Համարը 
N 8-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԱՀ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԱՀ-ՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ

ՑՈՒՑԱԿՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻՆ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ

 ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 8-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) Արցախի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից ներկայացվող` համապետական ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) Համապետական ընտրությունների ժամանակ Արցախի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողին քվեարկության օրը Արցախի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումի ձևը կարող է ստացվել լիազոր մարմնից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ

   

 

 

     

Հավելված N 1

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 8-Ն որոշման

 

     

Ձև

 

     

_________________________________________________

(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ես` ______________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անձը հաստատող փաստաթուղթ՝ _____________________, տրված՝ _____________________________

                                                                                  (սերիա, համար)                                             (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)

բնակվում եմ__________________________________________________________________________

(բնակության վայրը)

և Արցախի Հանրապետությունում հաշվառում չունեմ:

 

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը` ___________________________________ ընտրություններին մասնակցելու

(նշվում է համապետական ընտրության անվանումը)

համար խնդրում եմ ինձ ընդգրկել իմ գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին տալ համապատասխան տեղեկանք:

 

Դիմող` ___________________

                     ստորագրություն

                             

 «____» ____________ 20     թ. 

 

 

     

Հավելված N 2

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 8-Ն որոշման

 

     

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք*

 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՐՑԱԽԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻՆ

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ

ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 6-րդ մասը`

Քաղաքացի ________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անձը հաստատող փաստաթուղթ՝ _____________________, տրված՝ ______________________________

                                                                               (սերիա, համար)                                           (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)

ընդգրկվել է ______________________________ շրջանի _____________________________ համայնքի,

_____________________________________________________________________________ հասցեի,

թիվ _____________________________________ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

 

_________________________________________________

(լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման

ղեկավարի անունը, ազգանունը)

         

_____________________

(ստորագրություն)  

 

 

Կ.Տ.

 

                                         «____» ____________ 20   թ.

 

* Սույն տեղեկանքը հիմք չէ ընտրողին քվեարկության օրը տեղամասում կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար: