Համարը 
N 402
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.11.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.11.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԵԺԻՄԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"16" նոյեմբերի 2004թ.

 N 402

ք.Ստեփանակերտ

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԵԺԻՄԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 42-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հաստատել ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. նոյեմբերի "16"-ի

թիվ 402 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՌԵԺԻՄԻ ՈՐՈՇՄԱՆ

 

 І. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակների և ռեժիմի որոշման սկզբունքներն ու հիմքերը՝ ըստ ջրօգտագործման նպատակների:

2. Սույն կարգով սահմանված ջրային ռեսուրսներից ջրօգտագործողներին հատկացվող ջրառի չափաքանակի և ռեժիմի հիման վրա ջրօգտագործման թույլտվությամբ սահմանվում են ջրօգտագործման նորմատիվային չափաքանակները:

3. Սույն կարգի համաձայն ջրօգտագործողները մշակում են ջրօգտագործման անհատական նորմաներ և դրանք ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն՝ հաստատման:

 

ІІ. ՋՐԱՌԻ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

4. Ջրառի չափաքանակի նորմատիվային չափաքանակի հաշվարկի համար հիմք է հանդիսանում՝ ջրօգտագործման տեխնոլոգիական ռեժիմով սահմանված միավոր արտադրանքի ճյուղային նորմատիվային ջրապահանջի և նախագծային հզորությամբ նախատեսվող արտադրանքի քանակի արտադրյալը՝ հաշվարկային ժամանակահատվածի համար:

5. Նորմատիվային ջրապահանջի (Ծ) հաշվարկման բանաձևն է՝

Ծ = Ն x Ա x Գկ x Գա

որտեղ

Ն-ն բնագավառի համար ջրապահանջի նորմատիվն է (մ3/հա, մ3/տ, մ3/հատ, մ3/դրամ),

Ա-ն արտադրական հզորությունն է՝ հաշվարկային ժամանակահատվածի համար (հա, տ, հատ, դրամ),

Գկ-ն հիդրոտեխնիկական կառույցի նախագծային փաստաթղթերով սահմանված նորմատիվային ջրակորստի գործակիցն է,

Գա-ն ջրամատակարարման անհավասարաչափության գործակիցն է՝

Գա ≤ [1.0 փ 1.3]

ա) բնակավայրերի խմելու ջրի և կենցաղային կարիքների համար նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես նորմատիվային ջրապահանջ, ֆիզիկական անձանց համար կիրառվում է շինարարական նորմերով ու կանոններով սահմանված ջրապահանջի նորմը.

բ) արտադրական կարիքների համար նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես ճյուղային նորմատիվայն ջրապահանջ, կիրառվում է տվյալ տեխնոլոգիական ռեժիմի համար սահմանված միավոր արտադրանքի համար ջրապահանջի նորմը.

գ) ոռոգման համար հողատարածքի նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես նորմատիվային ջրապահանջ, կիրառվում է տվյալ հողատարածքի ոռոգման ռեժիմի համար սահմանված «բրուտտո» ջրման նորմը՝ միավոր մակերեսի համար.

դ) տնտեսության այլ ճյուղերի նորմատիվային ջրապահանջի հաշվարկի դեպքում, որպես նորմատիվային ջրապահանջ, կիրառվում է տնտեսության տվյալ ճյուղի միավոր արտադրանքի համար սահմանված նորմատիվային ջրապահանջը:

 

ІII. ՋՐԱՌԻ ՌԵԺԻՄԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

6. Ջրային ռեսուրսներից ջրօգտագործողին հատկացվող ջրառի ռեժիմի (այսուհետ՝ ռեժիմ) որոշման համար հիմք են հանդիսանում՝

ա) ջրօգտագործման նպատակը և բնույթը,

բ) ջրային պետական կադաստրում գրանցված ռեսուրսի տվյալ հատվածի հիդրոլոգիական տվյալները,

գ) ջրօգտագործման նորմատիվային ջրապահանջը,

դ) ջրային ռեսուրսի տվյալ հատվածում էկոլոգիական թողքը,

ե) ջրօգտագործման թույլտվությունների համաձայն իրականացվող փաստացի ջրառի ծավալները:

Անկախ ջրապահանջից՝ ջրառի սահմանված ռեժիմը ջրառի բոլոր ժամանակահատվածների համար պետք է ապահովի հետևյալ պայմանները՝

 

Հ-Ջփ-Ջն ≥ Հէ,

 

որտեղ՝

Հ-ն ջրային ռեսուրսի հոսքն է /գնահատվում է հիդրոլոգիական դիտակետի բազմամյա տվյալների կամ ջրային ռեսուրսի հոսքի մոդուլի արժեքով/,

Ջփ-ն այլ ջրօգտագործողների կողմից գումարային փաստացի ջրօգտագործումն է ջրային ռեսուրսից՝ նախատեսվող ջրառի հատվածում,

Ջն-ն ջրային ռեսուրսի տվյալ հատվածում նախատեսվող ջրառն է,

Հէ-ն էկոլոգիական թողքն է, որը սահմանված կարգով որոշվում է ջրային ռեսուրսի կամ դրա հատվածի համար:

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

 Ս. Գրիգորյան