Համարը 
N 26-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 26-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ

   

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 26-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում համապատասխան ընտրական հանձնաժողովի կազմավորման օրվանից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ տարածքային ընտրական հանձնաժողովում փակցնելու միջոցով:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկությունները տարածքային ընտրական հանձնաժողովն ուղարկում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու համար, տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմավորումից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերի վերաբերյալ տեղեկություններում նշվում է հանձնաժողովի անդամի ազգանունը, անունը, հայրանունը և ընտրական հանձնաժողովում զբաղեցրած պաշտոնը, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների դեպքում` նաև ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու որակավորման վկայականի համարը: