Համարը 
ՀՕ-2-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.03.23/04(194)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
23.02.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.03.2012
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.07.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2012 թվականի

 փետրվարի 23-ին

 

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-26 օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածում`

1) 1-ին կետը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները,» բառերով.

2) 2-րդ կետը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները,» բառերից առաջ լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները,» բառերով, նույն կետից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հրամանները,» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը,» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը,» բառերով:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 121 -րդ հոդվածով.

 

«Հոդված 121 .

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները և կարգադրությունները

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդունում է որոշումներ և կարգադրություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները չպետք է հակասեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հաստատած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կարող է ընդունել նորմատիվ որոշումներ և անհատական կարգադրություններ:»:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի,» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի,» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների նախագծերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումների նախագծերի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «որոշումը» բառից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումը» բառերով:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 501 -րդ հոդվածով.

 

«Հոդված 501 .

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները և կարգադրությունները հրապարակելը և դրանց ուժի մեջ մտնելը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման` օրենքով սահմանված կարգով:

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները հրապարակվում և ուժի մեջ են մտնում այդ ակտերով նախատեսված կարգով ու ժամկետներում` հրապարակվելուց կամ դրա մասին տեղեկացվելուց հետո:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները հրապարակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից և ուժի մեջ են մտնում սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված ժամկետներում և կարգով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կարգադրությունները, դրանցով նախատեսված դեպքերում, կարող են ուժի մեջ մտնել ստորագրման պահից:»:

 

Հոդված 8. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները,» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը «Ազգային ժողովի» բառերից հետո լրացնել «և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի որոշումների, գերատեսչական ակտերի, բացառությամբ շրջանների վարչակազմերի ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի նորմատիվ որոշումների, գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքի վրա:»:

 

Հոդված 11. Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները,» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշումները,» բառերով:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

17 մարտի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-2-Ն