Համարը 
N 202-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.04.15/06(251)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.04.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«1» ապրիլի 2014թ.

N 202-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել արտադրական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

   ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

  Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի ապրիլի 1-ի N 202-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական նշանակության անտառներում անտառօգտագործման և պահպանության առանձնահատկությունները:

2. Արտադրական նշանակության անտառների օգտագործման և պահպանության հիմնական նպատակը բնափայտի ու ոչ բնափայտային անտառային ռեսուրսների կայուն և արդյունավետ ստացումն է այնպիսի եղանակներով ու չափերով, որոնց ժամանակ ապահովվում են անտառների կենսաբանական բազմազանությունը, արտադրողականությունը, վերարտադրության ունակությունը, կենսունակությունը և համապատասխան էկոլոգիական, տնտեսական և այլ գործառնությունների իրականացման ներուժը:

3. Արտադրական նշանակության անտառներում թույլատրվում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված անտառօգտագործման բոլոր տեսակները:

4. Արտադրական նշանակության անտառներում բնափայտը մթերվում է անտառավերականգնման, միջանկյալ (խնամքի), սանիտարական և այլ հատումների միջոցով` համաձայն հատումների իրականացման, բնափայտի մթերման, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ոլորտները կարգավորող իրավական ակտերի և անտառօգտագործման պայմանագրի պահանջների:

5. Արտադրական նշանակության անտառներում անտառավերականգնման հատումն անտառօգտագործման հիմնական ձև է և կիրառվում է հասուն ու գերհասուն ծառուտներում` ապահովելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված ծառատեսակների պահպանությունը, հիմք ընդունելով անտառաշինական նախագծերի (անտառակառավարման պլանների) պահանջները, հատման գծով բնափայտի տարեկան նորման (հաշվարկային հատատեղը), անտառային ծառատեսակների հատման տարիքը:

6. Արտադրական նշանակության անտառներում երկրորդական անտառանյութը մթերվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառահատման տոմսի հիման վրա:

7. Երկրորդական անտառանյութի մթերման պայմանագրի հավելվածներում նշվում են`

1) անտառօգտագործման հիմնական պարամետրերը և նորմերը.

2) անտառային ռեսուրսների երկրորդական անտառանյութի ֆոնդը.

3) երկրորդական անտառանյութի անտառային պաշարների մթերման թույլատրելի ծավալը և քանակը.

4) օգտագործման տրամադրվող անտառային տեղամասի տեղադիրքի նկարագիրը, քարտեզագրական կամ սխեմատիկ պատկերը.

5) անտառների պահպանությանը, պաշտպանությանը և վերականգնմանը վերաբերող դրույթները:

8. Արտադրական նշանակության անտառներում ոչ բնափայտային անտառանյութը մթերվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա:

9. Ոչ բնափայտային անտառօգտագործման պայմանագրի հավելվածներում նշվում են`

1) անտառօգտագործման հիմնական պարամետրերը և նորմերը.

2) անտառային ռեսուրսների ոչ բնափայտային անտառանյութի ֆոնդը.

3) ոչ բնափայտային անտառանյութի անտառային պաշարների մթերման թույլատրելի ծավալը և քանակը.

4) օգտագործման տրամադրվող անտառային տեղամասի տարածքային տեղադիրքի նկարագիրը, քարտեզագրական կամ սխեմատիկ պատկերը.

5) անտառների պահպանությանը, պաշտպանությանը և վերականգնմանը վերաբերող դրույթները:

10. Արտադրական նշանակության անտառներում կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման ու օգտագործման նպատակով անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի հիման վրա` «Կենդանական աշխարհի մասին» և «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների պահանջների համաձայն:

11. Կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակով անտառօգտագործման պայմանագրի հավելվածներում նշվում են`

1) որսահանդակների նկարագիրը (անտառային քարտեզ-սխեման).

2) տեղեկություններ որսի օբյեկտ հանդիսացող կենդանական աշխարհի տեսակների և դրանց պահպանության համար անհրաժեշտ միջոցառումների մասին.

3) օգտագործման տրամադրվող անտառային տեղամասի տեղադիրքի նկարագիրը, քարտեզագրական կամ սխեմատիկ պատկերը.

4) անտառների պահպանությանը, պաշտպանությանը և վերականգնմանը վերաբերող դրույթները:

12. Արտադրական նշանակության անտառներում գիտահետազոտական և ուսուցման նպատակով անտառօգտագործումն իրականցվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա:

13. Գիտահետազոտական և ուսուցման նպատակով անտառօգտագործման պայմանագրի հավելվածներում նշվում են`

1) գիտահետազոտական և ուսուցման ոլորտի գործունեության ծրագիրը.

2) օգտագործման տրվող անտառային տեղամասում նախատեսվող աշխատանքների ծավալի և տեսակների հիմնավորումն ու նկարագիրը.

3) օգտագործման տրամադրվող անտառային տեղամասի տեղադիրքի նկարագիրը, քարտեզագրական կամ սխեմատիկ պատկերը.

4) անտառների պահպանությանը, պաշտպանությանը և վերականգնմանը վերաբերող դրույթները:

14. Արտադրական նշանակության անտառներում մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակով անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտագործման պայմանագրի և անտառային տոմսի հիման վրա:

15. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակով անտառօգտագործման պայմանագրի հավելվածներում նշվում են`

1) օգտագործման տրվող անտառային տեղամասում նախատեսվող աշխատանքների ծավալի և տեսակների հիմնավորումն ու նկարագիրը.

2) օգտագործման տրամադրվող անտառային տեղամասի տեղադիրքի նկարագիրը, քարտեզագրական կամ սխեմատիկ պատկերը.

3) անտառների պահպանությանը, պաշտպանությանը և վերականգնմանը վերաբերող դրույթները:

16. Անտառների պահպանության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են անտառային ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված ընդհանուր հիմունքներով:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ