ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
"16" նոյեմբերի 2004թ. |
N 421 |
ք.Ստեփանակերտ
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել ջրօգտագործման թույլտվությունը մեկ անձից այլ անձի փոխանցելու պայմանագրի օրինակելի ոչ պարտադիր ձևը՝ համաձայն հավելվածի:
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. նոյեմբերի "16"-ի
թիվ 421 որոշման |
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ՁԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
______________ ____ _____________ 200 թ.
(կնքման վայրը)
________________________________________________________________
(ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի անվանումը)
(այսուհետ` փոխանցող), ի դեմս ___________________________________________ -ի,
որը գործում է ____________________________________________________________
(կանոնադրություն, ջրօգտագործման թույլտվության համարը, ամիսը, անվանումը)
________________________________________________________________
հիման վրա, մի կողմից, և ___________________________________________________
________________________________________________________________________
(ջրօգտագործման իրավունք ձեռք բերող իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը)
այսուհետ` ընդունող, ի դեմս _________________________________________________
_________________________________________________________________________
(ընդունողի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը)
որը գործում է ընդունողի կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 200 թ.___________ ____ N ________ որոշման` կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Պայմանագրի համաձայն փոխանցողն ընդունողին է փոխանցում N _______ ջրօգտագործման թույլտվությամբ իրեն տրված իրավունքը (կամ դրա մի մասը), իսկ ընդունողը պարտավորվում է ընդունել այն՝ դրանից բխող պարտավորությունների պարտադիր կատարման պայմանով:
1.2. Ջրօգտագործման թույլտվության իրավունքի փոխանցման պայմանագրի անբաժանելի մասին է կազմում հանձնման–ընդունման ակտը:
1.3. Պայմանագրի անբաժանելի մասն է նաև ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցմամբ պայմանավորված՝ փոխանցողի և ընդունողի միջև կնքված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության կողմից հաստատված պայմանները:
1.4. Փոխանցողը երաշխավորում է, որ այլ ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվությունը շահարկման առարկա չէ, և ջրօգտագործման իրավունքների կասեցման (սահմանափակման) վերաբերյալ նշված ջրօգտագործման թույլտվության մեջ այլ սահմանափակումներ չեն եղել:
1.5. Ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չի հանդիսանում սույն պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:
2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
2.1. Փոխանցողն իրավունք ունի`
2.1.1. ընդունողից պահանջելու իրականացնել ջրօգտագործման թույլտվության պահանջները՝ սույն 1.3-րդ կետում նշված պայմանների համաձայն,
2.1.2. ___________________________________________________________________
(այլ իրավունքներ՝ կախված ջրօգտագործման թույլտվության փոխանցման ձևից)
___________________________________________________________________ ։
2.2. Փոխանցողը պարտավոր է`
2.2.1. ջրօգտագործման թույլտվությունը՝ կից փաթեթով, պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 30 օրվա ընթացքում հանձնել ընդունողին,
2.2.2. ընդունողի պահանջով տալ պարզաբանումներ մինչև ջրօգտագործման թույլտվության իրավունքի փոխանցումն իրականացված ջրօգտագործման վերաբերյալ, որն անհրաժեշտ է ընդունողին ջրօգտագործման իրավահարաբերությունները հստակեցնելու համար,
2.2.3. ջրամատակարար լինելու դեպքում՝ ջրօգտագործման թույլտվությամբ տրված իրավունքի փոխանցման վերաբերյալ ստանալ այդ ջրօգտագործմամբ պայմանավորված ջրօգտագործողների համաձայնությունները (պայմանները), որոնք հանդիսանալու են սույն պայմանագրի և ջրօգտագործման թույլտվության անբաժանելի մասը,
2.2.4. ___________________________________________________________________
(այլ իրավունքներ՝ կախված ջրօգտագործման թույլտվության փոխանցման ձևից)
_______________________________________________________________________ ։
2.3. Ընդունողն իրավունք ունի`
2.3.1. փոխանցողի կողմից ջրօգտագործման թույլտվության համաձայն-ընդունման ակտում չհայտարարված, հետագայում ջրօգտագործման իրավունքի իրականացմանը խոչընդոտող հանգամանքների հայտնաբերման դեպքում փոխանցողից պահանջելու անհատույց վերացնել այդ խոչընդոտները կամ հատուցել դրանց վերացման համար պահանջվող ծախսերը,
2.3.2. __________________________________________________________________
(այլ իրավունքներ՝ կախված ջրօգտագործման թույլտվության փոխանցման ձևից)
_______________________________________________________________________ ։
2.4. Ընդունողը պարտավոր է`
2.4.1. ջրօգտագործումն իրականացնել ջրօգտագործման թույլտվության և օրենքով սահմանված այլ պահանջներին համապատասխան,
2.4.2. կատարել ջրօգտագործման թույլտվության փոխանցման հետ կապված՝ պահանջվող բոլոր ծախսերը,
2.4.3. փոխանցողի ջրամատակարար լինելու դեպքում կատարել սույն պայմանագրի 2.2.3.-րդ կետում նշված ջրօգտագործողների պայմանները,
2.4.4. պայմանագիրն ստորագրելուց և նոտարական կարգով վավերացնելուց հետո 10-օրյա ժամկետում կատարել պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցման հետ կապված գործողությունները,
2.4.5. ___________________________________________________________________
(այլ իրավունքներ՝ կախված ջրօգտագործման թույլտվության փոխանցման ձևից)
________________________________________________________________________ ։
3. Պայմանագրի գործողության ժամկետը
3.1. Պայմանագրի գործողության ժամկետը սահմանվում է մինչև ____________________ :
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ջրօգտագործման թույլտվության ժամկետից ոչ ավելի:
3.2. Պայմանագրի գործողության ժամկետը համարվում է երկարաձգված, եթե պայմանագրային ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ (եթե պայմանագրի գործողության ժամկետը սահմանված է 6 ամսվանից պակաս` 15 օր) կողմերից որևէ մեկը չի դիմել՝ այն դադարեցնելու կամ վերանայելու համար, և երկարաձգման մասին կողմերի հայտին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը` տվել է դրական եզրակացություն:
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Փոխանցողի պատասխանատվությունը
4.1.1. Փոխանցողը պատասխանատվություն չի կրում ջրօգտագործման թույլտվության իրավունքի իրականացման այն խոչընդոտների համար, որոնք`
ա) ինքը նշել է պայմանագիրը կնքելիս,
բ) նախապես հայտնի են եղել ընդունողին,
գ) հայտնաբերվել են ընդունողի կողմից պայմանագիրը կնքելիս,
դ) հայտնաբերվել են ջրօգտագործման թույլտվության փաստաթղթերի հանձնման ժամանակ ջրօգտագործման պայմանները զննելիս:
4.2. Ընդունողի պատասխանատվությունը
4.2.1 Ընդունողը պարտավոր է փոխանցողի ջրամատակարար լինելու դեպքում փոխհատուցել ջրօգտագործման թույլտվությամբ պայմանավորված՝ այլ ջրօգտագործողների կողմից մինչև սույն պայմանագրի կնքումն առաջադրված պայմանների չկատարման հետևանքով նրանց հասցրած վնասները:
5. Այլ պայմաններ
5.1. Ընդունողի վերակազմակերպման դեպքում ջրօգտագործման թույլտվության փոխանցման պայմանագրով ընդունողի իրավունքներն ու պարտականություններն անցնում են նրա իրավահաջորդին` սահմանված կարգով տեղեկատվություն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն:
5.2. Պայմանագրից բխող վեճերը կարող են լուծվել փոխադարձ համաձայնությամբ, իսկ անհամաձայնության դեպքում` օրենքով սահմանված կարգով:
5.3. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա կնքման օրվանից սկսած 10-օրյա ժամկետում ջրային պետական կադաստրում գրանցման պահից:
5.4. Պայմանագիրը կնքվում է 4 հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակը տրվում է կողմերին, մեկ օրինակը պահվում է նոտարական գրասենյակում և մեկ օրինակը` ջրային պետական կադաստրում:
6. Կողմերի գտնվելու վայրերը և ստորագրությունները
Փոխանցող Ընդունող
______________________ ______________________
անվանումը
______________________ ______________________
______________________ ______________________
գտնվելու վայրը
______________________ ______________________
պաշտոնատար անձի անունը, ազգանունը
________________________ _________________________
ստորագրությունը
_____ _____________________ 200 թ. _____ _____________________ 200 թ.
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |