|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
հունիսի 30-ին 2016թ.
Պետական գրանցման համարը 2061655 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
«15» հունիսի 2016թ. |
N 25-Ն |
ք. Ստեփանակերտ
ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները.
Հ Ր Ա Մ Ա ՅՈՒ Մ Ե Մ`
Հաստատել անտառավերականգնման հրահանգը` համաձայն հավելվածի:
|
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և
բնական ռեսուրսների վարչության պետի
2016 թվականի հունիսի 15-ի N 25- Ն հրամանի |
ՀՐԱՀԱՆԳ
ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է անտառային հողերի անտառազուրկ տարածքների անտառավերականգնման (անտառապատման) աշխատանքների իրականացման հիմնական պահանջները:
2. Անտառավերականգնման աշխատանքներն իրականացվում են անտառային հողերի այրված, հատված, ինչպես նաև այլ բացասական գործոնների ազդեցությունից անտառազուրկ մնացած տարածքներում, դրանց վերականգնման և բնական վերաճի ապահովման նպատակով:
3. Անտառահատված և այլ անտառազուրկ տարածքների անտառավերականգնումն իրականացվում է բնական կամ արհեստական ձևերով:
4. Անտառավերականգնման ձևն ընտրվում է, հաշվի առնելով բնակլիմայական պայմանները, տվյալ տեղանքի բուսածածկույթի տիպը և անտառային տնտեսությունների տեխնիկատնտեսական հնարավորությունները:
Անտառավերականգնման ձևի որոշման համար հիմք են հանդիսանում գիտահետազոտական ուսումնասիրությունների արդյունքները, անտառավերականգնման որակի մասին նախագծային տվյալները, ինչպես նաև արտադրության փորձը՝ հաշվի առնելով անտառային տնտեսության վարման ինտենսիվությունը և նրա զարգացման հեռանկարները:
Անտառավերականգնման ընտրված ձևը պետք է ապահովի ավելի վստահելի, արագ և տնտեսող բարձր արդյունավետության արժեքավոր տնկիների տեսակների ստեղծումը:
Անտառային տարածքների արհեստական անտառապատումն իրականացվում է անտառավերականգնման նախագծի համաձայն, որը կազմվում է սույն կարգի N 1 Ձևի համաձայն և հաստատվում է անտառային ոլորտը կառավարող պետական լիազոր մարմնի կողմից:
5. Եթե հնարավոր է օգտագործել անտառի ինքնավերականգնվելու հնարավորությունը` ողջամիտ ժամկետներում ծառերի արժեքավոր տեսակների աճեցման համար, ապա անհրաժեշտ է ընտրել բնական անտառավերականգնումը:
Բնական անտառավերականգնումն իրականացվում է ինչպես անտառահատման ժամանակ երիտասարդ ծառերի և կենսունակ արժեքավոր մատղաշների պահպանմամբ, այնպես էլ անտառահատման նորմերի պահպանմամբ, հատատեղերի լայնության կանոնակարգմամբ, հատատեղերում սերմացու ծառերի թողմամբ, և հատումներից հետո ինքնավերակնգնմանը նպաստող անտառավերականգնման այլ միջոցառումների կիրառմամբ, հողի մեխանիկական փխրեցմամբ, հատատեղերի ցանկապատմամբ և այլն:
Կարծրատերև տեսակների կոճղաշվային վերականգնում թույլատրվում է այն դեպքում, երբ ցածրաբնային տնտեսությունների բարձրաբնայինի վերափոխման միջոցառումները տնտեսապես արդարացված չեն:
Որպես բնական անտառավերականգնման ընդունելի ժամանակահատված (ծառահատումից մինչև անտառահատված տարածքներում այն քանակությամբ ինքնաբուսիկի ի հայտ գալը, որը կապահովի գլխավոր ծառատեսակների գերակշռումը, իսկ երիտասարդ անտառի դեպքում՝ մինչև ինտենսիվ անկման ավարտը և նորմալ տնկիների քանակի կայունացումը) յուրաքանչյուր անտառային գոտու համար սահմանվում է առանձին: Անտառաճեցման պայմաններից և տեսակի աճման տեմպից ելնելով, այդ ժամանակահատվածը սահմանվում է 5-12 տարի:
Սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո կամ ավելի վաղ, եթե ակնհայտ է դառնում տնտեսապես արժեքավոր տեսակի տնկիների բնական վերականգնման անհաջողությունը, կիրառվում են անտառավերականգնման նոր, ավելի արդյունավետ միջոցառումներ:
6. Այն հատվածներում, որտեղ հնարավոր չէ սույն հրահանգի 5-րդ կետով սահմանված ժամանակահատվածում ապահովել արժեքավոր տնկիների բնական վերականգնումը, իրականացվում են արհեստական անտառավերականգնման միջոցառումներ` անտառների ցանքս կամ անտառատունկ (անտառատնկարկներ)՝ քիմիկատների լայն կիրառմամբ:
Անտառների ցանքսի և տնկման համար նախատեսված տարածքները կազմում են անտառային մշակույթների ֆոնդը:
7. Անտառային մշակույթների ֆոնդը ներառում է պետական անտառային ֆոնդի հողերում գտնվող հետևյալ կատեգորիաները.
1) այրված և այլ պատճառներով անտառազուրկ տարածքներ, որտեղ տնտեսապես արժեքավոր տեսակի տնկիների բնական վերականգնում չի սպասվում.
2) անտառային հողերի անտառով չծածկված տարածքներ, մարգագետիններ, ամայի տարածքներ.
3) 0,1-0,2 խտությամբ նոսրանտառներ և խախտված տարածքներ ու 0,4-ից պակաս խտությամբ հազվադեպ տնկարկներ.
4) երիտասարդ ոչ արժեքավոր տնկարկներով ծածկված տարածքներ (վերակառուցման ֆոնդ).
5) անտառատնկարկների հին տարածքներ, որոնք չեն փոխադրվել անտառի շարք.
6) մահացած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գրված անտառատնկարկները:
Անտառային մշակույթների ընդհանուր տարածքից առանձնացվում է առաջնահերթության կարգով անտառավերականգման ենթակա անտառային տարածքներ:
Առաջնահերթությունը տրվում է անտառավերականգման ենթակա հասանելի անտառային տարածքներին, որտեղ հաշվի առնելով հողակլիմայական պայմանները և տնտեսության վարման տեխնիկատնտեսական մակարդակը հնարավոր է բարձր արդյունավետության անտառային մշակույթների արժեքավոր տեսակների տնկիների ստեղծումն անտառով չծածկված տարածքներում, ինչպես նաև այն անտառային տարածքներում, որտեղ ցածրարժեք տնկիների հատումից հետո նախատեսվում է ավելի արժեքավոր տնկիների տնկումը:
Անտառավերականգնման ապահովումն անտառային մշակույթների ֆոնդի տարածքում յուրաքանչյուր անտառային տնտեսության հիմնական խնդիրն է: Այդ նպատակով իրականացվում են անտառային մշակույթների անհրաժեշտ գրանցումներ:
8. Լայնամասշտաբ զննման և ուսումնասիրությունների հիման վրա կազմվում են անտառային մշակույթների բնութագրերը և հաշվի առնելով անտառա-կենսաբանական և տնտեսական պահանջները որոշվում է անտառավերականգնման ձևը` նշելով իրականացվելիք միջոցառումները, այն բաժանելով տարածքների, որոնք.
1) հատկացվում են անտառների բնական անտառավերականգնմանը նպաստող միջոցառումների իրականացման համար.
2) հատկացվում են արհեստական անտառավերականգնման համար:
II. ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
9. Արհեստական անտառավերականգնումն իրականացվում է այն անտառային տարածքներում, որտեղ հնարավոր չէ ապահովել տնտեսապես արժեքավոր ծառատեսակների բնական անտառավերականգնումը:
10. Անտառային մշակույթների տարածքներում անտառատնկարկների ստեղծման համար գլխավոր ծառատեսակը որոշվում է հաշվի առնելով անտառավերականգնման նպատակը, բնակլիմայական պայմանները, ինչպես նաև հողի արտադրողականության ցուցանիշը:
Անտառային մշակույթները ստեղծվում են մեկ գլխավոր ծառատեսակից կամ մի քանի գլխավոր և ուղեկցող ծառատեսակներից և թփերից:
Գլխավոր ծառատեսակն ընտրվում է տեղական անտառակազմող տեսակներից և պետք է համապատասխանի տնտեսական նպատակներին և ընտրված անտառային տարածքի պայմաններին:
11. Գլխավոր ծառատեսակի ծառաբները մաքրելու, տնկիների բուսաբանական կայունությունը և նրանց միջավայրաստեղծ հատկությունները բարձրացնելու նպատակով, հողի լրիվ մշակման դեպքում, անտառի բուսականության պայմաններից և նախատեսվող գլխավոր ծառատեսակից ելնելով տնկվում են նաև ուղեկցող ծառատեսակներ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև թփուտներ` երկրորդ (շվաքային) շարահարկի և ենթանտառի ստեղծման համար:
Ուղեկցող ծառատեսակը պետք է տնկվի գլխավոր ծառատեսակի հետ շարքային միաձուլմամբ:
Գլխավոր ծառատեսակի աճին չխոչընդոտելու նպատակով տնկվում են ուղեկցող ծառատեսակների խիտարմատային և ուշ աճող տեսակներ:
Ուղեկցող ծառատեսակների տնկումը չպետք է կրճատի գլխավոր ծառատեսակի տնկիների տեղերի քանակը կամ էլ առաջացնի ոչ հավասար տեղաբաշխում անտառատնկարկների տարածքում:
Աղքատ հողերում անտառավերականգնումն իրականացվում է միայն մեկ գլխավոր ծառատեսակ տնկելու միջոցով (մաքուր անտառային մշակույթ):
12. Ծառատունկն արհեստական անտառավերականգնման հիմնական միջոցն է, որն ապահովում է անտառային մշակույթների կայուն աճ: Ծառատունկն իրականացվում է տնկիների կամ սածիլների տնկմամբ:
Արհեստական անտառավերականգնումը ցանքսի միջոցով իրականացվում է չոր, ավազային, քարքարոտ հողի և թույլ զարգացած հողածածկույթ ունեցող անտառային տարածքներում:
III. ՀԱՏՎԱԾ ԵՎ ԱՅՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՑԱԾՐԱՐԺԵՔ ԱՆՏԱՌԱՅԻՆ
ՄՇԱԿՈԻՅԹՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԾԱՌԱՏԵՍԱԿՆԵՐՈՎ
(ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ)
13. Անտառահատված և այրված տարածքներում միակցված, 2 մետր և ավելի բարձրության հասնող ցածրարժեք տեսակների փոխարինումը տնտեսապես արժեքավոր տեսակներով իրականացվում է թանկարժեք տնկիների տնկմամբ:
Անտառավերակառուցումն ապահովում է գլխավոր տեսակների գերակշռում կամ նշանակալի մասնակցություն ապագա կանգուն անտառների կազմում և տնկվող ծառատեսակների բնական աճ:
14. Վերակառուցվող անտառահատվածում և այրված անտառային մշակույթների տարածքներում իրականացվում է համապատասխան նախապատրաստման աշխատանքներ:
Անտառային մշակույթների տարածքների համապատասխան նախապատրաստումն իրականացվում է ցածրարժեք ծառատեսակների և թփուտների հեռացման միջոցով` ամբողջ տարածքում կամ միջանցքներում (շերտերով):
Անցանկալի ծառատեսակների շարունակական ոչնչացումը ողջ տարածքում ապահովում է վերակառուցման արդյունավետությունը:
15. Անտառային մշակույթների առաջնային խտությունը մասնակի վերականգնման ժամանակ որոշվում է տվյալ տնկիների համար ընդունված օպտիմալ խտության պայմաններից և տարածքի միջանցքի (շերտի) և միջմիջանցքային (միջշերտային) տարածությունների հարաբերությունից, սակայն ոչ պակաս քան 50 տոկոսից:
16. Անտառի սաղարթի տակ մշակույթները դիտարկվում են որպես աջակցող միջոցառում` ընտրովի և աստիճանաբար շարունակական անտառահատումների կիրառման ժամանակ:
IV. ԱՆՏԱՌԱՏՆԿԱՐԿՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ԽՆԱՄՔ
17. Անտառատնկարկների լրացում իրականացվում է այն դեպքերում, երբ եղանակային անբարենպաստ պայմանների, վնասատուների հասցրած վնասի, հիվանդությունների, աշխատանքի անբավարար որակի և այլ պատճառներով տեղի է ունենում տնկիների և սածիլների նշանակալի անկում (30 տոկոսից ավելի): Անտառատնկարկների լրացնելու անհրաժեշտությունը նվազեցնելու նպատակով թույլատրվում է անտառատնկարկների նախնական խտության ավելացում 10-15 տոկոսով:
18. Ագրոտեխնիկական խնամքն իր մեջ ներառում է հետևյալ միջոցառումները.
1) սածիլների ձեռքով ուղղում` նրանց մեքենայացված տնկումից հետո, ինչպես նաև տնկված բույսերի նշանակալի վնասվածքների ժամանակ.
2) հողի փխրեցում, միաժամանակ մոլախոտերի վերացում անտառատնկարկների շարքերում և շարքերի արանքում.
3) հողի փխրեցում ու մոլախոտերի, ինքնասերմնացան և անցանկալի նորաճ տեսակների վերացում միայն մշակվող տեսակի շարքերում.
4) աշնանային ժամանակահատվածում խոտի հնձում և դուրսբերում շարքերից.
5) համատարած կամ ուղղորդված հերբիցիդների և արբորիցիդների լուծույթների կիրառում հողի մակերեսին և մոտակայքում աճող անցանկալի խոտային և ծառաթփային բուսականության վրա:
19. Ագրոտեխնիկական խնամքի միջոցառումների նպատակահարմարությունը և նրա ինտենսիվությունը որոշվում է հաշվի առնելով հիմնական ծառատեսակի խոտային բուսածածկով և բնական վերականգնվող անցանկալի ծառատեսակներով ծածկելու վտանգի առկայությունը: Ագրոտեխնիկական խնամքի հաճախականությունը և տևողությունը կախված է անտառային բուսածածկի աճման աստիճանից, աճող տեսակների կենսաբանական հատկանիշներից, անտառային մշակույթների ստեղծման ձևից և հողի նախնական մշակման որակից ու ձևից:
Ագրոտեխնիկական խնամքն իրականացվում է առաջին տարին՝ 5 անգամ, երկրորդը՝ 4, երրորդը՝ 3, չորրորդը՝ 2 և հինգերորդը՝ 1 անգամ, ընդհանուր առմամբ 15 անգամ՝ 5 տարում:
20. Ագրոտեխնիկական խնամքի իրականացման ժամանակ քիմիական լուծույթներն օգտագործվում են հրդեհային անվտանգության կանոնների և բնապահպանական պահանջների պահպանմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն:
V. ԲՆԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
21. Բնական անտառավերականգնումը խթանելու նպատակով իրականացվում են հետևյալ միջոցառումները`
1) փայտանյութի մթերման ժամանակ (անտառանյութի փոխադրում, մաքրում, կտրում) նոր աճած և երիտասարդ տնտեսապես արժեքավոր տեսակների պահպանում.
2) հողի հանքայնացում.
3) անտառային տարածքների ցանկապատում.
4) սերմացու ծառերի թողնում.
5) սերմնային աճին աջակցում:
Անտառատնտեսական կազմակերպությունները յուրաքանչյուր տարի պլանավորում են անտառների բնական վերականգնման աշխատանքների տարեկան ծավալները և եղանակը, ինչպես նաև մատղաշի պահպանման միջոցառումները:
22. Սերմացու ծառեր թողնելը` բնական վերարտադրությանը խթանող չպլանավորված միջոցառում է, բայց պարտադիր է անտառահատման բոլոր ոլորտներում:
23. Բավարար թվով կենսունակ, մատղաշ և երիտասարդ ծառերի պահպանումն անտառահատումների ժամանակ` բնական անտառավերականգնման հիմնական միջոցառումներից մեկն է:
Պահպանմանն ենթակա են բոլոր երիտասարդ և մատղաշ ծառատեսակները:
24. Հատատեղերում կամ առանձին անտառային տեղամասերում, որտեղ պահպանվող երիտասարդ և դեռահաս ծառերի քանակը չի կարող ապահովել գլխավոր ծառատեսակների հաջող վերարտադրությունը, իրականացնում են բնական վերարտադրմանը նպաստող այլ միջոցառումներ:
25. Ցանկապատվում են այն անտառային տարածքները, որտեղ բնական վերարտադրությունն ապահովվում է անասունների արածեցումը դադարեցնելու միջոցով: Հատատեղերի ցանկապատումը կարող է լինել ամբողջական կամ մասնակի (անասունների քշման վայրերից):
VI. ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
26. Անտառավերականգնման որակի անընդհատ բարձրացումն ունի առաջնային նշանակություն և հանդիսանում է բոլոր անտառատնտեսական կազմակերպությունների կարևոր խնդիրը:
27. Անտառավերականգնման որակի ցուցանիշներ են`
1) կպչողականությունը` աճած ծառերի հարաբերությունը տնկած ծառերի ընդհանուր թվի քանակին՝ արտահայտված տոկոսներով, որը որոշվում է առաջին և երկրորդ տարվա վերջում` աշնանը:
Կենսունակության փուլի ընթացքում (մեկ-երկու տարի) և կենսունակության փուլն անցած անտառատնկարկների աճի առաջադիմությունը որոշվում է կենսունակության սանդղակով`
ա. 90 տոկոսից բարձր` գերազանց,
բ. 75-ից մինչև 90 տոկոսը` լավ,
գ. 60-ից մինչև 74 տոկոսը` բավարար,
դ. 25-ից մինչև 59 տոկոսը` ենթակա է լրացման:
25 տոկոսից պակաս անտառավերականգնման որակի ցուցանիշ ունեցող անտառատնկարկներն ենթակա են դուրս գրման, ինչը հաստատվում է անտառային ոլորտը կառավարող պետական լիազոր մարմնի կողմից:
Անտառատնկարկների կենսունակության և պահպանության ցուցանիշը, որի դեպքում դրանք համարվում են հաջողակ կամ լրացման ենթակա, որոշվում է յուրաքանչյուր տեղամասի համար առանձին.
2) կենսունակ դեռահաս և մատղաշ ծառերի տնտեսապես արժեքավոր տեսակների քանակի հավասարաչափ տեղաբաշխումը, որոնք ապահովում են հաջող վերարտադրություն:
Կարծրատերևային տեսակների համար այդ քանակը պետք է լինի առնվազն 600 հատ 1 հեկտարում.
3) գլխավոր ծառատեսակի ինքնաբուսի քանակը, որը որոշվում է հետևյալ սանդղակով`
ա. 5-10 000 հատ հեկտարի վրա` գերազանց,
բ. 3-6 000 հատ հեկտարի վրա` լավ,
գ. 1-3 000 հատ հեկտարի վրա` բավարար,
դ. 1 000 հատից քիչ հեկտարի վրա` անբավարար:
Ցանքսի և տնկման միջոցով ստեղծված տնտեսապես արժեքավոր անտառային մշակույթները, որոնք հասել են սահմանված անտառավերականգնման ցուցանիշներին, անտառի շարք են փոխադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Արժեքավոր տեսակների մատղաշները, որոնք առաջացել են բնական անտառավերականգնման միջոցառումների արդյունքում հաշվառվում են անտառային մշակույթների գրանցման գրքում, հետագայում փոխադրվում են անտառի շարք և հաշվառվում պետական անտառային ֆոնդում որպես բնական մատղաշներ:
VII. ԱՆՏԱՌԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
28. Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքների ընդունման, անտառատնկարկների վիճակի գնահատման և հետագայում անտառատնկարկներն անտառի շարք փոխադրման հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով, անտառային տնտեսության տնօրենի հրամանով ստեղծվում է անտառատնկարկների գույքագրման հանձնաժողով, որի մեջ ըստ անտառապետությունների ներառվում են աշխատանքային ենթախմբեր:
29. Հաշվի առնելով բնակլիմայական պայմանները, անտառատնկարկների վիճակի գնահատման կամ դրանց անտառի շարք փոխադրման նպատակով ստուգումներն իրականացվում են յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 1-ը ընկած ժամակահատվածում:
30. Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքների ավարտից հետո 10 օրվա ընթացքում անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի տվյալ անտառապետության ենթախմբի կողմից տեղում ստուգվում և յուրաքանչյուր տեղամասի համար կազմվում է արձանագրություն սույն կարգի N 2 և N 3 Ձևերի համաձայն, որից հետո անտառային տնտեսության տնօրենի անտառատնկարկների գույքագրման հրամանով սահմանված ժամկետում անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովը կազմում է ընդհանրացված ցուցակ համաձայն սույն կարգի N 4 Ձևի և ներկայացվում անտառային տնտեսության տնօրենի հաստատմանը, որի պատճեն հաջորդ ամսվա ընթացքում ուղարկվում է անտառային ոլորտը կառավարող պետական լիազոր մարմնին:
31. Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի անտառապետությունների ենթախմբերի կողմից, համաձայն անտառատնկարկների գույքագրման հրամանի, ստուգվում է տվյալ անտառապետության անտառատնկարկները և յուրաքանչյուրի համար երկու օրինակից կազմվում է արձանագրություն սույն կարգի N 5 և N 6 Ձևերի համաձայն, որոնցից մեկ օրինակը մնում է անտառապետությունում, իսկ մյուսն` անտառային տնտեսությունում:
32. Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի կողմից, յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 20-ը, ընդհանրացվում է սույն կարգի N 5 և N 6 Ձևերի համաձայն կազմված արձանագրություններում անտառատնկարկների վիճակի վերաբերյալ բոլոր տվյալները, կենսունակ անտառների համար կազմվում է ընդհանրացված ցուցակ սույն կարգի N 7 և N 8 Ձևերի համաձայն, իսկ ոչնչացված անտառատնկարկների համար` սույն կարգի N 8 Ձևի համաձայն:
33. Անտառային տնտեսության տնօրենը յուրաքանչյուր տարվա գույքագրման աշխատանքների իրականացման վերաբերյալ տեղեկությունները, մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը, ներկայացնում է անտառային ոլորտը կառավարող պետական լիազոր մարմին, որին կցվում են սույն կարգի NN 7, 8, 9 Ձևերի համաձայն կազմված փաստաթղթերի պատճենները:
|
Հաստատում եմ
________________________________
(անտառային ոլորտը կառավարող պետական լիազոր մարմնի ղեկավար)
_________________________________
(անուն, ազգանուն,ստորագրություն)
«______» ___________20___թ.
Կ.Տ |
ՆԱԽԱԳԻԾ
20____ թվականի գարնանը, աշնանն անտառատնկարկների
հիմնադրման (ստեղծման)
_____________ մասնաճյուղ _____________անտառային պետություն ______________
քառակուսի ______________ հատված
1. Անտառատնկարկների տեղադիրքի պլան
M 1:10000
2. Տեղամասի մակերեսը_________________________________________________________
3. Հողատարածքի դասակարգումը _________________________________________________
(հատված անտառ, բացատ)
4. Ռելիեֆը____________________________________________________________________
5. Հողը և խոնավության աստիճանը_________________________________________________
6. Խոտածածկույթը______________________________________________________________
7. Մատղաշի քանակությունը մեկ հեկտարի հաշվով ըստ ծառատեսակների ___________________
8. Հողի վարակվածության աստիճանը վնասատուներով __________________________________
9. Հողի մշակման (նախապատրաստման) եղանակը, ժամկետը ____________________________
10. Վերակառուցման ենթակա ծառերի կազմը, հասակը, խտությունը ________________________
11. Անտառատնկարկների հիմնադրման եղանակը ______________________________________
(ծառատունկ, սերմնացանքս, շարքերով, խմբերով)
12. Հեռավորությունը շարքերի միջև և շարքերի մեջ, ծառերի քանակը մեկ հեկտարի հաշվով
_____________________________________________________________________________
13. Գլխավոր ծառատեսակը_______________________________________________________
14. Գլխավոր և ուղեկցող ծառատեսակների տեղաբաշխման սխեման _______________________
15. Անհրաժեշտ խնամքի քանակը` ըստ տարիների _____________________________________
16. Հակահրդեհային միջոցառումները________________________________________________
17. Անտառի շարք փոխադրման տարին _____________________________________________
18. Անտառատնկարկների հիմնադրման և խնամքի համար անհրաժեշտ գումարի հաշվարկը
_____________________________________________________________________________
Նախագիծը կազմեց`
Անտառապետ ___________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
Անտառապատման և անտառավերականգնման ինժիներ ________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
Համաձայնեցված է |
|
|
|
Անտառային տնտեսության տնօրեն |
____________________ |
|
___________________ |
|
(անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
|
|
|
|
Գլխավոր անտառապետ |
____________________ |
|
___________________ |
|
(անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
Արձանագրություն
անտառավերականգնման (անտառապատման) աշխատանքների
տեխնիկական ընդունման վերաբերյալ
«____» _______________ 20 __ թ.
_____________ մասնաճյուղ _____________անտառային պետություն _________________________
քառակուսի ______________ տեղամասում անտառվերականգնման (անտառապատման) աշխատանքների կատարման ստուգումից պարզեցինք հետևյալը.
1. Աշխատանքների իրականացման մակերեսը ___________________________ հեկտար.
2. Գլխավոր ծառատեսակը ___________________________________________________________
3. Շարքերի միջև և շարքերի մեջ հեռավորությունը __________________ տնկիների քանակությունը
1 հեկտարի հաշվով _________________________________________________________________
4. Ծառատնկման (սերմնացանքսի) իրականացման ժամանակը ________________________________
(ամիսը, տարեթիվը)
5. Անտառատնկարկների հիմնադրման եղանակը ___________________________________________
6. Հողի նախնական մշակման եղանակը __________________________________________________
7. Հողի նախնական մշակման որակը և թերությունների մասին նշումներ __________________________
_________________________________________________________________________________
8. Ծառատնկման աշխատանքների որակի և թերությունների մասին նշումներ ______________________
_________________________________________________________________________________
9. Տնկիների որակը __________________________________________________________________
10. Բացահայտված թերությունները ու դրանց յուրաքանչյուրի վերացման համար անհրաժեշտ գումարը
_________________________________________________________________________________
11. Աշխատանքների կատարումը (ընդհանուր) գնահատվում է _________________________________
(լավ, բավարար, անբավարար)
12. Աշխատանքների իրականացման համար պատասխանատու անձինք _________________________
_________________________________________________________________________________
Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի ________________________________________
անտառային պետության ենթախմբի անդամներ`
____________________ |
|
___________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
____________________ |
|
___________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
Տեղում ստուգվել է ___________________________ _________________________
(պաշտոն, անուն, ազգանուն) (ստորագրություն)
«____»_____________20___թ.
Արձանագրություն
բնական աճի աջակցման աշխատանքների տեխնիկական
ընդունման և գույքագրման
«___»________________20___թ.
______________ մասնաճյուղ____________ անտառային պետություն _________________________
քառակուսի __________________ տեղամաս, տեղամասի մակերեսը ___________________________
Տեղամասի բնութագիրը
1) իրականացված անտառահատումը ____________________________________________________
(տարին, հատատեղի համարը, հատման տեսակը)
2) անտառի կազմը, հասակային դասը, խտությունը__________________________________________
3) մատղաշի աճման պայմանները ______________________________________________________
4) սերմացու ծառերի քանակը և տեսակը __________________________________________________
5) սերմնային և կոճղաշիվային ծագման մատղաշի քանակը մեկ հեկտարի հաշվով
Ծառա-տեսակը |
Սերմնային |
Կոճղաշիվային (հատ) |
Ընդամենը |
մինչև 0,5 մետր (հատ)
|
0,6-1,5 մետր (հատ) |
1,6 և ավելի մետր (հատ) |
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
6) բնական աճի աջակցման նպատակով իրականացված միջոցառումները
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի ___________________ անտառային պետության ենթախմբի անդամներ`
____________________ |
|
___________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
____________________ |
|
___________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
Տեղում ստուգվել է _____________________________ _________________________
(պաշտոն, անուն, ազգանուն) (ստորագրություն)
«____»_____________20___թ.
|
Հաստատում եմ
______________________________
(անտառային տնտեսության տնօրեն)
_________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
«______» ___________20___թ.
Կ.Տ. |
Ընդհանրացված ցուցակ
20 _____ թ. անտառային տնտեսության ընդունված (ստուգված)
անտառավերականգնման (անտառապատման) աշխատանքների
ՀՀ |
Անտառային պետությունը |
Անտառի նպատակային նշանակությունը |
Անտառատնկարկների մակերեսը (հեկտար) |
Գլխավոր ծառատեսակը |
Իրականացված աշխատանքների բնութագիրը (ծառատունկ, սերմնացանքս, բնական աճի աջակցում, տնկարկների խնամք) |
Տնկիների քանակը 1 հեկտարի հաշվով (հատ) |
Որակի գնահատումը (լավ, բավարար, անբավարար) |
թերությունները և դրանց վերացման համար անհրաժեշտ գումարը |
գլխավոր |
ուղեկցող |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի անդամներ`
____________________ |
|
___________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
____________________ |
|
___________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
Արձանագրություն
Ν_____ ________________ անտառատնկարկների գույքագրման
1. ______________________________ մասնաճյուղ __________________________________
անտառային պետության________________քառակուսի ________________________________
տեղամաս_____________________________________________________________________
2. Հիմնադրման տարին և ժամանակահատվածը _______________________________________
3. Հիմնադրման եղանակը ________________________________________________________
(սերմնացանքս, ծառատունկ)
4. Տնկարկների հեռավորությունը ըստ շարքերի և շարքերի մեջ ____________________________
5. Մակերեսը __________________________________________________________________
6. Տնկիների ընդհանուր քանակը ըստ նախագծի ________________________________________
7. Կենսունակ մնացած տնկիների քանակը ստուգման պահին ______________________________
8. Անտառատնկարկների վիճակը գնահատվում է _______________________________________
(լավ, բավարար, անբավարար, ոչնչացված)
9. Տնկիների չորացման (ոչնչացման) պատճառները _____________________________________.
(միջատների, հիվանդության, վատ խնամքի, արածեցման և այլ)
10. Անտառատնկարկների լրացման և լրացուցիչ աշխատանքի իրականացման
անհրաժեշտությունը _____________________________________________________________
(աշխատանքների անվանումը, ծավալը և արժեքը)
Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի ________________________անտառային պետության ենթախմբի անդամներ`
____________________ |
|
___________________ |
(անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
____________________ |
|
___________________ |
(անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
Տեղում ստուգվել է` ________________________________ ________________________
(պաշտոն, անուն, ազգանուն) (ստորագրություն)
«______» _________________ 20_____թ.
Արձանագրություն
Բնական աճի աջակցման արդյունքների ստուգման
«____» ____________ 20 ___թ.
______________________________ մասնաճյուղ _________________________________________
անտառային պետության ___________________քառակուսի __________________________________
տեղամաս, տեղամասի մակերեսը ________________________________________________________
1. Բնական աճի աջակցման նպատակով իրականացված աշխատանքների բնութագիրը
__________________________________________________________________________________
2. 20___ թվականին առկա մատղաշի քանակը 1 հեկտարի հաշվով` մինչև աջակցումը
__________________________________________________________________________________
Ծառատեսակը |
Սերմնային |
Կոճղաշիվային (հատ) |
Ընդամենը |
մինչև 0,5 մետր (հատ) |
0,6-1,5 մետր (հատ) |
1,6 և ավելի մետր (հատ) |
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
|
|
3. Մատղաշի քանակը 1 հեկտարի հաշվով` աջակցումից հետո__________________________________
4. Գլխավոր ծառատեսակը_____________________________________________________________
Փորձնական հատվածի համարը |
Ծառատեսակը (գլխավոր և ուղեկցող) |
Սերմնային |
Կոճղաշիվային (հատ) |
Ընդամենը |
մինչև 0,5 մետր (հատ) |
0,6-1,5 մետր (հատ) |
1,6 և ավելի մետր (հատ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Միջինը 1 հեկտարի հաշվով |
|
|
|
|
|
|
5. Անտառատնկարկների վիճակը գնահատվում է ____________________________________________
(ենթակա է անտառի շարք փոխադրման, լավ, բավարար, անբավարար)
6. Լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը _____________________________
Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի ___________________ անտառային պետության ենթախմբի անդամներ`
____________________ |
|
___________________ |
(անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
____________________ |
|
___________________ |
(անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
Տեղում ստուգվել է` ________________________________ ________________________
(պաշտոն, անուն, ազգանուն) (ստորագրություն)
«______» _________________ 20_____թ.
|
Հաստատում եմ
________________________________
(անտառային տնտեսության տնօրեն)
_________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
«______» ___________20___թ.
Կ.Տ |
Ընդհանրացված ցուցակ
__________________________________ |
20_____ թվականի անտառատնկարկների գույքագրման |
(անտառային տնտեսության անվանումը) |
|
Հիմք ընդունելով ______________________ տնօրենի «_____»________________20____թվականի Ν___
(անտառային տնտեսության անվանումը) |
հրամանը ըստ անտառային պետությունների ներկայացնում ենք անտառատնկարկների գույքագրման տվյալների ընդհանրացված տեղեկությունները`
ՀՀ |
Անտառային պետությունը |
Հիմնադրման տարեթիվը և ժամանակա-հատվածը |
Մակերեսը (հա) |
Գլխավոր ծառատեսակը |
Կենսունակ մնացած տնկիների տոկոսը |
Լրացման, խնամքի
և այլ լրացուցիչ աշխատանքների կատարման անհրաժեշտությունը |
|
|
|
|
|
|
|
Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի եզրակացությունը գույքագրման աշխատանքների
վերաբերյալ`______________________________________________________________________________
________________________________________________________________________________________
Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի անդամներ`
____________________ |
|
___________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
____________________ |
|
___________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
|
Հաստատում եմ
________________________________
(անտառային տնտեսության տնօրեն)
_________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
«______» ___________20___թ.
Կ.Տ |
Ընդհանրացված ցուցակ
__________ ըստ անտառային պետությունների բնական աճի
աջակցման արդյունքների գնահատման
Անտառային պետությունը |
Աշխատանքների իրականացման տարին |
Մակերեսը (հա) |
Անտառատնկարկների քանակը 1 հեկտարի հաշվով (հատ) |
Լրացուցիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը |
գլխավոր |
ուղեկցող |
|
|
|
|
|
|
|
Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի անդամներ`
____________________ |
|
___________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
____________________ |
|
___________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
|
Հաստատում եմ
________________________________
(անտառային ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնի ղեկավար)
_________________________________
(անուն, ազգանուն, ստորագրություն)
«______» ___________20___թ.
Կ.Տ |
Ընդհանրացված ցուցակ
անտառատնկարկների գույքագրման տվյալների համաձայն _________________
մասնաճյուղի ոչնչացված անտառատնկարկների
«_____»_________20___ թվականի
Հիմք ընդունելով ______________________ տնօրենի «_____»________________20____թվականի
(անտառային տնտեսության անվանումը) |
Ν ______հրամանը ներկայացնում ենք _________________ մասնաճյուղի ոչնչացված համարվող և դուրս գրման ենթակա անտառատնկարկների գույքագրման տվյալների ընդհանրացված տեղեկությունները`
ՀՀ |
Անտառային պետությունը |
Հիմնադրման տարեթիվը և ժամանակահատվածը |
Մակերեսը (հա) |
Գլխավոր ծառատեսակը |
Կենսունակ մնացած տնկիների տոկոսը |
Ոչնչացման պատճառները |
|
|
|
|
|
|
|
Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի եզրակացությունը գույքագրման աշխատանքների վերաբերյալ`
________________________________________________________________________________________
Անտառատնկարկների գույքագրման հանձնաժողովի անդամներ`
____________________ |
|
___________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
____________________ |
|
___________________ |
(պաշտոն, անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
Համաձայնեցված է |
|
|
|
Անտառային տնտեսության տնօրեն |
____________________ |
|
___________________ |
|
(անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
|
|
|
|
Գլխավոր անտառապետ |
____________________ |
|
___________________ |
|
(անուն, ազգանուն) |
|
(ստորագրություն) |
«______» ___________20___թ. |
|
|
|
Կ.Տ |
Աշխատակազմի ղեկավար |
Է.Հայրապետյան |