Համարը 
ՀՕ-19-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.05.25/09(276)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.04.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի

ապրիլի 20-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Վարչական դատարան կարող են դիմել նաև դատավորները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 66.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ դատավորների գնահատման հանձնաժողովի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները վիճարկելու վերաբերյալ գործերով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 118.19-րդ հոդվածի «յոթնօրյա» բառը փոխարինել «երկշաբաթյա» բառով:

 

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ 28.1

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

ՎԻՃԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

 

Հոդված 161.1.

Դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումների վիճարկման վերաբերյալ գործերը

 

1. Վարչական դատարան կարող են դիմել դատավորները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 66.3-րդ հոդվածով նախատեսված դեպքերում՝ դատավորների գնահատման հանձնաժողովի գնահատման արդյունքների վերաբերյալ որոշումները վիճարկելու պահանջով:

2. Սույն գլխով նախատեսված գործերով դատավորը կարող է դիմել վարչական դատարան դատավորների գնահատման հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

3. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է կոլեգիալ՝ 5 դատավորի կազմով:

4. Սույն գլխով նախատեսված գործերի վրա տարածվում են վիճարկման հայցին վերաբերող կանոնները՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են սույն գլխով նախատեսված գործերի քննության վրա:»:

 

Հոդված 4.

Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2015թ. մայիսի 15

Ստեփանակերտ

ՀՕ-19-Ն