ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
|
Ընդունված է 2022 թվականի
մայիսի 20-ին |
ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2019 թվականի հուլիսի 22-ի Ընտրական օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Ընտրական վարչարարության բարձրացմանն ու ընտրական հանձնաժողովների տեխնիկական վերազինմանն ուղղված ծրագրերի իրականացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է ունենալ նաև արտաբյուջետային հաշիվ:» նախադասությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 1-ից:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտաբյուջետային հաշվում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են Արցախի Հանրապետության պետական բյուջե:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
|
2022թ. մայիսի 25
Ստեփանակերտ
ՀՕ-36-Ն |
|