Համարը 
ՀՕ-10-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2023.05.01-2023.05.31 Պաշտոնական հրապարակման օրը 26.05.2023
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
18.05.2023
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.05.2023
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.05.2023
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2023 թվականի

մայիսի 18-ին

 

ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2017 թվականի հուլիսի 21-ի Դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «՝ դրանց առկայության դեպքում» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 86-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 7-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետ.

«8) որակավորման ստուգմանը մասնակցելու համար օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումն հավաստող փաստաթուղթ:».

2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 99.1-ին հոդվածով.

 

«Հոդված 99.1.

Դատավորների թեկնածուների ցուցակում դատախազի, քննիչի, փաստաբանի և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ անձանց ընդգրկման կարգը

 1. Վերջին տասը տարվա ընթացքում դատախազի, քննիչի, փաստաբանի գործունեությամբ աշխատանքի առնվազն հինգ տարվա կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտական աշխատանքի առնվազն յոթ տարվա ստաժ ունեցող անձինք սույն օրենսգրքի 96-րդ հոդվածով սահմանված կարգով կարող են ընդգրկվել դատավորների թեկնածուների ցուցակում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք տարին մեկ անգամ` ոչ ուշ, քան մինչև հոկտեմբերի 1-ը, կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին` կցելով սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք սույն օրենսգրքով սահմանված կարգով անցնում են որակավորման ստուգումներ:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «5-րդ և 6-րդ» բառերը փոխարինել «5-րդ, 6-րդ և 6.1-ին» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 103-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ.

«4) չորրորդ հերթին առաջարկում է օրենսգրքի 99.1-ին հոդվածով սահմանված կարգով դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց: Մի քանի անձանց առկայության դեպքում առաջնությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին:».

2) 2-րդ մասի «կետով» բառը փոխարինել «և 4-րդ կետերով» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 104-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մաս.

«6.1. Սույն օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված թեկնածուի անհամաձայնության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդն իր առաջարկությունը կրկնում է դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված հաջորդ անձին, քանի դեռ որևէ մեկը չի ընդունել առաջարկը, կամ ցուցակը չի սպառվել:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2023թ. մայիսի 24

Ստեփանակերտ

ՀՕ-10-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մայիսի 2023 թվական: