ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ,
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 20-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել.
1) քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի,
2) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 20-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ
ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ, ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՑԱՆԿԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների ցանկի սահմանման, վկայականների տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց: Մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ, եթե լրատվական գործունեություն իրականացնողը լրատվության միջոց է տարածում վերգետնյա եթերային հեռարձակմամբ:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված լրատվական գործունեություն իրականացնողը հավատարմագրման դիմումը ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
4. Հավատարմագրվելու դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը, ինչպես նաև ցուցակում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ:
5. Հավատարմագրվելու դիմումը պետք է պարունակի լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը, լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տարածվող զանգվածային լրատվության միջոցի անվանումը, ծանուցման հասցեն, հեռախոսահամարը, նշում` տվյալ զանգվածային լրատվության միջոցի տարածման սկզբնաժամկետի մասին, արտոնագրված վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու դեպքում նշում նաև այդ մասին, ինչպես նաև ընտրության անվանման և քվեարկության օրվա մասին, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի տրման ամսաթիվը, դիմողի ստորագրությունը:
Դիմումին կից ներկայացվում է զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը (այսուհետ` նաև ցուցակ): Ցուցակը (ձևը կցվում է) ներկայացվում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով: Ցուցակի էլեկտրոնային տարբերակը ներբեռնվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից, լրացվում տարբերակում նշված` Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) եղանակով և ներկայացվում է էլեկտրոնային կրիչով:
Ցուցակի էլեկտրոնային տարբերակում տվյալներն ու տեղեկությունները լրացվում են ԳՀԵԱ Գրապալատ (GHEA Grapalat) տառատեսակով, չափը` 10: Ցուցակի «լրատվական գործունեություն իրականացնողի անվանումը կամ անունը» դաշտում լրացվում է լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը, «լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տարածվող զանգվածային լրատվության միջոցի անվանումը» դաշտում լրացվում է զանգվածային լրատվության միջոցի անվանումը, «ընտրության անվանումը և քվեարկության օրը» դաշտում լրացվում է ընտրության անվանումը և քվեարկության օրը, ամիսը և տարեթիվը, «ազգանուն, անուն, հայրանուն» սյունակում լրացվում է զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի ազգանունը, անունը, հայրանունը:
6. Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչները Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվում են Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով և սույն կարգով սահմանված կարգով և ժամկետներում:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողը սույն կարգի 5-րդ կետով սահմանված հավատարմագրվելու մասին դիմումը ներկայացնում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի հավատարմագրվելու մասին դիմումը և ներկայացուցիչների ցուցակը ստանալուց հետո ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից լրացվում են վկայականները և փոխանցվում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողին տրամադրելու համար:
7. Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանված մերժման հիմքերի բացակայության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրում է զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին և նրանց տրվող վկայականներն այդ զանգվածային լրատվության միջոցին է հանձնում դիմումը ստանալուց հետո` 12 օրվա ընթացքում:
Վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին տրվող վկայակնները պետք է գույնով ակնհայտորեն տարբերվեն մյուս զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին տրվող վկայականներից:
8. Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչները համարվում են հավատարմագրված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրվելու մասին գրությունը ստանալու պահից: Զանգվածային լրատվության միջոցի հավատարմագրված ներկայացուցիչների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվում է հավատարմագրման օրվանից հետո երեք օրվա ընթացքում:
9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովում զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:
10. Լրատվական գործունեություն իրականացնողին տրվում են ներկայացված ցուցակում ընդգրկված զանգվածային լրատվության միջոցի հավատրամագրված ներկայացուցիչների թվին համապատասխան քանակի վկայականներ, որոնցում լրացվում է հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցի անվանումը: Վկայականում զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի ազգանունը, անունը, հայրանունը լրացնում է լրատվական գործունեություն իրականացնողը և տրամադրում իր ներկայացուցչին: Վկայականը կարող է կնքվել համապատասխան կազմակերպության կնիքով:
11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրման մասին դիմումը Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում:
12. Վերաքվեարկության, ինչպես նաև Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլի դեպքերում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կրկին հավատարմագրում չի պահանջվում:
13. Հանրաքվեի և տեղական հանրաքվեի ժամանակ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրումն իրականացվում է Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքին և սույն կարգին համապատասխան` «Հանրաքվեի մասին» օրենքի և «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի կանոնակարգումների հաշվառմամբ:
Ց Ո Ւ Ց Ա Կ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ
ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ
[լրատվական գործունեություն իրականացնողի անվանումը կամ անունը]
[լրատվական գործունեություն իրականացնողի կողմից տարածվող զանգվածային լրատվության միջոցի անվանումը]
[ընտրության անվանումը և քվեարկության օրը]
Հ/Հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Լրատվական գործունեություն իրականացնող |
_______________________________________
(ազգանուն, անուն) (ստորագրություն) |
|
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 20-Ն որոշման |
Արցախի Հանրապետություն
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
[նշվում է ընտրության անվանումը]
[նշվում է քվեարկության օրը]
ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
___________________________________________
զանգվածային լրատվության միջոցի անվանում
___________________________________________
ազգանուն, անուն, հայրանուն
Կ.Տ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող
փաստաթուղթ ներկայացնելու դեպքում |