ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2019թ. |
N 699-Ն |
ք.Ստեփանակերտ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին օրենսգրքի 59.2-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել ընդերքօգտագործման թափոնների վերամշակման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
«Հաստատում եմ» |
|
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
Հավելված
Արցախի Հանրապետության կառավարության
2019 թվականի օգոստոսի 27-ի N 699-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի դրույթները տարածվում են օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն ունեցող ընդերքօգտագործողների վրա:
3. Ընդերքօգտագործման թափոնները վերամշակվում են ընդերքօգտագործողների միջոցներով՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանին համապատասխան:
4. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման, ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձը հանքի շահագործման ընթացքում և փակումից հետո պարտավոր է իրականացնել ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումները՝ շրջակա միջավայրին և մարդկանց առողջությանը հասցվող վնասի ու վթարների կանխարգելման կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով:
5. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտում և ազդակիր տարածքներում իրականացվում է շրջակա միջավայրի հիմնական բաղադրիչների (օդ, հող, ջուր և այլն) մոնիթորինգ:
6. Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված միջոցառումները պետք է իրականացվեն լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ՝ հաշվի առնելով ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտների տեխնիկական առանձնահատկությունները, աշխարհագրական դիրքը և բնապահպանական պայմանները:
7. Ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման թափոնների վերամշակման օբյեկտի համար մշակվում և հաստատվում է անվտանգության վկայագիր՝ համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջների:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏ-ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |