ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2020 թվականի հունվարի 16-ի
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՏԵՂԻ, ԴՐԱՆՑ
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ
ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 13-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեղամասային կենտրոնում փակցվող ընտրողների ցուցակի վերջին էջում ներառվող` ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի և ժամկետների մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
|
|
2020 թվականի հունվարի 16
ք.Ստեփանակերտ |
|
|
Հավելված
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2020 թվականի հունվարի 16-ի N 13-Ն որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԴԻՄՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՏԵՂԻ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ
ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ø Ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում լիազոր մարմին կարող է ներկայացվել մինչև 20__թ._______________________-ը:
(նշվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջվա տարեթիվը, ամիսը և օրը)
Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ, սահմանված հիմքերի առկայության դեպքում, ընտրողների ցուցակում վերացնում է անճշտությունները` այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին: Դիմողի անձին չվերաբերող դիմումը բավարարելու դեպքում` լիազոր մարմինը այդ մասին ծանուցում է դիմողին:
Ø Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում իրեն ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին ներկայացնելու իրավունք ունի.
1. այն անձը, ով հաշվառված է համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս է մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից.
2. այն անձը, ով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել է համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն իրեն չեն ընդգրկել համապատասխան ցուցակում.
(2-րդ կետը նշվում է միայն համապետական ընտրությունների ժամանակ)
Ø Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին կարող է ներկայացվել.
20___ թ. ____________________ ____-ից մինչև 20___ թ. _________________-ը` ժամը 2000 -ն
(սկզբնաժամկետ է նշվում քվեարկության օրվան նախորդող 5-րդ օրը, վերջնաժամկետ` քվեարկության օրը` մինչև քվեարկության ավարտը)
Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:
Ø Ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերով կարող է բողոք (դիմում) ներկայացվել վերադաս լիազոր մարմին կամ դատարան:
Վերադաս լիազոր մարմինը կամ դատարանը ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ ակտը կայացնում է բողոքը (դիմումը) ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, իսկ քվեարկության և դրան նախորդող 3 օրվա ընթացքում` այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: