ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
|
Ընդունված է 2021 թվականի
նոյեմբերի 25-ին |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2008 թվականի դեկտեմբերի 17-ի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 39-րդ հոդվածի 5-րդ, 45-րդ հոդվածի 4-րդ, 63-րդ հոդվածի 4-րդ, 84-րդ հոդվածի 4-րդ մասերում, 89-րդ հոդվածում, 106-րդ հոդվածի 6-րդ, 147-րդ հոդվածի 3-րդ և 269-րդ հոդվածի 2-րդ մասերում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել ««Հարկադիր կատարման մասին»» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «դատական ակտերի» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 230-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետից հանել «դատական ակտերի» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
|
2021թ. դեկտեմբերի 16
Ստեփանակերտ
ՀՕ-115-Ն |
|