ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԸՆՏՐԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 45 -Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի և այլ պարագաների պահպանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16 -ի N 45-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԸՆՏՐԱԿԱՆ
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների, ընտրողների ցուցակների, տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի, ինչպես նաև ընտրական այլ փաստաթղթերի և պարագաների պահպանման կարգը:
2. Քվեարկության օրվանից 3 օր առաջ լիազոր մարմնից ստացած տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գործածվող ընտրողների ցուցակները, ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները, ինչպես նաև քվեարկության օրն ընտրական տեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը պահվում են տեղամասային կենտրոնում` ընտրական փաստաթղթերի պահպանման համար նախատեսված չհրկիզվող պահարանում (այսուհետ` պահարան):
3. Ընտրությունների (հանրաքվեների) ժամանակ քվեաթերթիկները, տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեարկության նախորդ օրը և տեղադրվում են պահարանում:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պահարանը փակում և փակման մասը թղթով սոսնձում է: Սոսնձված թղթի վրա ստորագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը. հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս կարող են ստորագրել սոսնձված թղթի վրա:
5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պահարանը հանձնում է պահպանման ոստիկանության ծառայողներին, իսկ քվեարկության օրը, ստուգելով պահարանին սոսնձված թղթի ամբողջականությունը, ոստիկանության ծառայողներից ընդունում է պահարանը: Պահարանը պահպանության հանձնելու և ոստիկանության ծառայողներից ընդունելու վերաբերյալ կազմվում է արձանագրություն` տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: