ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ № 20-Ն
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով և 150-րդ հոդվածի 2-րդ մասով` Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը
ՈՐՈՇԵՑ
1. Հաստատել ««Արցախի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայություն» Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2011թ. դեկտեմբերի 28-ի «Դատական կարգադրիչների ծառայության հաստիքների քանակը և պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» № 16-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ |
14 դեկտեմբերի 2017թ.
ք. Ստեփանակերտ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության
դատարանների նախագահների խորհրդի
2017թ. դեկտեմբերի 14-ի թիվ 20-Ն որոշման |
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ»
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ
ՀԻՄՆԱՐԿԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ
ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ
ՀՀ |
Պաշտոնների անվանումը
(հաստիք) |
Հաստիքների
քանակը |
Պաշտոնների
խումբը |
Պաշտոնների
ենթախումբը |
1 |
Արցախի Հանրապետության
դատական կարգադրիչների
ծառայության պետ |
1 |
գլխավոր |
առաջին |
2 |
Արցախի Հանրապետության
դատական կարգադրիչների
ծառայության ավագ մասնագետ |
2 |
առաջատար |
առաջին |
3 |
(գործողությունը դադարեցվել է 30.11.21 N 4-Ն) |
|
|
4 |
Արցախի Հանրապետության
դատական կարգադրիչների
ծառայության դատական
կարգադրիչ |
18 |
կրտսեր |
առաջին |
(Հավելվածը փոփ. 27.12.19 N14-Ն, 01.10.21 N2-Ն, 30.11.21 № 4-Ն, 03.10.22թ. N2-Ն)
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐ |
Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |