Համարը 
N 423
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" նոյեմբերի 2004թ.

N 423

ք.Ստեփանակերտ

 

ՋՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 19-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 38-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել ջրերի հաշվառման այլընտրանքային կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. նոյեմբերի "16"-ի

թիվ 423 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐԵՐԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների այլընտրանքային հաշվառումը (այսուհետ՝ հաշվառում) հաշվարկային եղանակով՝ ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի բացակայության, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում սահմանված տեխնիկական ու շահագործման պայմաններին կամ գտնվում են անսարք վիճակում:

2. Հաշվառումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության կողմից` ջրօգտագործողի անմիջական մասնակցությամբ, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

3. Արձանագրության մեջ ներկայացված հաշվառման արդյունքները հիմք են հանդիսանում ջրօգտագործողի կողմից վարչական վիճակագրական հաշվետվությունը («Ջրօգտագործման մասին»  2-տա ձև (ջրտնտ) (տարեկան) լրացնելու համար և համարվում են ջրօգտագործման փաստացի ծավալներ` ջրօգտագործման վճարի հաշվարկման համար:

4. Հաշվառման արդյունքներն ուժի մեջ են մինչև ջրօգտագործողի կողմից ջրաչափերի և կամ ջրաչափական դիտակետերի տեղադրումը, որի մասին կազմվում է երկկողմանի ակտ` գործակալության և ջրօգտագործողի միջև:

5. Սույն կարգի համաձայն՝ ջրային ռեսուրսից իրականացված ջրօգտագործման ծավալը հաշվարկվում է ստորև նշված ելակետային տվյալների արտադրյալի հիման վրա՝

ա) ջրահոսքի արագություն, որի մեծությունը հաշվարկների համար ընդունվում է` ինքնահոս խողովակների համար՝ 1.5 մ/վրկ,

ճնշումային խողովակների համար՝ 2.0 մ/վրկ,

բաց հունով ջրանցքների համար՝ 1.2 մ/վրկ.

բ) ջրահոսքի գործող կտրվածք, որի մեծությունը հաշվարկների համար ընդունվում է՝

խողովակների համար` դրանց կտրվածքի մակերեսը,

բաց հունով ջրանցքի համար` ջրահոսքի հունի միջինացված բարձրության և լայնության արտադրյալը.

գ) ջրօգտագործման տևողություն (օր, ամիս, տարի):

6. Ջրօգտագործողի և գործակալության միջև ծագած տարաձայնությունները, կապված ջրերի այլընտրանքային հաշվառման կարգի կիրարկման հետ, քննարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան