Համարը 
ՀՕ-14-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.05.26/12(403)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.04.2020
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.05.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.06.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2020 թվականի

ապրիլի 30-ին

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի փետրվարի 24-ի Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 50-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «և իրավաբանական անձանց միությունները» բառերը:

 

Հոդված 2. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների կամ օրենքով նախատեսված այլ ձևերով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) առաջին պարբերության «Առևտրային կազմակերպությունները» բառերը փոխարինել «Իրավաբանական անձինք» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ և չորրորդ պարբերություններ.

«Ոչ առևտրային կազմակերպությունը կարող է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, եթե դա նախատեսված է օրենքով: Ոչ առևտրային կազմակերպությունը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ստեղծել առևտրային կազմակերպություն կամ դառնալ դրա մասնակից:

Ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությանը վերաբերող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտից կամ իրավահարաբերության էությունից:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասը «քաղաքացիների» բառից հետո լրացնել «և (կամ) իրավաբանական անձանց» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 125-127-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում իրավաբանական անձանց միությունները պարտավոր են իրենց կանոնադրությունները համապատասխանեցնել «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին և վերագրանցվել։

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

                 

2020թ. մայիսի 19

Ստեփանակերտ

ՀՕ-14-Ն