ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
"16" նոյեմբերի 2004թ. |
N 399 |
ք.Ստեփանակերտ
ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ
ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 16.06.22 N685-Ն)
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 239-րդ, 242-րդ հոդվածներին և Ջրային օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի 22-րդ կետին համապատասխան, ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի բնագավառում պետական վերահսկողության գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը խմբ. 16.06.22 N685-Ն)
1. Սահմանել, որ ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի պահպանության բնագավառում պետական վերահսկողությունն իրականացնում է Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեն:
(1-ին կետը փոփ. 28.03.2006 N182, 31.05.2011 N328-Ն, խմբ. 03.12.2015 N806-Ն, 18.02.22 N146-Ն, 16.06.22 N685-Ն)
2. Սահմանել, որ Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի գործառույթներն են՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 239-րդ և 242-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննումը և վարչական տույժերի նշանակումը։
(2-րդ կետը խմբ. 16.06.22 N685-Ն)