ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի
մայիսի 27-ին
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 6-րդ հոդվածի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16) դատավոր` դատարանի նախագահի և դատավորի պաշտոնում օրենքով սահմանված կարգով նշանակված անձը.»:
Հոդված 2. Օրենսգրքի 39-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.
2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գերագույն դատարանում վճռաբեկ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 43-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «կամ պալատի նախագահը» բառերը հանել.
2) 3-րդ մասի «, իսկ եթե ձայները կիսվել են, ապա այն որոշումը, որն առավել բարենպաստ է մեղադրյալի համար» բառերը հանել:
Հոդված 4. Օրենսգրքի 44-րդ հոդվածում`
1) վերնագրից հանել «քրեական» բառը.
2) «իրականացնում» բառից հետո լրացնել «քրեական գործի» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 45-րդ հոդվածի վերնագրից հանել «քրեական» բառը:
Հոդված 6. Օրենսգրքի 46-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 46. |
Գերագույն դատարանին ընդդատյա գործերը |
Գերագույն դատարանին ընդդատյա են վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերի վերաբերյալ գործերը, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում` նաեւ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 64-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 10-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) դատարանը կիրառում է սույն օրենսգրքի 326-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան:».
3) 2-րդ մասի 7-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.
4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) սանկցիան կիրառելու պահից` սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում:».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.
«5. Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված դեպքում դատարանը չի ընդունում պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակում է պաշտպան կամ պահպանում է նշանակված պաշտպանի լիազորությունները:»:
Հոդված 8. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 9. Օրենսգրքի 303-րդ հոդվածում «, իսկ գործը կոլեգիալ կազմով քննելիս նաև դատական կազմի մյուս դատավորները հետազոտում են» բառերը փոխարինել «հետազոտում է» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 312-րդ հոդվածը «պարտադիր է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 326-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով:
Հոդված 11. Օրենսգրքի 326-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ամբաստանյալի կողմից դատական նիստի կարգը խախտելու և նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելու դեպքում դատարանը կիրառում է նախազգուշացում: Միաժամանակ նախագահող դատավորն ամբաստանյալին բացատրում է, որ դատական նիստի կարգը կրկին խախտելու և նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելու դեպքում նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից: Նույն դատական նիստում ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելը կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելը հիմք է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառելու համար, որի դեպքում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ:
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանը ամբաստանյալի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառում է առանց նախազգուշացման և գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:
Սույն մասով նախատեսված կարգով ամբաստանյալը նիստերի դահլիճից հեռացվում է մինչև 10 օր ժամկետով:»:
Հոդված 12. Օրենսգրքի 340-րդ հոդվածում «պարտականությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նրա իրավունքները սույն օրենսգրքի 326-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կարգով դատական սանկցիա կիրառելու դեպքում» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 416-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը «բացակայությամբ» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենսգրքի 326-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասը «հրապարակման պահից» բառերից հետո լրացնել «մեկ ամիս հետո» բառերով:
Հոդված 15. Օրենսգրքի 423-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վերաքննիչ դատարանի դատական ակտերը վերանայում է Գերագույն դատարանի նախագահի կողմից կազմավորված վճռաբեկ պալատը (այսուհետ` Գերագույն դատարան)` երեք դատավորի կազմով:»:
Հոդված 16. Օրենսգրքի 427-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 427. |
Դատական ակտերի բողոքարկման ժամկետները |
1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ` այդ ակտը ստանալու պահից 15-օրյա ժամկետում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում անձի վիճակի բարելավման հիմքով վճռաբեկ բողոք կարող է բերվել առանց ժամկետի սահմանափակման, իսկ անձի վիճակի վատթարացման հիմքով` դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:»:
Հոդված 17. Օրենսգրքի 430-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գերագույն դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի 425-րդ հոդվածի և սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանության հարցը պարզելու և դատարանի վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը Գերագույն դատարանը լուծում է կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել դատավորների մեծամասնությունը:»:
Հոդված 18. Օրենսգրքի 433-րդ հոդվածի «առնվազն չորս» բառերը փոխարինել «երեք» բառով:
Հոդված 19. Օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասի «վճռաբեկ պալատի» բառերը փոխարինել «Գերագույն դատարանի» բառերով:
Հոդված 20. Օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի երրորդ նախադասությունը հանել:
Հոդված 21. Օրենսգրքի 529-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «Գերագույն դատարանի վճռաբեկ պալատը» բառերը փոխարինել «Գերագույն դատարանը» բառերով:
Հոդված 22. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենսգրքի 326-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիայի կիրառման դեպքում կալանավորված անձանց համար հետաձգման ժամկետը հաշվվում է պատժի ժամկետի մեջ:
3. Սույն օրենքով սահմանված՝ դատական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետների վերաբերյալ նորմերը կիրառվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կայացված դատական ակտերի նկատմամբ: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել դրանց կայացման պահին գործող օրենքով սահմանված ժամկետներում:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
13 հունիսի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-23-Ն |
|