ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
''16'' նոյեմբերի 2004թ. |
N 426 |
ք.Ստեփանակերտ
ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԵՎ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԼԱՆՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ, ՍՊԱՌՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ, ՀԱՆՔԱՀՈՐԵՐԻ ՈՒ ԲԱՑ ՀԱՆՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 99-րդ հոդվածի 7-րդ կետին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 17-րդ կետին համապատասխան` ԼՂՀ կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույտվության կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին` ԼՂՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, ԼՂՀ առողջապահության նախարարության և իրավասու այլ մարմինների հետ համատեղ եռամսյա ժամկետում մշակել ու հաստատել ջրային ռեսուրսների թափվող կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակների հաշվարկի մեթոդիական:
(2-րդ կետը փոփ. 28.03.2006 N 183)
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. նոյեմբերի 16-ի
թիվ 426 որոշման |
Կ Ա Ր Գ
ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ԵՎ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԼԱՆՈՂ ՀՈՐԱՏԱՆՑՔԵՐԻ, ՍՊԱՌՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ, ՀԱՆՔԱՀՈՐԵՐԻ ՈՒ ԲԱՑ ՀԱՆՔԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀՈՍՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման և արտահոսքի թույտվության տրամադրման կարգը:
2. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքների, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործումն արտահոսքի նպատակներով թույլատրվում է ջրօգտագործման թույտվությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության, ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության, ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների եզրակացությունների, ինչպես նաև ընդերքօգտագործողի համաձայնության առկայության դեպքում:
3. Կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործման թույլտվությունը, որպես պարտադիր պայման, պետք է ներառի կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակները, որոնց պահանջների ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը:
4. Արգելվում է կեղտաջրերի և ցամաքուրդային ջրերի ընդունման համար կլանող հորատանցքերի, սպառված հանքավայրերի, հանքահորերի ու բաց հանքերի օգտագործումն արտահոսքի նպատակներով, եթե այն հանգեցնում կամ կարող է հանգեցնել ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրերի ստանդարտների խախտմանը:
5. Սույն կարգի պահանջները չեն տարածվում ԼՂՀ ջրային օրենսգրքի 104-րդ հոդվածում նշված ջրային ռեսուրսների կամ դրանց մասի օգտագործման վրա:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |