Համարը 
N 526-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.08.15/13(258)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
05.08.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
05.08.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.08.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 15 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«5» օգոստոսի 2014թ.

N 526-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 15 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Ընդերքի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի «Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 15 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2014 թվականի օգոստոսի 5-ի N 526-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրի (այսուհետ` ԼՂՀ ՕՀՊԿ) վարման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. ԼՂՀ ՕՀՊԿ-ի վարումն իրականացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):

(2-րդ կետը փոփ. 05.07.21 N 715-Ն)

3. ԼՂՀ ՕՀՊԿ-ի հիմնական նպատակը տեղեկատվական հենքի ստեղծումն է` օգտակար հանածոների ուսումնասիրության, օգտագործման և պահպանության ոլորտում միասնական պետական ռազմավարության իրականացման համար:

4. ԼՂՀ ՕՀՊԿ-ից տեղեկությունը տրամադրվում է պետական կառավարման լիազոր, ինչպես նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` ըստ պաշտոնական հարցման:

5. ԼՂՀ ՕՀՊԿ-ից տեղեկությունը տրամադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանքավայրերի պետական կադաստրում հաշվառման ենթակա են`

1) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված հանքավայրերը (այդ թվում՝ կոնսերվացված և տեխնածին).

2) օգտակար հանածոների երևակումները:

7. ԼՂՀ ՕՀՊԿ-ն հանքավայրերի և երևակումների վերաբերյալ հակիրճ նկարագրությունն է, որտեղ տեղեկությունը պահպանվում է անձնագրերի (այսուհետ` անձնագիր) միջոցով:

8. Անձնագրերում նշվում են`

1) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում հաշվառված հանքավայրերի (այդ թվում՝ կոնսերվացված և տեխնածին)`

ա. անվանումը, գտնվելու վայրը,

բ. օգտակար հանածոների պաշարները հաստատող մարմնի անվանումը, հաստատման վերաբերյալ համապատասխան որոշման համարը, տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,

գ. ուսումնասիրություն իրականացրած կազմակերպության անվանումը,

դ. աշխարհագրական տեղադիրքը, կոորդինատները,

ե. լեռնաերկրաբանական պայմանները,

զ. հետախուզման մեթոդիկան,

է. երկրաբանական կառուցվածքը (բացառությամբ տեխնածին հանքավայրերի),

ը. չափերը, հողի նպատակային նշանակությունը,

թ. հողի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համապատասխան որոշման համարը, տարեթիվը, ամիսը և ամսաթիվը,

ժ. օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,

ժա. օգտակար հանածոյի (հանածոների) քանակը և որակը,

ժբ. հանքավայրի մասին տվյալների սկզբնաղբյուրները,

ժգ. կոնսերվացված հանքավայրերի դեպքում՝ հանքավայրի մնացորդային պաշարները և կոնսերվացման պատճառները.

2) երևակումների`

ա. աշխարհագրական տեղադիրքը,

բ. լեռնաերկրաբանական պայմանները,

գ. երկրաբանական կառուցվածքը,

դ. կանխատեսվող չափերը, հողի նպատակային նշանակությունը,

ե. օգտակար հանածոն (հանածոները) և ուղեկից բաղադրիչները,

զ. օգտակար հանածոյի (հանածոների) կանխատեսվող քանակը և որակը,

է. երևակման վերաբերյալ տվյալների սկզբնաղբյուրները:

9. Անձնագրերը կազմվում և անձնագրերի օրինակելի ձևերը սահմանվում են լիազոր մարմնի կողմից:

(հավելվածը փոփ. 05.07.21 N 715-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ