Համարը 
ՀՕ-83-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2022.11.01-2022.11.30 Պաշտոնական հրապարակման օրը 21.11.2022
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
15.11.2022
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.11.2022
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.11.2022
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2022 թվականի

նոյեմբերի 15-ին

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2019 թվականի հուլիսի 22-ի Ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 9-րդ հոդվածի 4-րդ մասում «՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է» բառերը հանել։

 

Հոդված 2. Օրենսգրքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «համայնքի» բառից հետո լրացնել «, բացառությամբ բռնազավթված տարածքների,» բառերը.

2) 3-րդ մասի առաջին նախադասությունում «համայնքի» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ բռնազավթված տարածքների,» բառերը.

3) 11-րդ մասում «50» թիվը փոխարինել «30» թվով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.

«Արցախի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց ընտրողների ցուցակները կազմվում են ըստ գտնվելու վայրի հասցեների:».

2) 2-րդ մասում 4-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ.

«4.1) բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «40» թիվը փոխարինել «18» թվով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 13-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասում «40 օր» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 17 օր» բառերով.

3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Համայնքում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության, մեկից ավելի տեղամասերի առկայության դեպքում, լիազոր մարմինը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ունեն ընտրելու իրավունք, սակայն դուրս են մնացել ընտրողների ցուցակից.»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «45» թիվը փոխարինել «20» թվով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «43» թիվը փոխարինել «20» թվով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասում «ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 և ոչ ուշ, քան 18 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն» բառերը փոխարինել «ոչ շուտ, քան 18 և ոչ ուշ, քան 16 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 16 և ոչ ուշ, քան 14 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասում «անձնագրին» բառից առաջ լրացնել «նույնականացման քարտը,» բառերը:

 

Հոդված 11. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասում «համապետական» բառը փոխարինել «Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի» բառերով:

 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

     

2022թ. նոյեմբերի 21

Ստեփանակերտ

ՀՕ-83-Ն

    

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 նոյեմբերի 2022 թվական