ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
"16" նոյեմբերի 2004թ. |
N 409 |
ք.Ստեփանակերտ
ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 30-րդ կետին համապատասխան՝ ԼՂՀ կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել ցամաքուրդային ջրերի օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |
|
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. նոյեմբերի 16-ի
թիվ 409 որոշման |
Կ Ա Ր Գ
ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ԼՂՀ-ում ցամաքուրդային ջրերի օգտագործման հետ կապված պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և քաղաքացիների միջև հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝
ցամաքուրդային (դրենաժային) համակարգ՝ գրունտային ջրերի մակարդակն իջեցնող և դրանց հեռացման համար անցկացվող բաց ջրանցքների, փակ ցամաքուրդների (դրենաժներ), չորացման հողերի և համապատասխան կառուցվածքների համակարգ,
ցամաքուրդային ջրեր՝ ցամաքուրդային համակարգով հեռացվող ջրեր,
դիմհար՝ ջրառի իրականացման նպատակով ստեղծված արհեստական պատնեշ:
3. Ցամաքուրդային ջրերի օգտագործումը, բացառությամբ ազատ ջրօգտագործման դեպքերի, իրականացվում է ջրօգտագործման թույլտվության հիման վրա: Ջրառի իրականացման տեխնիկական պայմանները համաձայնեցվում են ցամաքուրդային համակարգը շահագործող իրավաբանական կամ ֆիզիկական անձի հետ:
4. Ցամաքուրդային ջրեր օգտագործողը վճարում է բնօգտագործման վճար ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Արգելվում է ցամաքուրդային համակարգերից ջրօգտագործումը դիմհարներ ստեղծելու միջոցով:
6. Ցամաքուրդային ջրեր օգտագործողը ջրօգտագործման ընթացքում իր կողմից ցամաքուրդային համակարգին պատճառված վնասը հատուցում է սեփական միջոցների հաշվին:
7. Ցամաքուրդային ջրերի օգտագործումն իրականացվում է պայմանագրային հիմունքներով՝ ԼՂՀ կառավարության որոշմամբ հաստատված ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |