ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
|
Ընդունված է 2021 թվականի
հունիսի 29-ին |
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2013 թվականի ապրիլի 25-ի Քրեական օրենսգրքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 321.1-321.5-րդ հոդվածներ.
«Հոդված 321.1. |
Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը |
1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հոդված 321.2. |
Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությունը խոչընդոտելը |
1. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների և ուժերի գործունեությունը խոչընդոտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով:
Հոդված 321.3. |
Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված տնտեսական գործունեության իրականացումը շարունակելը |
1. Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված տնտեսական գործունեության իրականացումը շարունակելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 321.4. |
Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը |
1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, որն էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 321.5. |
Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գույքն օգտագործման տրամադրելու հատուկ կարգն ու պայմանները խախտելը |
1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գույքն օգտագործման տրամադրելու հատուկ կարգն ու պայմանները խախտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
|
2021թ. հուլիսի 8
Ստեփանակերտ
ՀՕ-76-Ն |
|