Համարը 
N 12-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ «ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ» ՍՅՈՒՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ «ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆՇՈՒՄՆԵՐ»

ՍՅՈՒՆԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

N 12-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով՝ Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամն ընտրողների ցուցակում տառասխալ կամ տեխնիկական վրիպակ հայտնաբերելու դեպքում (ընտրողի վերաբերյալ մնացած տվյալների համապատասխանության դեպքում), այդ մասին տեղեկացնելով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին, ընտրողների ցուցակի «Լրացուցիչ նշումներ» սյունակում նշում է ճշգրտված տվյալը և ընտրողին հնարավորություն տալիս մասնակցել քվեարկությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ