|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«21» նոյեմբերի 2014 թվականին
պետական գրանցման համարը 2061494 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ
ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
«14» նոյեմբերի 2014թ. |
N 82-Ն |
Ք. Ստեփանակերտ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԿՈՂՄՆԱԿԻ
ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`
Սահմանել պետական և համայնքային անտառային հողերում կողմնակի անտառօգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
|
Հավելված
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի
և բնական ռեսուրսների վարչության պետի
2014 թվականի նոյեմբերի 14-ի N 82-Ն հրամանով |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ
ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական և համայնքային անտառային հողերում (այսուհետ` անտառային հողեր) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կողմնակի անտառօգտագործման հետ կապված հարաբերությունները:
2. Անտառային հողերում արդյունագործական նպատակով կողմնակի անտառօգտագործումն իրականացվում է անտառակառավարման պլանների հիման վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքին, իրավական այլ ակտերին և սույն կարգին համապատասխան:
3. Կողմնակի անտառօգտագործման իրավունք կարող են ձեռք բերել անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական և ֆիզիկական անձինք (այսուհետ` հայտատու)` անտառօգտագործման իրավունք տրամադրողին ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի N 519-Ն որոշմամբ սահմանված` առանց անտառային հողերի նկատմամբ իրավունքի ձեռք բերման N 1 կամ անտառային հողերի վարձակալության իրավունք ստանալու համար N 2 ձևերի հայտ:
4. Անտառային հողերում ոչ բնափայտային անտառանյութի՝ պտուղների, հատապտուղների, ընկույզների, սնկերի, ուտելի բույսերի և դեղաբույսերի, տեխնիկական հումքի մթերման, ինչպես նաև մեղվանոցների փեթակների տեղադրման, խոտհունձի և արածեցման նպատակներով կնքվում է կողմնակի անտառօգտագործման պայմանագիր:
5. Գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման և պտղահատապտղային, ընկույզների և դեղաբույսերի տնկադաշտերի ստեղծման նպատակով կողմնակի անտառօգտագործումն իրականացվում է անտառային հողերի վարձակալության պայմանագրի հիման վրա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի N 519-Ն որոշման դրույթներին համապատասխան:
6. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված կողմնակի անտառօգտագործման նպատակով կնքված պայմանագրի հիման վրա անտառօգտագործողին տրվում է անտառային տոմս:
7. Անտառային տնտեսություն վարող կազմակերպությունները կողմնակի անտառօգտագործման պահանջների խախտման համար անտառօգտագործողներին նախազգուշացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն կրելու մասին և բացատրական աշխատանքներ են իրականացնում կողմնակի անտառօգտագործման պաշարների արդյունավետ օգտագործման վերաբերյալ:
II. ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
8. Կողմնակի անտառօգտագործման պաշարները և դրանց տարածքային տեղաբաշխումը, ինչպես նաև յուրաքանչյուր տարի օգտագործման հնարավոր ծավալները որոշվում են անտառկառավարման պլաններով:
9. Յուրաքանչյուր անտառային տնտեսություն վարող կազմակերպություն իրականացնում է կողմնակի անտառօգտագործման ընթացիկ հաշվառում և տվյալները գրանցում` կողմնակի անտառօգտագործման հաշվառման գրքում` համաձայն N 1 Ձևի, որը կարվում և կնքվում է տվյալ անտառային տնտեսություն վարող կազմակերպության կողմից:
III. ՎԱՅՐԻ ՊՏՈՒՂՆԵՐԻ ԵՎ ԸՆԿՈՒՅԶՆԵՐԻ ՄԹԵՐՈՒՄԸ
10. Պտուղների և ընկույզների հավաքն ու մթերումն իրականացվում է պետական և համայնքային անտառների բոլոր տեղամասերում, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
11. Պտուղների և ընկույզների հավաքն ու մթերումն անհրաժեշտ է իրականացնել վնաս չպատճառելով պտղակիր և ընկուզակիր ծառաթփատեսակներին:
12. Պտղակիր և ընկուզակիր ծառաթփատեսակների արտադրողականության բարձրացման նպատակով անտառային տնտեսություն վարող կազմակերպություններն իրականացնում են կենսաբանական, ագրոտեխնիկական և այլ աշխատանքներ ծառերի և թփերի արժեքավոր տեսակների բնական վերականգնմանն օժանդակելու համար, ինչպես նաև նոսրացած տեղամասերում այդ ծառաթփատեսակների տնկման աշխատանքներ:
IV. ՀԱՏԱՊՏՈՒՂՆԵՐԻ ԵՎ ՍՆԿԵՐԻ ՄԹԵՐՈՒՄԸ
13. Հատապտուղների և սնկերի հավաքն ու մթերումն իրականացվում է պետական և համայնքային անտառների ցանկացած տեղամասերում, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
14. Հատապտուղների և սնկերի հավաքը պետք է կատարվի այնպիսի մեթոդներով, որոնք բացառում են հատապտուղների թփերի և սնկամարմինների վնասումը և չեն խոչընդոտում նրանց բնական վերականգնմանն ու պաշարների վերարտադրությանը:
15. Անտառային տնտեսություն վարող կազմակերպությունները հատապտուղների բերքատվության բարձրացման նպատակով, տնտեսապես արժեքավոր հատապտղային թփուտներում իրականացնում են սերմնային ցանքի և կտրոնավորման աշխատանքներ: Հատապտղային թփուտները պահպանում են պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակում:
V. ՈՒՏԵԼԻ ԲՈՒՅՍԵՐԻ, ԴԵՂԱԲՈՒՅՍԵՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ՄԹԵՐՈՒՄԸ
16. Բույսերի և դրանց առանձին մասերի (տերևներ, բողբոջներ, ծաղիկներ, սերմեր, արմատներ, պալարներ, պալարասոխուկներ), որոնք օգտագործվում են որպես ուտելի բույսեր, դեղաբույսեր և տեխնիկական հումք, հավաքն ու մթերումն իրականացվում է պետական և համայնքային անտառների բոլոր տեղամասերում, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
17. Ծառերի բողբոջները մթերվում են անտառավերականգնման, ինչպես նաև խնամքի, սանիտարական կամ այլ հատումներից կտրված ծառերից կամ ճյուղերից, իսկ կանգուն ծառերից բողբոջները հավաքում են ուռչելու սկզբում, երբ բողբոջային թեփուկները դեռ չեն սկսել բացվել: Բողբոջների մթերումը դադարեցվում է, երբ դրանց գագաթը սկսում է կանաչել:
18. Բույսերի և դրանց առանձին մասերի, դեղաբույսերի և տեխնիկական հումքի հավաքն ու մթերումը թույլատրվում է իրականացնել այնպիսի ծավալներով, որպեսզի ապահովվի նրանց ժամանակին բնական վերականգնումն ու պաշարների վերարտադրությունը:
19. Խոտաբույսերի վերգետնյա մասերն հավաքվում են չվնասելով արմատները:
20. Տերևները հավաքվում են, երբ դրանք ամբողջությամբ ձևավորվել են` կոկոնակալման և ծաղկման փուլում: Տերևները կտրում են տարբեր մեխանիկական հարմարանքներով (դանակ, մկրատ և նմանատիպ այլ գործիքներ) կամ զգուշությամբ պոկում են ձեռքով:
21. Մաքուր խոտաբուսային ծածկոցներում հնձվում է ամբողջ վերգետնյա զանգվածը, և պոկվում տերևները:
22. Ծաղկաբույլերը և ծաղիկները հավաքում են ծաղկման սկզբնական փուլում, կտրելով մեխանիկական հարմարանքներով: Ծաղկաբույլերի և ծաղիկների հավաքման ժամանակ յուրաքանչյուր բուսատեսակի ընդհանուր քանակի 20 - 25 տոկոսը թողնում են սերմնակալման համար:
23. Պալարների (պալարասոխուկների) մթերումն իրականացվում է վերգետնյա հատվածների մահանալու ընթացքում կամ վաղ գարնանը մինչև վեգետացիայի սկիզբը: Պալարների (պալարասոխուկների) մթերման ընթացքում, դրանց մի մասը թողնվում է հողում, որպեսզի ապահովվի բույսի վեգետատիվ բազմացումը: Երիտասարդ բուսակներից պալարների (պալարասոխուկներ) մթերումն արգելվում է, քանի որ դրանք քիչ քանակությամբ զանգված են առաջացնում:
24. Դեղաբույսերի հումքի կրկնակի հավաքը միևնույն հանդակից կամ թփուտից թույլատրվում է միայն տվյալ բուսատեսակի հումքի պաշարի ամբողջական վերականգնումից հետո:
25. Որևէ տեսակի դեղաբույսի հումքի կրկնակի հավաք իրականացնելու վերաբերյալ ժամկետների բացակայության դեպքում, անհրաժեշտ է.
1) միամյա խոտաբույսերի ծաղկաբույլերը և վերգետնյա օրգանները մթերել միևնույն թփուտներից երկու տարին մեկ անգամ,
2) բազմամյա խոտաբույսերը կախված տեսակից և տեղանքի վիճակից մթերել երկու - երեք տարին մեկ անգամ,
3) դեղաբույսերի մեծ մասի (կախված տեսակից և քանակից) ստորգետնյա օրգանները մթերել` ոչ հաճախ, քան երեք-հինգ տարին մեկ անգամ:
VI. ՄԵՂՎԱՆՈՑՆԵՐԻ ՓԵԹԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ
26. Մեղվանոցների փեթակների տեղադրման նպատակով հայտատուները տրամադրողին հայտ են ներկայացնում փեթակների տեղադրումից առնվազն երեք ամիս առաջ, հայտի համապատասխան տողում նշելով փեթակների քանակը և տարածքի չափը:
VII. ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
27. Խոտհարքը և արածեցումն իրականացվում է պետական և համայնքային անտառների միայն գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում, ինչպես նաև ոչ անտառածածք այլ տարածքներում, որտեղ չի նախատեսված անտառների բնական վերաճ: Այդ տարածքները որոշվում են անտառաշինական աշխատանքների ժամանակ և տրամադրվում են հաստատված անտառաշինական նախագծերի համաձայն: Անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում խոտհարքը և արածեցումն իրականացվում է անտառային ուսումնասիրությունների և մասնագիտական եզրակացությունների հիման վրա:
28. Արածեցումն պետական և համայնքային անտառների գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և ոչ անտառածածք այլ տարածքներում իրականացվում է հաշվի առնելով արոտավայրերի թույլատրելի բեռնվածությունը, համաձայն N 2 Ձևի:
29. Անտառային հողերում արածեցման և խոտհարքի ժամկետները յուրաքանչյուր տարվա համար սահմանվում են անտառային տնտեսություն վարող կազմակերպությունների կողմից` հաշվի առնելով տվյալ տարվա կլիմայավեգետատիվ պայմանները:
30. Կենդանիների արածեցումն պետական և համայնքային անտառներում առանց հովվի անմիջական հսկողության թույլատրվում է անտառօգտագործողի կողմից տրամադրված տարածքը ցանկապատելուց հետո:
31. Արոտավանդակների սահմանազատման նպատակով, որպես բնական սահմաններ, կարող են ծառայել արոտատարածքում առկա ձորակները, գետակները, հեղեղատները, թեքությունները, բացատները, թփուտները, ճանապարհները, իսկ դրանց բացակայության դեպքում անհրաժեշտ է օգտագործել շարժական ցանկապատեր:
32. Բնական խոտհարքներն օգտագործման են տրամադրվում խոտհնձի լավագույն ժամկահատվածում` արժեքավոր խոտաբույսերի հասկակալումից, բողբոջումից մինչև ծաղկման փուլը:
33. Բնական խոտհարքներում խոտհունձն ու տեղափոխումն իրականացվում է 15-20 օրվա ընթացքում:
34. Բնական խոտհարքներում խոտհունձն իրականացվում է չորս տարին մեկ անգամ խոտհնձի սեզոնի վերջում` բույսերին սերմնակալման և բնական վերարտադրության հնարավորություն ընձեռելու նպատակով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և
բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի
ղեկավարի պաշտոնակատար |
Է. Հայրապետյան |
ԿՈՂՄՆԱԿԻ ԱՆՏԱՌՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳԻՐՔ
(Ըստ տեսակների)
«Անտառտնտեսություն» մասնաճյուղ _________________________
N |
Անտառ-պետության անվանումը
|
Անտառօգտագործման ենթակա հնարավոր տարածքների առկայությունը |
Տրված է անտառօգտագործման իրավունք |
պահա-բաժին, N |
քառա-կուսի, N |
տեղա-մաս, N |
տարած-քը (հա) |
անատառային տոմսի N և դուրսգրման օրը |
անտառօգտա-գործման ժամկետը |
հիմք |
|
|
|
|
|
|
|
|
|
_______________________________________________________________________________________
(կողմնակի անտառօգտագործման տեսակը)
Ընդամենը _______________________________________________________________________________
Լրացրեց ________________________________________________________________________________
(անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)
Ամսաթիվ «____» «________________» 20___թ.
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐՈՒՄ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՐԱԾԵՑՄԱՆ ՆՈՐՄԵՐԸ
N
|
Բնական գոտիներ |
Կենդանիների տեսակները |
Կենդանիների արածեցման նորմեր 1 գլխի համար` հա |
1 |
Կիսաանապատային և անապատային |
Ոչխարներ
խոշոր եղջերավոր անասուններ Ձիեր |
7.0
7.0
5 |
2 |
Տափաստանային |
Ոչխարներ
խոշոր եղջերավոր անասուններ Ձիեր |
1.5-3.0
1.5-3.0
1.0-2.25 |
3 |
Լեռնային |
Ոչխարներ
խոշոր եղջերավոր անասուններ Ձիեր |
0.75-1.5
0.75-1.5
1.0 |