Համարը 
ՀՕ-8-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.03.18/05(224)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
21.02.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
13.03.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի

փետրվարի 21-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 30-ի հողային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բավանդակությամբ 8-րդ մասով.

«8. Սահմանել, որ`

1) քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակությունը սեփականատիրոջ նախաձեռնությամբ սահմանված կարգով փոփոխելու դեպքում, բացառությամբ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների համար օգտագործվող հողամասերի, հողամասի սեփականատերը, ըստ գույքի գտնվելու վայրի, եռամսյա ժամկետում համայնքային բյուջե է մուծում հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.

2) ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների և ձկնաբուծական արհեստական լճակների համար օգտագործվող հողամասերի սեփականատերերը հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը համայնքային բյուջե են մուծում մեկ տարվա ժամկետում, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.

3) մինչև 1000 քառակուսի մետր ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության տնտեսությունների և մինչև 5000 քառակուսի մետր ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասերի կադաստրային արժեքների տարբերության վճարում չի կատարվում և կառուցապատում իրականացնելիս համապատասխան չափի հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` համայնքի ղեկավարի կողմից որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում: Սույն կետում նշված չափերը գերազանցելու դեպքում հողամասի ամբողջ մակերեսի նպատակային նշանակությունը փոփոխվում է սահմանված կարգով, իսկ վճարումները կատարվում են սույն կետում նշված մակերեսները գերազանցող մակերեսների մասով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Արգելվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով վարձակալության կամ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրելը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հողամասի անհատույց (մշտական) օգտագործում է համարվում սեփականատիրոջ կողմից այլ անձի` օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրված հողամասի տիրապետումն ու օգտագործումը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 481-րդ հոդվածում`

1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կառուցապատման իրավունքով տրամադրվում են միայն սույն օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերից:».

2) 7-րդ մասը «կարգով» բառից հետո լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ կետը «դատական ակտերով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք առաջացնող դեպքերի» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 57-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Պետության և համայնքների սեփականության հողամասերը տրամադրվում են սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով:

Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման նպատակով կարող են տրամադրվել այլ անձանց միայն սեփականության իրավունքով, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի, որոնց տրամադրումը սեփականության իրավունքով արգելված է:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս`

«1.1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցներ համարվող ավտոտնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման ինքնակամ շինությունների օրինականացման և տնօրինման դեպքերում դրանցով զբաղեցված և սպասարկման ու պահպանման համար անհրաժեշտ համապատասխան հողամասը տրամադրվում է սեփականության իրավունքով կամ վարձակալության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «տրամադրման և հողամասերի» բառերը:

 

Հոդված 8. Օրենսգրքի 60-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում պետական սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքներին փոխանցելու դեպքերի վրա:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 62-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի «Տարբեր անձանց կողմից օգտագործվող մեկից ավելի օբյեկտներով» բառերը փոխարինել «Մեկից ավելի անձանց սեփականությունը հանդիսացող առանձին կանգնած օբյեկտներով» բառերով.

2) 11-րդ մասի առաջին պարբերությունը «քաղաքաշինական» բառից հետո լրացնել «ծրագրային» բառով, իսկ երկրորդ պարբերությունը «օգտագործումը» բառից հետո` «սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 66-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը «պետական» բառից հետո լրացնել «կամ համայնքային» բառերով, իսկ «մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը» բառերը հանել.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով`

«6) պետության կամ համայնքի կարիքների համար կատարվող գնման մասնակցին, երբ գնման առարկա է հանդիսանում մասնակցի պատվերով տվյալ հողամասի վրա կառուցվելիք շենքի, շինության հետագա վաճառքը պետությանը կամ համայնքին:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 67-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 67.

Պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքն աճուրդով

 

1. Պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ սույն օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է աճուրդով:

2. Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողի կադաստրային արժեքի 25 տոկոսից, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված պատերազմական գործողություններից տուժած, նոր բնակեցվող, ծայրամասային և լքված բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 10 տոկոսից:

3. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի կամ դրանց առանձին հատվածների աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հայտարարում է համայնքի ղեկավարը (Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը)` համայնքի ավագանու որոշման հիման վրա:

4. Աճուրդների կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենսգրքով և «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով: Հրապարակային սակարկությունների միջոցով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (դրանց առանձին հատվածների) աճուրդով վաճառքի նկատմամբ չեն կիրառվում «Հրապարակային սակարկությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության դրույթները:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 73-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «որոշակի» բառը փոխարինել «սահմանված» բառով.

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 13. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 14. Օրենսգրքի 81-րդ հոդվածում`

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 4-րդ մասը «վարձակալության» բառից հետո լրացնել «կամ կառուցապատման իրավունքով» բառերով.

3) 6-րդ մասից հանել «և (կամ) կառուցապատման» բառերը:

 

Հոդված 15. Օրենսգրքի 94-րդ հոդվածի 71-րդ մասի «Գյուղատնտեսական» բառը փոխարինել «Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող (բացառությամբ պետական և համայնքային սեփականության հողերի) գյուղատնտեսական» բառերով:

 

Հոդված 16. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

13 մարտի 2013թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-8-Ն