ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
|
Ընդունված է 2021 թվականի
սեպտեմբերի 29-ին |
«ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2013 թվականի ապրիլի 25-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 23-րդ հոդվածի 2-րդ մասում «ավտոմեքենային» բառը փոխարինել «ավտոմոբիլին» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 189-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «Ավտոմեքենային» բառը փոխարինել «Ավտոմոբիլին» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 253-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 253. |
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված
պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային
միջոցների շահագործման կանոնները խախտելը». |
2) 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`»:
Հոդված 4. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած վարորդի կողմից սույն օրենսգրքի 253-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում`»:
Հոդված 5. Օրենսգրքի 258-րդ հոդվածում`
1) վերնագիրը «ապահովող» բառից հետո լրացնել «պահանջները կամ» բառերը.
2) 1-ին մասի առաջին պարբերությունում «տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ» բառերը փոխարինել «ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
|
2021թ. հոկտեմբերի 11
Ստեփանակերտ
ՀՕ-101-Ն |
|