Համարը 
N 43-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՏՈՒՓԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՏՈՒՓԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 43-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովում մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ

   

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 43-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ

ՔՎԵԱՏՈՒՓԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տեղամասային ընտրական հանձնաժողովում մեկից ավելի քվեատուփերի օգտագործման հետ կապված հարաբերությունները:

2. Միաժամանակ երկու և ավելի ընտրություն անցկացվելու դեպքում քվեարկության սենյակում տեղադրվում է մեկական քվեատուփ՝ յուրաքանչյուր ընտրության քվեարկությունը կազմակերպելու նպատակով:

3. Քվեաթերթիկի չափերով և քվեարկության մասնակիցների թվով պայմանավորված՝ նույն ընտրության քվեարկությունը կազմակերպելու նպատակով կարող է օգտագործվել մեկից ավելի թվով քվեատուփեր` դրանք իրար վրա տեղադրելու միջոցով:

4. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ստուգում է քվեատուփերի դատարկ լինելը, միաժամանակ փակում, հատուկ կապիչներով կնքում է քվեատուփերը և դրանք տեղադրում քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

5. Նույն ընտրության քվեարկության համար նախատեսված քվեատուփերից առաջինը լցվելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հատուկ կապիչով փակում է քվեատուփի ճեղքը և փոխում քվեատուփերի դասավորվածությունը` լցված քվեատուփը տեղադրելով ներքևում:

6. Քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ նույն ընտրության երկրորդ քվեատուփը բացվում է առաջին քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեսակավորելուց հետո: