Համարը 
N 1-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.01.17/01(392)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.01.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.01.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ

ԱՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունվարի 16-ի

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ)

ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 1-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով` Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ընտրությունների ժամանակ Հանրապետության նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվող նախընտրական ծրագրի էլեկտրոնային ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Ընտրություններին մասնակցող թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) կողմից նախընտրական ծրագիրը Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է Մայքրոսոֆթ Վորդ (Microsoft Word) տարբերակով, տառատեսակը՝ ԳՀԵԱ Գրապալատ (GHEA Grapalat), միջտողային հեռավորությունը՝ 1.5:

Թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հայերեն լեզվով ճշգրիտ անվանման, ինչպես նաև անվանման հապավման տառաչափը՝ 11, տառերը՝ մգեցված (Bold), վերնագրի (անվանման) տառաչափը՝ 12, տառերը՝ մգեցված (Bold):

Ծրագրերի հետ կարող են ներկայացվել Հանրապետության նախագահի թեկնածուի լուսանկարը, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) խորհրդանշանը, որը ներկայացվում է *.png կամ *.jpg գրաֆիկական ֆայլերի տեսքով՝ 1200x800 և 800x800 px չափսերով:

Հայերեն տեքստի հետ միասին կարող է ներկայացվել նաև թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական ծրագրի անգլերեն կամ ռուսերեն տարբերակները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

 

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

        

2020 թվականի հունվարի 16

ք.Ստեփանակերտ

    

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2020 թվականի հունվարի 16-ի N 1-Ն որոշման

 

     

Ձև

 

_________________________________________________________________________________________

Հանրապետության նախագահի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը, ընտրություններին մասնակցող կուսակցության

(կուսակցությունների դաշինքի) անվանումը՝ հայերենով

_________________________________________________________________________________________

Հանրապետության նախագահի թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը, ընտրություններին մասնակցող կուսակցության

(կուսակցությունների դաշինքի) անվանումը՝ անգլերենով կամ ռուսերենով

_________________________________________________________________________________________

ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանման հապավումը

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ (ԱՆՎԱՆՈՒՄԸ)

__________________________________________________________________________________________

շարադրվում է Հանրապետության նախագահի թեկնածուի, Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության

(կուսակցությունների դաշինքի) նախընտրական ծրագրի տեքստը

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

__________________________________________________________________________________________

 

 

Թեկնածու (կուսակցության ղեկավար)

կամ լիազոր ներկայացուցիչ 

   
     

_____________________________

(ստորագրությունը)

               

__________________________

(ազգանունը, անունը)

     

Կ.Տ