Համարը 
N 51-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԱՂՅՈՒՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ

ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ

ՏՎՅԱԼՆԵՐԸ ԱՂՅՈՒՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 51-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 74-րդ հոդվածի 2-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) տարածքային ընտրական հանձնաժողովն ստուգում է ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, նշում կատարում արձանագրության ընդունման ամսաթվի, ժամի մասին, տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ստորագրում և կնքում է արձանագրությունը,

2) տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ապահովում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալների մուտքագրումը համակարգիչ քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում և պատասխանատու է այդ տվյալների ճշգրիտ մուտքագրման համար,

3) տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների մուտքագրումը համակարգիչ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում իրականացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցը,

4) տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության յուրաքանչյուր տվյալ մուտքագրվում է քվեարկության արդյունքների աղյուսակի` այդ տվյալի համար նախատեսված դաշտում, որն ունի հետևյալ տեսքը.

 

Ընտրա-կան տեղա-մասի N-ը

Տեղա-մասային կենտ-րոնը

Քվեար-կության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը

Ըստ գտնվելու վայրի (հենա-շարժական հաշմանդամություն ունեցողներ, ՏԸՀ անդամներ) ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը

Հաշվառում չունեցող ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը

Ոստիկա-նության ծառայողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը

Ստացիոնար բուժհաս-տատության ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների թիվը

Ընտրողների հիմնական ցուցակի ընտրողների թիվը

Ընտրողների ընդհանուր թիվը (3+4+5-+6+7+8)

Քվեար-

կության մասնա-կիցների թիվը

ՏԸՀ-ներին հատկացված քվեաթեր-թիկների թիվը

Մարված քվեաթեր-թիկների թիվը

Անվավեր քվեաթեր-թիկների թիվը

Յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը (կուսակցու-թյունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթեր-թիկների թիվը

Թեկնածուին, կուսակցությանը (կուսակցու-թյունների դաշինքին) դեմ քվեարկված քվեաթեր-թիկների թիվը

Անճշտությունների

չափը

1-ին անճշ-տություն

2-րդ անճշ-տություն

Գումա-րային

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

 

5) քվեարկության արդյունքների աղյուսակի վերնագիրը պարունակում է ընտրության անվանումը, տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը.

6) տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, համակարգչի օգնությամբ կատարում է տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորում ու տպագրում այն՝ ըստ ընտրական տեղամասերի.

7) տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է տարածքային ընտրական հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում.

8) ընտրական հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով.

9) համակարգիչ մուտքագրված` տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները տարածքային ընտրական հանձնաժողովներից Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով տեղափոխվում են էլեկտրոնային եղանակով և թղթային տարբերակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ