Համարը 
N 9-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՑ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՁԱԿՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՐՏԱԴԻՐ

ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔԻՑ

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ

ԱՐՁԱԿՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐՈՒՄ

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՅՏԻ

ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 9-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 9-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայությունից կամ վարժական հավաքից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված զինծառայողի մշտական բնակության վայրերում ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտի ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ

   

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 9-Ն որոշման

 

     

Ձև

 

     

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՎԱՐՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻՆ

 

Հ Ա Յ Տ

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ

 

Ես՝_____________________________________________________________________________

անուն, հայրանուն, ազգանուն

պարտադիր ժամկետային զինծառայությունից (վարժական հավաքից) օրենսդրությամբ

(ընդգծել)

սահմանված կարգով ժամանակավոր արձակված եմ, գտնվում եմ իմ մշտական բնակության վայրում.

____________________________________________________________________________________:

բնակության վայր

 

Համապետական ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ ինձ ընդգրկել իմ բնակության վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

Կից ներկայացնում եմ ժամկետային զինծառայությունից (վարժական հավաքից) օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու մասին փաստաթղթի պատճենը:

 

Դիմող` ________________________

                   ստորագրություն

       

____________________

օր, ամիս, տարեթիվ

 

Պահանջը բավարարվում է, եթե դիմումատուն բնակվում է մինչ զինծառայության մեկնելը իր հաշվառման վայրում:

Հայտի ձևը տրամադրում է լիազոր մարմինը: