Համարը 
N 42-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԱԳՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ԱՆՎԱՆՈՒՄԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՏՊԱԳՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ,

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԴԱՇԻՆՔԻ) ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ

 ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 42-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 59-րդ հոդվածի 8-րդ մասով և 116-րդ հոդվածի 3-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) քվեաթերթիկները տպագրելուց հետո Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում Հանրապետության նախագահի թեկնածուի, համայնքի ղեկավարի թեկնածուի, համայնքի ավագանու անդամի թեկնածուի անունները (այսուհետ` թեկնածուի անուն), Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը քվեաթերթիկներից հանում են տեղամասային ընտրական հանձնաժողովները մինչև քվեաթերթիկն ընտրողին հանձնելը` հորիզոնական գիծ քաշելով քվեաթերթիկի` այդ թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա.

2) քվեաթերթիկում սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան կատարված նշումը չի կարող քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ.

3) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից թեկնածուի անունը հանվում է այդ թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական հիմքը նշելու միջոցով.

4) Ազգային ժողովի ընտրությունների դեպքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված անձանց կողմից ինքնաբացարկի դիմում ներկայացվելու դեպքում այդ թեկնածուի անունը հանվում է թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և իրավական հիմքը նշելու միջոցով:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ