Համարը 
N 5-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ, ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ

ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ

ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ, ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ

ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 5-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) համապետական ընտրությունների դեպքում ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) ընտրողի տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ավելացնելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումի ձևը կարող է ստացվել լիազոր մարմնից: Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

              

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ

   

 

 

     

Հավելված N 1

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 5-Ն որոշման

 

     

Ձև

 

     

____________________________________________

(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը) 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ես (իմ վստահորդ)` ________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անձը հաստատող փաստաթուղթ՝ _______________, տրված՝ ___________________________________

                                                                          (սերիա, համար)                                 (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)

հաշվառված`_________________________________________________________________________

(հաշվառման վայրը)

հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը` համապետական ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ավելացնել քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:*

 

Քվեարկության օրը գտնվելու եմ

                                  

_________________________________________

(նշվում է քվեարկության օրը գտնվելու շրջանը, համայնքը և վայրը)

____________________________________________________________________________________

Կից` ________________________________________________________________________________

(նշվում է «լիազորագիր» բառը` այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում)

Դիմող` (լիազորված անձ)

      

________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

        

______________________

(ստորագրություն)

 

«____» ______________ 20 թ.

 

* Սույն դրույթը վերաբերվում է նաև հենաշարժական հաշմանդամություն ունեցող ընտրողներին, ովքեր ցանկություն ունեն քվեարկելու տեղաշարժման համար մատչելի պայմաններ ունեցող ընտրական տեղամասում:

 

 

     

Հավելված N 2

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 5-Ն որոշման

 

     

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք*

 

ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ

ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը`

Քաղաքացի _______________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անձը հաստատող փաստաթուղթ՝ _______________________, տրված՝ ________________________________

                                                                                  (սերիա, համար)                                                         (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)

վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանվել են` _____________________________________________

_________________________________________________________________________________________

(նշվում է շրջանի, համայնքի անվանումը և հաշվառման վայրը)

ընտրողների ցուցակից և ավելացվել __________________________________շրջանի _____________________

 համայնքի, ____________________________________ հասցեի, թիվ _____________________________ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

 

___________________________________________________________

(լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը) 

   

___________________

(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

«____» ____________ 20     թ.

 

* Սույն տեղեկանքը հիմք չէ ընտրողին քվեարկության օրը տեղամասում կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար: