ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ
ՕՐԵՆՍԳԻՐՔ
Ընդունված է 2013 թվականի
ապրիլի 25-ին
Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր Մ Ա Ս
Բ Ա Ժ Ի Ն I
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔ
Գ Լ ՈՒ Խ 1
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսդրությունը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից: Քրեական պատասխանատվություն նախատեսող նոր օրենքներն ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգիրքը հիմնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության և միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի վրա:
Հոդված 2. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրները |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի խնդիրներն են՝ հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իրավաբանական անձանց իրավունքները, սեփականությունը, հասարակական կարգը և անվտանգությունը, սահմանադրական կարգը, խաղաղությունը և մարդկության անվտանգությունը, շրջակա միջավայրը, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
2. Այդ խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգիրքն ամրագրում է քրեական պատասխանատվության հիմքն ու քրեական օրենսդրության սկզբունքները, որոշում, թե հանրության համար վտանգավոր որ արարքներն են համարվում հանցագործություններ, և սահմանում է պատժի տեսակներ ու քրեաիրավական ներգործության այլ միջոցներ՝ դրանք կատարելու համար:
Հոդված 3. |
Քրեական պատասխանատվության հիմքը |
1. Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն՝ այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:
Հոդված 4. |
Քրեական օրենսդրության սկզբունքները |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգիրքը հիմնվում է օրինականության, օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, արդարության և պատասխանատվության անհատականացման ու մարդասիրության սկզբունքների վրա:
Հոդված 5. |
Օրինականության սկզբունքը |
1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:
2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է:
Հոդված 6. |
Օրենքի առջև հավասարության սկզբունքը |
1. Հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջև և ենթակա են քրեական պատասխանատվության` անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:
Հոդված 7. |
Պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը |
1. Հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատժի կամ քրեաիրավական այլ ներգործության:
2. Քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված հիմքերի և պայմանների առկայության դեպքում:
Հոդված 8. |
Անձնական պատասխանատվության սկզբունքը |
1. Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն անձամբ իր կատարած հանցանքի համար:
Հոդված 9. |
Ըստ մեղքի պատասխանատվության սկզբունքը |
1. Անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն հանրության համար վտանգավոր այնպիսի գործողության կամ անգործության և հանրության համար վտանգավոր հետևանքների համար, որոնց վերաբերյալ նրա մեղքը հաստատված է իրավասու դատարանի կողմից:
2. Օբյեկտիվ մեղսայնացումը՝ առանց մեղքի վնաս պատճառելու համար քրեական պատասխանատվությունը, արգելվում է:
Հոդված 10. |
Արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը |
1. Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:
2. Արգելվում է անձին երկրորդ անգամ դատապարտել նույն հանցագործության համար:
Հոդված 11. |
Մարդասիրության սկզբունքը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգիրքը ծառայում է մարդու ֆիզիկական, հոգեկան, նյութական, էկոլոգիական և այլ անվտանգությունն ապահովելուն:
2. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Գ Լ ՈՒ Խ 2
ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ
ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Հոդված 12. |
Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում |
1. Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը՝ անկախ հետևանքները վրա հասնելու պահից:
Հոդված 13. |
Քրեական օրենքի հետադարձ ուժը |
1. Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:
2. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի:
3. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը:
Հոդված 14. |
Քրեական օրենքի գործողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձանց նկատմամբ |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կատարված է համարվում այն հանցանքը, որը՝
1) սկսվել, շարունակվել կամ ավարտվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում.
2) հանցակցությամբ կատարվել է այն անձանց հետ, ովքեր հանցավոր գործունեություն են իրականացրել այլ պետության տարածքում:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և այլ պետությունների տարածքում անձի կողմից հանցանք կատարելու դեպքում նրա պատասխանատվությունը վրա է հասնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե անձը քրեական պատասխանատվության է կանչվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, և եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի տակ գտնվող կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարբերանշանը կրող նավի կամ թռիչքում գտնվող օդանավի կամ օդային այլ սարքի վրա հանցանք կատարած անձը, անկախ դրա գտնվելու վայրից, ենթակա է քրեական պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով պատասխանատվություն է կրում նաև այն անձը, ով հանցանք է կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական նավի կամ օդանավի վրա՝ անկախ դրա գտնվելու վայրից:
5. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և դիվանագիտական իմունիտետից օգտվող այլ անձանց քրեական պատասխանատվության հարցը՝ նրանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հանցանք կատարելու դեպքում լուծվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
Հոդված 15. |
Քրեական օրենքների գործողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած անձանց նկատմամբ |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, և եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում: Նշված անձանց դատապարտելիս պատիժը չի կարող գերազանցել օտարերկրյա այն պետության օրենքով նախատեսված պատժի վերին սահմանը, որի տարածքում կատարվել է հանցանքը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող և քաղաքացիություն չունեցող անձինք սույն օրենսգրքի 198-րդ, 209-րդ, 210-րդ, 325-331-րդ, 410-րդ, 412-417-րդ, 419-423-րդ հոդվածներով նախատեսված հանցանքները կատարելու համար ենթակա են քրեական պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով՝ անկախ հանցանքը կատարելու վայրի պետության քրեական օրենսգրքով այդ արարքը նախատեսված լինելուց կամ չլինելուց:
3. Օտարերկրյա քաղաքացիները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր հանցանքը կատարել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանք կատարել են՝
1) այնպիսի հանցագործություններ, որոնք նախատեսված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրով.
2) այնպիսի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շահերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների դեմ:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված նորմերը կիրառվում են, եթե օտարերկրյա քաղաքացիները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես չբնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք տվյալ հանցագործության համար չեն դատապարտվել մեկ այլ պետությունում և քրեական պատասխանատվության են ենթարկվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:
Հոդված 16. |
Հանցանք կատարած անձանց հանձնելը |
1. Այլ պետության տարածքում հանցանք կատարած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն այլ պետության չեն հանձնվում, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս հանցանք կատարած և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան, կարող են հանձնվել օտարերկրյա պետությանը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժը կրելու համար:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք օտարերկրյա պետությանը չեն հանձնվում, եթե հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ հանձնումը պահանջվել է նրանց ռասայական, կրոնական, ազգային, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական կարծիքի պատճառով հետաքննության կամ պատժի կիրառման համար:
Ոչ ոք չպետք է հանձնվի օտարերկրյա այն պետությանը, որտեղ լուրջ վտանգ կա, որ նրան կարող են սպառնալ խոշտանգումներ կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ:
4. Եթե հանցանք կատարած անձանց հանձնելը պահանջող երկրի օրենքներով տվյալ հանցագործության համար մահապատիժ է նախատեսված, ապա հանցանք կատարած անձանց հանձնումը կարող է մերժվել, եթե պահանջող կողմը պահանջ ստացող կողմին բավարարող երաշխիքներ չներկայացնի, որ մահվան դատավճիռ ի կատար չի ածվի:
5. Հանցանք կատարած անձին հանձնելուց հրաժարվելու դեպքում օտարերկրյա պետության տարածքում կատարված հանցագործությունների համար քրեական հետապնդում է իրականացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 17. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս անձի դատապարտվելու իրավական հետևանքները |
1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կարող է հաշվի առնվել, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը դատապարտվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս կատարած հանցանքի համար և կրկին հանցանք է կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան հանցագործությունների ռեցիդիվը, չկրած պատիժը կամ օտարերկրյա պետության դատարանի դատավճռի այլ իրավական հետևանքները հաշվի են առնվում նոր հանցանքը որակելիս, պատիժ նշանակելիս, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս:
Բ Ա Ժ Ի Ն II
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 18. |
Հանցագործության հասկացությունը |
1. Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված՝ հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով:
2. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը կամ անգործությունը, որը թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված որևէ արարքի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն` ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:
Հոդված 19. |
Հանցագործության տեսակները |
1. Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի հանցագործությունները դասակարգվում են՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների:
2. Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը:
3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
5. Առանձնապես ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված է առավելագույն պատիժ՝ ազատազրկում տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:
Հոդված 20. |
Հանցագործությունների համակցությունը |
1. Հանցագործությունների համակցություն է համարվում՝
1) սույն օրենսգրքով (տարբեր հոդվածներով կամ միևնույն հոդվածով կամ հոդվածի միևնույն կամ տարբեր մասերով կամ կետերով) նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը դատապարտված չի եղել.
2) այնպիսի մեկ գործողությունը (անգործությունը), որը պարունակում է սույն օրենսգրքի երկու կամ ավելի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ:
2. Հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար՝ սույն օրենսգրքի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով:
Հոդված 21. |
Հանցագործությունների ռեցիդիվը |
1. Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար:
2. Հանցագործությունների ռեցիդիվը վտանգավոր է համարվում՝
1) դիտավորությամբ հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում երկու անգամից ոչ պակաս ազատազրկման է դատապարտվել դիտավորյալ հանցագործության համար.
2) ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:
3. Հանցագործությունների ռեցիդիվն առանձնապես վտանգավոր է համարվում անձի կողմից՝
1) դիտավորությամբ այնպիսի հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երեք անգամից ոչ պակաս ցանկացած հաջորդականությամբ ազատազրկման է դատապարտվել միջին ծանրության դիտավորյալ հանցագործության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար.
2) այնպիսի ծանր հանցանք կատարելու դեպքում, որի համար նա դատապարտվում է ազատազրկման, եթե անձը նախկինում երկու անգամ ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար.
3) առանձնապես ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:
4. Այն հանցանքների համար դատվածությունը, որը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև այն հանցանքները, որոնք կատարվել են մինչև անձի տասնութ տարին լրանալը, ռեցիդիվը գնահատելիս հաշվի չեն առնվում:
Գ Լ ՈՒ Խ 4
ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԻՆՔ
Հոդված 22. |
Քրեական պատասխանատվության ընդհանուր պայմանները |
1. Քրեական պատասխանատվության ենթակա է միայն մեղսունակ ֆիզիկական անձը, ով հանցանք կատարելու պահին հասել է սույն օրենսգրքով սահմանված տարիքի:
Հոդված 23. |
Քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը |
1. Քրեական պատասխանատվության ենթակա է այն անձը, ում տասնվեց տարին լրացել է նախքան հանցանք կատարելը:
2. Այն անձինք, որոնց տասնչորս տարին լրացել է մինչև հանցանքը կատարելը, ենթակա են քրեական պատասխանատվության սպանության (103-107-րդ հոդվածներ), դիտավորությամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու (111-115-րդ հոդվածներ), մարդուն առևանգելու (129-րդ հոդված), բռնաբարության (136-րդ հոդված), սեքսուալ բնույթի բռնի գործողությունների (137-րդ հոդված), ավազակության (181-րդ հոդված), գողության (183-րդ հոդված), կողոպուտի (182-րդ հոդված), շորթման (188-րդ հոդված), առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալու (189-րդ հոդված), ծանրացուցիչ հանգամանքներում գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու (191-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր), զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու (248-րդ հոդված), տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելու (257-րդ հոդված), խուլիգանության (269-րդ հոդված), թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելու կամ շորթելու (280-րդ հոդված) համար:
3. Եթե անձը հասել է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված տարիքի, սակայն մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետևանքով ընդունակ չի եղել ամբողջ չափով գիտակցել իր արարքի բնույթն ու նշանակությունը կամ ղեկավարել դա, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության:
Հոդված 24. |
Անմեղսունակությունը |
1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, այսինքն՝ քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանակավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա:
2. Հանրության համար վտանգավոր արարքն անմեղսունակության վիճակում կատարած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ:
3. Պատժի ենթակա չէ նաև այն անձը, ով հանցանքը կատարել է մեղսունակության վիճակում, սակայն մինչև դատարանի կողմից դատավճիռ կայացնելը հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից: Այդպիսի անձի նկատմամբ դատարանի նշանակմամբ կարող են կիրառվել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, իսկ առողջանալուց հետո նա կարող է ենթարկվել պատժի:
Հոդված 25. |
Սահմանափակ մեղսունակությունը |
1. Մեղսունակ անձը, ով հանցանքը կատարելիս հոգեկան խանգարման հետևանքով չէր կարող ամբողջությամբ գիտակցել իր գործողության (անգործության) փաստացի բնույթն ու հասարակական վտանգավորությունը կամ ղեկավարել դա, ենթակա է քրեական պատասխանատվության:
2. Սահմանափակ մեղսունակությունը, որպես մեղմացնող հանգամանք, հաշվի է առնվում պատիժ նշանակելիս և կարող է հիմք դառնալ պատժի հետ միաժամանակ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու համար:
Հոդված 26. |
Հարբած վիճակում հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվությունը |
1. Ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի օգտագործման հետևանքով հարբած վիճակում հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվությունից չի ազատվում:
2. Ալկոհոլամոլի, թմրամոլի կամ թունամոլի կողմից հանցանք կատարելու դեպքում դատարանը պատժի հետ միաժամանակ կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ, եթե այդ հակման պատճառով առկա է նրա կողմից նոր հանցագործություն կատարելու վտանգը:
Գ Լ ՈՒ Խ 5
ՄԵՂՔԸ
1. Մեղքը դրսևորվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ:
2. Անզգուշությամբ կատարված արարքը հանցագործություն է, եթե դա հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի Հատուկ մասով:
Հոդված 28. |
Հանցանքը դիտավորությամբ կատարելը |
1. Դիտավորությամբ կատարված հանցանքը կարող է դրսևորվել ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ:
2. Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանց վրա հասնելը:
3. Հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի ցանկացել այդ հետևանքները, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք:
4. Եթե օրենքն ավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ, հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի՝ հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա:
5. Դիտավորյալ հանցագործության ծանրացնող հանգամանքների համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե նա գիտակցել է այդ հանգամանքները:
Հոդված 29. |
Հանցանքն անզգուշությամբ կատարելը |
1. Անզգուշությամբ կատարված հանցանքը կարող է դրսևորվել ինքնավստահությամբ կամ անփութությամբ:
2. Հանցանքը համարվում է ինքնավստահությամբ կատարված, եթե անձը նախատեսել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի՝ ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն:
3. Հանցանքը համարվում է անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսել իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք:
Հոդված 30. |
Առանց մեղքի վնաս պատճառելը |
1. Արարքը համարվում է առանց մեղքի կատարված, եթե անձը չի գիտակցել և տվյալ իրադրությունում չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը կամ չի նախատեսել հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը և տվյալ իրադրությունում պարտավոր չէր կամ չէր կարող նախատեսել դրանք:
2. Արարքը համարվում է առանց մեղքի կատարված նաև այն դեպքում, եթե անձը նախատեսել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի ցանկացել դրանց առաջացումը, բայց ծայրահեղ պայմաններին կամ նյարդահոգեկան ծանրաբեռնվածությանն իր հոգեֆիզիոլոգիական հատկությունների անհամապատասխանության հետևանքով չէր կարող կանխել դրանց առաջացումը:
Հոդված 31. |
Պատասխանատվությունը մեղքի երկու ձևերով հանցագործության համար |
1. Եթե օրենքն ավելի խիստ պատասխանատվություն է նախատեսում անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած դիտավորյալ հանցագործության համար, ապա անձն այդ հետևանքների համար պատասխանատվություն է կրում միայն այն դեպքում, եթե նա նախատեսել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի՝ ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն, կամ չի նախատեսել իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք: Այդպիսի հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված:
Գ Լ ՈՒ Խ 6
ԱՎԱՐՏՎԱԾ ԵՎ ՉԱՎԱՐՏՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 32. |
Ավարտված և չավարտված հանցագործությունները |
1. Ավարտված հանցագործություն է համարվում այն արարքը, որը պարունակում է սույն օրենսգրքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները:
2. Չավարտված հանցագործություն են համարվում հանցափորձը և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստությունը:
3. Հանցագործության նախապատրաստության և հանցափորձի համար պատասխանատվությունը վրա է հասնում սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով, ինչ ավարտված հանցագործության համար՝ հղում կատարելով սույն օրենսգրքի 33-րդ կամ 34-րդ հոդվածին:
1. Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով:
Հոդված 34. |
Հանցագործության նախապատրաստությունը |
1. Հանցագործության նախապատրաստություն է համարվում ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելու համար միջոցներ կամ գործիքներ ձեռք բերելը կամ հարմարեցնելը, ինչպես նաև դիտավորությամբ այլ պայմաններ ստեղծելը, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել այդ անձի կամքից անկախ հանգամանքներով:
Հոդված 35. |
Հանցագործությունից կամովին հրաժարումը |
1. Հանցագործությունից կամովին հրաժարում է համարվում անձի կողմից հանցագործության նախապատրաստությունը կամ հանցափորձը կամ անմիջականորեն հանցանք կատարելուն ուղղված գործողությունը (անգործությունը) դադարեցնելը, եթե անձը գիտակցել է հանցագործությունն ավարտին հասցնելու հնարավորությունը:
2. Հանցագործությունն ավարտին հասցնելուց կամովին հրաժարված անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նրա՝ փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:
3. Հանցագործության կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը կամովին հրաժարվելու դեպքում ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե նա, պետական մարմիններին հաղորդելով կամ ձեռնարկված այլ միջոցներով, կանխել է կատարողի կողմից հանցագործությունն ավարտին հասցնելը:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ մասում նշված գործողությունները չեն հանգեցրել կատարողի հանցագործությունը կանխելուն, ապա ձեռնարկված միջոցները պատիժ նշանակելիս կարող են հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:
Գ Լ ՈՒ Խ 7
ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 36. |
Հանցակցության հասկացությունը |
1. Հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը:
Հոդված 37. |
Հանցակիցների տեսակները |
1. Կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:
2. Կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանն անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ:
3. Կազմակերպիչ է համարվում այն անձը, ով կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը, ինչպես նաև ստեղծել է կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն կամ ղեկավարել է դրանք:
4. Դրդիչ է համարվում այն անձը, ով մեկ ուրիշ անձի դրդել է հանցանք կատարելու՝ համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով:
5. Օժանդակող է համարվում այն անձը, ով հանցագործությանն օժանդակել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկատվություն կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, ով նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները:
Հոդված 38. |
Հանցակիցների պատասխանատվությունը |
1. Համակատարողները հանցագործության համար ենթակա են պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով:
2. Կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը ենթակա են պատասխանատվության կատարված հանցանքը նախատեսող հոդվածով՝ հղում կատարելով սույն օրենսգրքի 37-րդ հոդվածին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք միաժամանակ եղել են հանցագործության համակատարողներ:
3. Սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածում նշված հանցագործության հատուկ սուբյեկտ չհամարվող անձը, ով մասնակցել է այդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարմանը, տվյալ հանցագործության համար կարող է պատասխանատվություն կրել միայն որպես կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակող:
4. Կատարողի կողմից իրենից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքում մյուս հանցակիցները պատասխանատվություն են կրում հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձին հանցակցելու համար:
5. Եթե կազմակերպչի, դրդիչի կամ օժանդակողի գործողությունները չեն հաջողվում իրենցից անկախ հանգամանքներով, ապա այդ անձանց պատասխանատվությունը վրա է հասնում համապատասխան հանցագործության նախապատրաստության համար:
6. Հանցակիցները ենթակա են պատասխանատվության միայն հանցագործության այն ծանրացնող հանգամանքների համար, որոնք գիտակցվել են նրանց կողմից:
7. Հանցակիցներին պատասխանատվության ենթարկելիս հաշվի են առնվում հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը:
Հոդված 39. |
Հանցակցի սահմանազանցումը |
1. Հանցակցի սահմանազանցում է համարվում անձի կողմից այնպիսի հանցանք կատարելը, որը չի ընդգրկվում մյուս հանցակիցների դիտավորությամբ:
2. Հանցակցի սահմանազանցման համար մյուս հանցակիցները պատասխանատվություն չեն կրում:
Հոդված 40. |
Հանցանքը մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կողմից կատարելը |
1. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես չեն պայմանավորվել հանցանքը համատեղ կատարելու մասին:
2. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես՝ մինչև հանցագործությունն սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:
3. Հանցանքը համարվում է կազմակերպված խմբի կողմից կատարված, եթե դա կատարվել է այնպիսի անձանց կայուն խմբի կողմից, ովքեր նախապես միավորվել են մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու համար:
4. Հանցանքը համարվում է հանցավոր համագործակցության կողմից կատարված, եթե դա կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ստեղծված, համախմբված, կազմակերպված խմբի կողմից կամ նույն նպատակներով ստեղծված կազմակերպված խմբերի միավորմամբ, ինչպես նաև եթե դա կատարվել է այդպիսի համագործակցության անդամի (անդամների) կողմից ի կատարումն դրա հանցավոր նպատակների, ինչպես նաև հանցավոր համագործակցության առաջադրանքով դրա անդամ չհամարվող անձի կողմից:
5. Կազմակերպված խումբ, հանցավոր համագործակցություն ստեղծած կամ դրանք ղեկավարած անձը ենթակա է պատասխանատվության սույն օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված դեպքերում կազմակերպված խումբ կամ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու համար, ինչպես նաև դրանց կողմից կատարված բոլոր հանցանքների համար, եթե դրանք ընդգրկվել են նրա դիտավորությամբ: Հանցավոր համագործակցության մեջ մտնող մյուս անձինք պատասխանատվություն են կրում այդ կազմակերպությանը մասնակցելու և այն հանցանքների համար, որոնց նախապատրաստությանը կամ կատարմանն իրենք մասնակցել են:
6. Սույն հոդվածում թվարկված անձանց պատասխանատվությունը վրա է հասնում առանց սույն օրենսգրքի 37-րդ հոդվածին հղում կատարելու:
Գ Լ ՈՒ Խ 8
ԱՐԱՐՔԻ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՌՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Հոդված 41. |
Անհրաժեշտ պաշտպանությունը |
1. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն՝ պաշտպանվողի կամ մեկ այլ անձի կյանքը, առողջությունը և իրավունքները, հասարակության կամ պետության շահերը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից կամ դրա իրական սպառնալիքից՝ ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու միջոցով պաշտպանելիս, եթե թույլ չի տրվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում:
2. Անձի կյանքի համար վտանգավոր բռնության կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ:
3. Անհրաժեշտ պաշտպանության իրավունքն անձին է պատկանում՝ անկախ ոտնձգությունից խուսափելու կամ այլ անձանց կամ պետական մարմինների օգնությանը դիմելու հնարավորությունից, ինչպես նաև անկախ անձի մասնագիտական կամ այլ հատուկ պատրաստվածությունից և պաշտոնեական դիրքից:
4. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում են համարվում դիտավորյալ այն գործողությունները, որոնք, պաշտպանվողի համար ակնհայտ, չեն համապատասխանում ոտնձգության բնույթին և վտանգավորությանը:
5. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի Հատուկ մասով:
6. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում և քրեական պատասխանատվության չի հանգեցնում զենքի կամ ցանկացած այլ միջոցների կամ առարկաների գործադրումը զինված անձի հարձակումից կամ անձանց խմբի հարձակումից պաշտպանվելու համար, ինչպես նաև ապօրինաբար և բռնությամբ բնակարան կամ այլ շինություն ներխուժելը կանխելու համար` անկախ ոտնձգողին պատճառած վնասի ծանրությունից:
Հոդված 42. |
Հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը |
1. Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը հանցանք կատարած անձին վնաս է պատճառել նրան՝ իրավասու մարմիններին հանձնելու կամ նրա կողմից հանրության համար նոր վտանգավոր արարք կատարելու հնարավորությունը խափանելու նպատակով բռնելիս, եթե դրա համար անհրաժեշտ միջոցների սահմանների անցում թույլ չի տրվել:
2. Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցում է համարվում բռնելու միջոցների ակնհայտ անհամապատասխանությունն արարքի և դա կատարող անձի վտանգավորությանը, ինչպես նաև բռնելու հանգամանքներին, որոնց հետևանքով անձին դիտավորությամբ պատճառվել է այնպիսի վնաս, որը պայմանավորված չի եղել բռնելու անհրաժեշտությամբ:
3. Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ արարքը հանցագործություն է, եթե հատկապես նախատեսված է սույն օրենսգրքի Հատուկ մասով:
4. Հանցանք կատարած անձին բռնելու իրավունք, դրա համար հատկապես լիազորված անձանցից բացի, ունեն նաև տուժողը և այլ անձինք:
Հոդված 43. |
Ծայրահեղ անհրաժեշտությունը |
1. Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին և օրինական շահերին, հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, եթե այդ վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և թույլ չի տրվել ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում:
2. Ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցում է համարվում դիտավորությամբ այնպիսի վնաս պատճառելը, որն ակնհայտորեն չի համապատասխանում սպառնացող վտանգի բնույթին ու աստիճանին և վտանգը վերացնելու հանգամանքներին, եթե օրենքով պաշտպանվող շահերին պատճառվել է կանխված վնասի համեմատությամբ հավասար կամ ավելի մեծ վնաս:
Հոդված 44. |
Ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքը |
1. Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանքի ազդեցությամբ, եթե դրա հետևանքով անձը չէր կարող ղեկավարել իր գործողությունները (անգործությունը):
2. Քրեական պատասխանատվության հարցն այն դեպքերում, երբ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս է պատճառվում հոգեկան, ինչպես նաև ֆիզիկական այնպիսի հարկադրանքի ազդեցությամբ, որն անձին չի զրկում իր գործողությունները ղեկավարելու հնարավորությունից, լուծվում է՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 43-րդ հոդվածի դրույթները:
Հոդված 45. |
Հիմնավորված ռիսկը |
1. Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը հանրորեն օգտակար նպատակի հասնելու համար գործադրված հիմնավորված ռիսկի ժամանակ:
2. Ռիսկը համարվում է հիմնավորված, եթե հիշյալ նպատակին չէր կարելի հասնել ռիսկի հետ չկապված գործողություններով (անգործությամբ), և ռիսկի դիմած անձն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկել քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը կանխելու համար:
3. Ռիսկը հիմնավորված չի համարվում, եթե դա ակնհայտորեն զուգորդված է եղել երրորդ անձանց զոհվելու վտանգով, էկոլոգիական կամ հասարակական աղետի սպառնալիքով:
Հոդված 46. |
Հրաման կամ կարգադրություն կատարելը |
1. Հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելն այն անձի կողմից, ով գործել է ի կատարումն իր համար պարտադիր՝ սահմանված կարգով արձակված հրամանի կամ կարգադրության: Այդպիսի վնաս պատճառելու համար պատասխանատվություն է կրում անօրինական հրաման կամ կարգադրություն արձակած անձը:
2. Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով:
3. Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը:
Բ Ա Ժ Ի Ն III
ՊԱՏԻԺ
Գ Լ ՈՒ Խ 9
ՊԱՏԺԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 47. |
Պատժի հասկացությունը և նպատակները |
1. Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ:
2. Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
Հոդված 48. |
Պատժի տեսակները |
1. Պատժի տեսակներն են՝
1) տուգանքը.
2) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը.
3) հանրային աշխատանքները.
4) հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը.
4.1) զինվորական ծառայության մեջ սահմանափակումը.
5) գույքի բռնագրավումը.
6) կալանքը.
7) կարգապահական գումարտակում պահելը.
8) ազատազրկումը որոշակի ժամկետով.
9) ցմահ ազատազրկումը:
(48-րդ հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 49. |
Հիմնական և լրացուցիչ պատիժները |
1. Տուգանքը, հանրային աշխատանքները, զինվորական ծառայության մեջ սահմանափակումը, կալանքը, կարգապահական գումարտակում պահելը, որոշակի ժամկետով ազատազրկումը և ցմահ ազատազրկումը կիրառվում են միայն որպես հիմնական պատիժներ:
2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կիրառվում է և´ որպես հիմնական, և´ որպես լրացուցիչ պատիժ:
3. Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը, ինչպես նաև գույքի բռնագրավումը կիրառվում են միայն որպես լրացուցիչ պատիժներ:
4. Մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հիմնական պատժին սույն օրենսգրքով նախատեսված կարգով և դեպքերում կարող է միացվել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ:
5. Գույքի բռնագրավումը և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ որպես լրացուցիչ պատիժներ կարող են նշանակվել միայն սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:
(49-րդ հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
1. Տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում՝ պատիժ նշանակելու պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ՝ նվազագույն աշխատավարձ) երեսնապատիկից երեքհազարապատիկի չափով։
2. Տուգանքի չափը դատարանը որոշում է՝ հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունը և դատապարտվողի գույքային դրությունը։
3. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում, կամ տուգանքը փոխարինում է հանրային աշխատանքներով։ Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու դեպքում սահմանվում է տուգանքի վճարման ժամանակացույց և որոշվում է յուրաքանչյուր անգամ վճարման ենթակա գումարի չափը։ Նշված արտոնությունը դատարանի որոշմամբ ուժը կորցնում է, եթե դատապարտյալը խախտում է տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը։ Դատապարտյալի կողմից տուգանքի վճարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների կատարումը խախտելու դեպքում տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով` սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
4. Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին:
5. Տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, որը`
1) դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ տասն աշխատանքային օրվա ընթացքում, տուգանքի վճարման անդորրագիրը չի ներկայացրել լիազոր մարմին, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի.
2) խախտել է տուգանքի վճարումը հետաձգելու կամ տուգանքը մաս առ մաս վճարելու կարգն ու պայմանները:
(50-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 27.06.2018 ՀՕ-32-Ն)
Հոդված 51. |
Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը |
1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելը, իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կատարված հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է:
2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է երկուսից յոթ տարի ժամկետով՝ դիտավորյալ հանցագործությունների համար, և մեկից հինգ տարի ժամկետով՝ անզգույշ հանցագործությունների համար, իսկ որպես լրացուցիչ պատիժ՝ մեկից երեք տարի ժամկետով:
3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործության բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը:
4. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարգապահական գումարտակում պահելու, կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման հետ միասին որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս լրացուցիչ պատժի ժամկետը տարածվում է հիմնական պատիժը կրելու ամբողջ ժամանակի վրա, ընդ որում, լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը կրելուց հետո: Մնացած դեպքերում լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Հոդված 52. |
Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը |
1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար անձին դատապարտելիս դատարանը, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող տվյալները, նրան կարող է զրկել հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից:
Հոդված 52.1. |
Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը |
1. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների համար սպայի կամ ենթասպայի կոչում ունեցող զինծառայողի նկատմամբ կիրառվող պատժատեսակն է, ըստ որի տվյալ անձը երեք ամսից երեք տարի ժամկետով չի կարող նշանակվել իր զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր (այդ թվում` ավելի բարձր վարձատրվող) պաշտոնի, նրան չի կարող շնորհվել ավելի բարձր հերթական կոչում, ինչպես նաև կասեցվում է հերթական զինվորական կոչում շնորհելու` օրենքով սահմանված ժամկետը` դրամական բավարարման գումարից մինչև 20 տոկոս պահումով:
2. Տվյալ պատժատեսակի կրման կամ դրանից պակաս ժամկետով դատարանը կարող է զինծառայողի համար սահմանել կրթական կամ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու լրացուցիչ պարտականություն:
3. Զինվորական ծառայության մեջ սահմանափակումը չի կարող նշանակվել, եթե առկա է հանցանքների կամ դատավճիռների համակցություն, և կատարված հանցագործություններից մեկի համար կարող է նշանակվել կամ նշանակված է ազատությունից զրկելու հետ կապված կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հետ կապված պատիժ:
4. Զինվորական ծառայության մեջ սահմանափակում պատժատեսակը կրելու ընթացքում զինծառայողի նկատմամբ սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 6-րդ մասով կամ 65-րդ հոդվածով սահմանված կարգով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ նշանակվելու կամ զինծառայողի կողմից օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքում դատարանի կողմից զինվորական ծառայության մեջ սահմանափակումը փոխարինվում է տուգանքով` զինվորական ծառայության մեջ սահմանափակման մեկ ամիսը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի դիմաց:
(52.1-ին հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 53. |
Հանրային աշխատանքները |
1. Հանրային աշխատանքները դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում չվարձատրվող, դատապարտյալի կողմից հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է։
2. Հանրային աշխատանքները կարող են նշանակվել ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։
3. Հանրային աշխատանքները նշանակվում են երկու հարյուր յոթանասունից երկու հազար երկու հարյուր ժամ ժամկետով։
3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված նվազագույն ժամկետը չի տարածվում սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու դեպքերի վրա:
4. Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ` ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո քսանօրյա ժամկետում՝ դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 50-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում: (նախադասությունը հանվել է 27.06.2018 ՀՕ-32-Ն)
4.1. Դատարանը դիմումը քննարկելիս հաշվի է առնում դատապարտյալի կողմից կատարված հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, դատապարտյալի անձը բնութագրող տվյալները, պատճառված վնասը հատուցելու մասին պահանջի բացակայությունը կամ հատուցված լինելը, ինչպես նաև այլ հանգամանքներ, որոնք կհիմնավորեն անձի նկատմամբ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածությունն ու արդարացիությունը պատժի նպատակների իրականացման տեսանկյունից:
5. Հանրային աշխատանքները չեն նշանակվում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, դատավճիռ կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած, կենսաթոշակային տարիք ունեցող անձանց, հղի կանանց և ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների նկատմամբ:
6. Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափելու դեպքում հանրային աշխատանքների չկրած մասը դատարանը փոխարինում է կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման մեկ օրը հաշվարկելով հանրային աշխատանքների երեք ժամվա դիմաց:
(53-րդ հոդվածը լրաց., փոփ. 27.06.2018 ՀՕ-32-Ն)
Հոդված 54. |
Գույքի բռնագրավումը |
1. Գույքի բռնագրավումը դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հարկադրաբար և անհատույց վերցնելն է` ի սեփականություն պետության:
2. Գույքի բռնագրավման չափը դատարանը որոշում է` նկատի ունենալով հանցագործությամբ հասցված գույքային վնասի, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի չափը: Գույքի բռնագրավման չափը չի կարող գերազանցել հանցագործությամբ հասցված վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված օգուտի չափը:
3. Գույքի բռնագրավումը կարող է նշանակվել շահադիտական դրդումներով կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ, ինչպես նաև 6-րդ մասերով նախատեսված դեպքերի:
4. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և սույն օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ձեռք բերված գույքի, ներառյալ` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների, իսկ հանցավոր ճանապարհով ստացված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավումը պարտադիր է: Այդ գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:
5. Ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի, այդ թվում` սույն օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված արարքների ֆինանսավորման նպատակով օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գույքի, ներառյալ` այդ գույքի օգտագործումից ստացված եկամուտների կամ այլ տեսակի օգուտների, այդ արարքների կատարման համար օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գործիքների, իսկ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չհայտնաբերման դեպքում այդ գույքին համարժեք այլ գույքի բռնագրավումը պարտադիր է: Այդ գույքը ենթակա է բռնագրավման` անկախ դատապարտյալի կամ որևէ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից:
6. Սույն օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված մաքսանենգության ճանապարհով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանով տեղափոխված մաքսանենգության առարկաների, իսկ վերջիններիս բացակայության դեպքում դրանց արժեքի բռնագրավումը պարտադիր է:
7. Բռնագրավման ենթակա չէ դատապարտյալի կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված` բարեխիղճ երրորդ անձի գույքը:
8. Սույն հոդվածի իմաստով բարեխիղճ երրորդ անձ է հանդիսանում այն անձը, որը գույքն այլ անձի հանձնելիս չգիտեր և չէր կարող իմանալ, որ այդ գույքն օգտագործվելու է կամ նախատեսվում է օգտագործել հանցավոր նպատակներով, ինչպես նաև այն անձը, որը ձեռք է բերել գույք, բայց չգիտեր և չէր կարող իմանալ, որ այդ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով:
1. Կալանքը ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից խիստ մեկուսացման պայմաններում դատապարտյալին պահելն է: Կալանքը կարող է նշանակվել ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում` տասնհինգ օրից մինչև երեք ամիս ժամկետով և միայն այն դեպքում, երբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվել:
2. Կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ:
3. (մասն ուժը կորցրել է 20.04.2015 ՀՕ-26-Ն)
(55-րդ հոդվածը փոփ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 56. |
Կարգապահական գումարտակում պահելը |
1. Հանցանք կատարած ժամկետային ծառայության զինծառայողների նկատմամբ կարգապահական գումարտակում պահելը երեք ամսից երեք տարի ժամկետով կարող է նշանակվել ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև այն դեպքերում, երբ դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և դատապարտյալի անձնավորությունը, նպատակահարմար գտնի առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկման փոխարեն կիրառել կարգապահական գումարտակում պահելը՝ նույն ժամկետով:
2. Կարգապահական գումարտակում պահելն ազատազրկման փոխարեն չի կարող նշանակվել նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած անձանց նկատմամբ:
Հոդված 57. |
Ազատազրկումը որոշակի ժամկետով |
1. Ազատազրկումը որոշակի ժամկետով դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից մեկուսացնելն է:
2. Ազատազրկումը սահմանվում է երեք ամսից քսան տարի ժամկետով:
3. Անզգույշ հանցագործության համար ազատազրկումը չի կարող գերազանցել տասը տարին:
4. Հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս ազատազրկման ժամկետները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում ազատազրկման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել քսանհինգ տարին, իսկ դատավճիռների համակցությամբ՝ երեսուն տարին:
Հոդված 58. |
Ցմահ ազատազրկումը |
1. Ցմահ ազատազրկումը դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից անժամկետ մեկուսացնելն է, որը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, կարող է նշանակվել առանձնապես ծանր հանցագործությունների համար:
2. Ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել հանցանքը կատարելիս տասնութ տարին չլրացած անձինք, հանցանք կատարելու կամ դատավճիռ կայացնելու պահին հղի վիճակում գտնվող կանայք:
Գ Լ ՈՒ Խ 10
ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ
Հոդված 59. |
Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները |
1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:
3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները:
Հոդված 60. |
Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները |
1. Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են՝
1) առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելը.
2) հանցանք կատարելու պահին հանցավորի անչափահաս լինելը.
3) հանցանք կատարելու կամ պատիժ նշանակելու պահին հանցավորի հղիությունը.
4) պատիժ նշանակելու պահին հանցավորի խնամքի տակ մինչև տասնչորս տարեկան երեխայի առկայությունը.
5) հանցանքը կյանքի ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով կամ կարեկցանքի շարժառիթով կատարելը.
6) հանցանքն անհրաժեշտ պաշտպանության, հանցանք կատարած անձին բռնելու, ծայրահեղ անհրաժեշտության, հիմնավորված ռիսկի, հրամանը կամ կարգադրությունը կատարելու իրավաչափության պայմանները խախտելով կատարելը.
7) տուժողի վարքագծի հակաօրինականությունը կամ հակաբարոյականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը.
8) հանցանքը սպառնալիքի կամ հարկադրանքի կամ նյութական, ծառայողական կամ այլ կախվածության ազդեցության տակ կատարելը.
9) մեղայականով ներկայանալը, հանցագործությունը բացահայտելուն, հանցագործության մյուս մասնակիցներին մերկացնելուն, հանցագործությամբ ձեռք բերված գույքը որոնելուն աջակցելը.
10) հանցագործությունից անմիջապես հետո տուժողին բժշկական կամ այլ օգնություն ցույց տալը, հանցագործությամբ պատճառված գույքային և բարոյական վնասը կամովին հատուցելը կամ վերացնելը, տուժողին պատճառված վնասը հարթելուն ուղղված այլ գործողությունները:
2. Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի 1-ին մասում:
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված որևէ հանգամանք սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված է որպես հանցագործության հատկանիշ, ապա դա չի կարող կրկին հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք:
Հոդված 61. |
Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները |
1. Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ են՝
1) հանցանքը կատարելու ռեցիդիվը, հանցանքը որպես արհեստ կատարելը.
2) հանցագործությամբ ծանր հետևանքներ պատճառելը.
3) հանցանքը մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կազմում կատարելը.
4) հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը.
5) հանցանքը կատարելուն հանցավորի համար ակնհայտ հոգեկան հիվանդագին խանգարումներով տառապող կամ հարբած վիճակում գտնվող, ինչպես նաև քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անձանց ներգրավելը.
6) հանցանքն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության, այլ անձանց իրավաչափ գործողությունների համար վրեժի շարժառիթներով կատարելը.
7) հանցանքն այլ հանցագործությունը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարելը.
8) հանցանքը հանցավորի համար ակնհայտ հղի կնոջ, ինչպես նաև մանկահասակի, այլ անպաշտպան կամ անօգնական կամ հանցավորից կախյալ վիճակում գտնվող անձի նկատմամբ կատարելը.
9) հանցանքն այնպիսի անձի կամ նրա ամուսնու, կամ մերձավոր ազգականի նկատմամբ կատարելը, որը կապված է նրա կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ.
10) հանցանքն այնպիսի անձի կողմից կատարելը, ով դրանով խախտել է զինվորական կամ մասնագիտական երդումը.
11) հանցանքն առանձին դաժանությամբ, տուժողին ծաղրուծանակի կամ տանջանքների ենթարկելով կատարելը.
12) հանցանքը հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը.
13) հանցանքը ռազմական կամ արտակարգ դրության, տարերային կամ հասարակական այլ աղետի պայմաններում, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ժամանակ կատարելը.
14) հանցանքն ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ կատարելը:
2. Դատարանը, ելնելով հանցագործության բնույթից, կարող է ծանրացնող չհամարել սույն հոդվածի 1-ին մասի 10-րդ և 14-րդ կետերում մատնանշված հանգամանքները:
3. Պատիժ նշանակելիս դատարանը չի կարող հաշվի առնել սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված այլ հանգամանքներ:
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված որևէ հանգամանք սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված է որպես հանցագործության հատկանիշ, ապա դա չի կարող կրկին հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք:
Հոդված 62. |
Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը |
1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի և այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, ինչպես նաև խմբակային հանցագործության մասնակցի կողմից խմբի կատարած հանցանքը բացահայտելուն ակտիվորեն աջակցելու դեպքում կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով, կամ չկիրառել որպես պարտադիր նախատեսված լրացուցիչ պատիժ:
2. Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:
Հոդված 63. |
Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար |
1. Չավարտված հանցագործության համար պատիժ նշանակելիս հաշվի են առնվում հանցավորի կատարած գործողությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այն հանգամանքները, որոնց հետևանքով հանցագործությունը ավարտին չի հասցվել:
2. Հանցագործության նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կեսը:
3. Հանցափորձի համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդը:
4. Հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար ցմահ ազատազրկում չի նշանակվում:
5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կանոնները չեն կիրառվում հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս:
Հոդված 64. |
Պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ |
1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով:
2. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, գումարելիս վերջնական պատիժը չի կարող գերազանցել հինգ տարին:
3. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն միջին ծանրության կամ միջին ծանրության և ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասը տարին:
4. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել քսանհինգ տարին: Եթե համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժը որոշվում է կլանելու միջոցով:
5. Հանցանքների համակցությամբ նշանակված հիմնական պատժին կարող են միացվել համակցությունը կազմող հանցանքների համար նշանակված լրացուցիչ պատիժները: Լրացուցիչ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում վերջնական լրացուցիչ պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակի համար սահմանված առավելագույն ժամկետը կամ չափը:
6. Պատիժը նշանակվում է սույն հոդվածի կանոններով, եթե դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Այս դեպքում վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը:
Հոդված 65. |
Պատիժ նշանակելը դատավճիռների համակցությամբ |
1. Եթե դատավճիռ կայացնելուց հետո, բայց մինչև պատժի լրիվ կրելը դատապարտյալը նոր հանցանք է կատարել, ապա դատարանը նոր դատավճռով նշանակված պատժին լրիվ կամ մասնակիորեն գումարում է նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասը:
2. Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը, եթե դա կապված չէ ազատազրկման հետ, չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակների համար սահմանված առավելագույն չափը:
3. Դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել երեսուն տարին:
4. Դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժը պետք է ավելի մեծ լինի ինչպես նոր հանցագործության համար նշանակված պատժից, այնպես էլ նախորդ դատավճռով նշանակված պատժի չկրած մասից:
5. Դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելիս լրացուցիչ պատիժների միացումը կատարվում է սույն օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված կանոններով:
6. Ցմահ ազատազրկում կրող դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու դեպքում նոր նշանակված պատիժը կլանվում է ցմահ ազատազրկմամբ:
Հոդված 66. |
Պատիժ նշանակելը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում |
1. Հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցագործությունների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկին պատիժը բավարար չի եղել մեղավորի ուղղման համար, ինչպես նաև նոր հանցագործության բնույթը, ծանրությունը և հետևանքները:
2. Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից:
3. Հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից:
4. Հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից:
Հոդված 67. |
Պատժի ժամկետները որոշելը դրանք գումարելիս |
1. Հանցանքների համակցությամբ և դատավճիռների համակցությամբ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելիս ազատազրկման մեկ օրվան համապատասխանում է՝
1) կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու մեկ օրը.
2) հանրային աշխատանքների երեք ժամը:
2. Տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու, ինչպես նաև գույքի բռնագրավման ձևով պատիժները կարգապահական գումարտակում պահելու, կալանքի, ազատազրկման հետ գումարելիս ի կատար են ածվում առանձին:
Հոդված 68. |
Պատժի ժամկետները հաշվարկելը և պատիժը հաշվակցելը |
1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, կարգապահական գումարտակում պահելու, ազատազրկման ժամկետները հաշվարկվում են ամիսներով և տարիներով: Հանրային աշխատանքների ժամկետը հաշվարկվում է ժամերով: Կալանքի ժամկետը հաշվվում է օրերով և ամիսներով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պատիժները փոխարինելիս կամ գումարելիս, ինչպես նաև պատիժը հաշվակցելիս ժամկետները կարող են հաշվարկվել օրերով:
3. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց, իսկ հանրային աշխատանքների դեպքում՝ մեկ օրը՝ երեք ժամի դիմաց:
4. Մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու կամ այլ պետությունում կատարած հանցանքի համար դատարանի դատավճռով ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու ժամանակ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի հիման վրա անձին հանձնելու դեպքում մեկ օրը հաշվարկվում է մեկ օրվա դիմաց:
5. Մինչև դատական քննությունը կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ տուգանքի, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժ նշանակելիս դատարանը, հաշվի առնելով կալանքի տակ պահելու ժամկետը, մեղմացնում է նշանակված պատիժը կամ լրիվ ազատում պատիժը կրելուց:
6. Հանցանքը կատարելուց հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու ժամկետը հաշվակցվում է պատժի ժամկետին:
Հոդված 69. |
Պատիժը պայմանականորեն չկիրառելը |
1. Եթե դատարանը կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:
3. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը սահմանում է փորձաշրջան՝ մեկից հինգ տարի ժամկետով:
4. Ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելիս կարող են նշանակվել լրացուցիչ պատիժներ, բացի գույքի բռնագրավումից:
5. Պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս դատարանը դատապարտյալի վրա կարող է դնել որոշակի պարտականություններ՝ չփոխել մշտական բնակության վայրը, բուժման կուրս անցնել ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, վեներական հիվանդությունից կամ թունամոլությունից, նյութական օգնություն ցույց տալ ընտանիքին: Դատարանը, դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ կամ առանց դրա, դատապարտյալի վրա կարող է դնել նաև նրա ուղղմանը նպաստող այլ պարտականություններ կամ փոխարինել դրանք:
6. Եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում չարամտորեն խուսափում է պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունները կատարելուց՝ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ, ինչպես նաև անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու վերացման հարցը լուծում է դատարանը:
7. Փորձաշրջանի ընթացքում անձի կողմից միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը և պատիժ նշանակում սույն օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Նույն կանոններով պատիժ է նշանակվում նաև նոր անզգույշ կամ ոչ մեծ ծանրության դիտավորյալ հանցանք կատարելու դեպքում, եթե դատարանը վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը:
Հոդված 70. |
Պատժի կատարման կարգը և պայմանները |
1. Պատժի կատարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:
Բ Ա Ժ Ի Ն IV
ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ
ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Գ Լ ՈՒ Խ 11
ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 71. |
Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու դեպքում |
1. Առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հանցանք կատարելուց հետո կամովին ներկայացել է մեղայականով, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:
2. Այլ տեսակի հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվությունից ազատվում է միայն սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով հատկապես նախատեսված դեպքերում:
Հոդված 72. |
Քրեական պատասխանատվությունից ազատելը տուժողի հետ հաշտվելու դեպքում |
1. Ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ և հատուցել կամ այլ կերպ հարթել է նրան պատճառած վնասը:
Հոդված 73. |
Քրեական պատասխանատվությունից ազատելն իրադրության փոփոխման դեպքում |
1. Առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց:
Հոդված 74. |
Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով |
1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.
4) տասնհինգ տարի՝ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից:
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: Տևող հանցագործության դեպքում վաղեմության ժամկետը հաշվարկվում է արարքը դադարելու, իսկ շարունակվող հանցագործության դեպքում` վերջին արարքը կատարելու պահից:
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից:
4. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից՝ քսան տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:
5. Վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին ազատել քրեական պատասխանատվությունից, ապա ցմահ ազատազրկում չի կիրառվում:
6. Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված՝ սույն օրենսգրքի 410-րդ, 412-417-րդ, 419-423-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում: Վաղեմության ժամկետներ չեն կիրառվում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ, եթե այդ պայմանագրերով վաղեմության ժամկետների կիրառման արգելք է սահմանված:
7. Սույն օրենսգրքի 131-րդ և 173-րդ հոդվածներով, ինչպես նաև անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված` սույն օրենսգրքի 136-140-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է տուժողի տասնութ տարին լրանալու պահից:
(74-րդ հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Գ Լ ՈՒ Խ 12
ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 75. |
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը |
1. Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը սույն հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ քրեակատարողական մարմնի զեկույցի կամ կարգապահական գումարտակի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ՝
1) պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և
2) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:
Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալը չի ազատվում իր նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժից:
1.1. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.
2) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը.
3) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.
4) պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով.
5) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:
1.2. Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.
1) դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.
2) հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը.
3) ռեցիդիվի առկայությունը.
4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.
5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը.
6) նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.
7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.
8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.
9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
10) սոցիալական միջավայրը.
11) առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը.
12) դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:
2. Պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանն անձի վրա կարող է դնել սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականությունները, որոնք անձը պետք է կատարի փորձաշրջանի ընթացքում: Եթե դատապարտյալը դեռևս չի հատուցել կամ այլ կերպ հարթել տուժողին պատճառված իրական վնասը, ապա դատարանը դատապարտյալի վրա նման պարտականություն է դնում:
3. Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝
1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.
2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը.
3) առանձնապես ծանր հանցագործության, բացառությամբ սույն մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների համար, ինչպես նաև նախկինում պայմանական վաղաժամկետ ազատված անձի (եթե պայմանական վաղաժամկետ ազատումը վերացվել է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերով) նկատմամբ նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը.
4) սույն օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասով, 130-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով, 131-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով, 136-րդ հոդվածի 3-րդ մասով, 137-րդ հոդվածի 3-րդ մասով, 181-րդ հոդվածի 3-րդ մասով, 225-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 227-րդ հոդվածի 3-րդ մասով, 230-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 231-րդ հոդվածի 1-ին մասով, 277-րդ հոդվածի 3-րդ մասով, 280-րդ հոդվածի 3-րդ մասով, 310-րդ հոդվածի 1-ին մասով, 319-րդ հոդվածով, 410-րդ հոդվածի 2-րդ մասով, 413-րդ հոդվածի 2-րդ մասով, 414-րդ հոդվածի 2-րդ մասով, 415-րդ հոդվածով, 416-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 417-րդ հոդվածի 3-րդ մասով, 418-րդ, 419-րդ և 420-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երեք քառորդը.
5) ցմահ ազատազրկման դեպքում՝ ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:
4. Ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի փաստացի կրած ժամկետը չի կարող երեք ամսից պակաս լինել:
5. (մասն ուժը կորցրել է 27.06.2018 ՀՕ-32-Ն)
5.1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանը սահմանում է փորձաշրջան՝ պատժի չկրած մասի չափով, որի ընթացքում անձը գտնվում է իրավասու մարմնի վերահսկողության ներքո:
5.2. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանը սահմանում է փորձաշրջան՝ տասը տարի ժամկետով:
6. Եթե փորձաշրջանի ընթացքում դատապարտյալը՝
1) չարամտորեն խուսափում է պայմանական վաղաժամկետ ազատելիս դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց, ապա դատարանը, դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ, որոշում է կայացնում պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու և չկրած մասն ի կատար ածելու մասին.
2) կատարում է անզգույշ հանցանք, ապա պայմանական վաղաժամկետ ազատումը պահպանելու կամ վերացնելու հարցը լուծում է դատարանը.
3) կատարում է դիտավորյալ հանցանք, ապա դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված կանոններով: Նույն կանոններով պատիժ է նշանակվում, եթե կատարվել է անզգույշ հանցանք, և դատարանը վերացնում է պայմանական վաղաժամկետ ազատումը:
7. Եթե ցմահ ազատազրկում կրող անձը դիտավորյալ այնպիսի նոր հանցանք է կատարել, որի համար նշանակվում է ազատազրկում, ապա սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում նշված ժամկետի ընթացքը կասեցվում է մինչև նոր պատժի ժամկետը լրանալը:
(75-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 27.06.2018 ՀՕ-32-Ն)
Հոդված 76. |
Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը |
1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկում կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքները և դրանց վերաբերյալ քրեակատարողական մարմնի զեկույցը: Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու դեպքում դատապարտյալը չի ազատվում իր նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժից:
2. Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով դատապարտյալի կողմից պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը փաստացի կրելուց հետո:
3. Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելիս դատարանը կարող է ընտրել սույն օրենսգրքի 48-րդ հոդվածում նշված պատիժներին համապատասխան ցանկացած ավելի մեղմ պատժատեսակ՝ յուրաքանչյուր պատժատեսակի համար սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում:
(76-րդ հոդվածը խմբ. 27.06.2018 ՀՕ-32-Ն)
Հոդված 77. |
Հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց պատիժը կրելը հետաձգելը կամ պատժից ազատելը |
1. Ազատազրկման դատապարտված հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց, բացառությամբ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար հինգ տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց, դատարանը կարող է հետաձգել պատիժը կրելը կամ ազատել պատիժը կրելուց այն ժամկետի սահմաններում, որի ընթացքում կինն ազատվում է աշխատանքից հղիության, ծննդաբերության, ինչպես նաև երեխայի մինչև երեք տարեկան դառնալու կապակցությամբ:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում դատապարտված անձը հրաժարվում է երեխայից կամ նրան հանձնել է մանկատուն կամ խուսափում է նրան խնամելուց և դաստիարակելուց, որի համար գրավոր նախազգուշացվել է իր նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից, ապա նշված մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է դատապարտյալին ուղարկել դատավճռով նշանակված պատիժը կրելու:
3. Դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի վարքագիծը, երեխան երեք տարեկան դառնալուց հետո կամ նրա մահվան դեպքում կարող է դատապարտյալին ազատել պատիժը կրելուց կամ պատիժը փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով կամ դատապարտյալին ուղարկել պատժի չկրած մասը կրելու: Այդ դեպքում դատարանը կարող է պատժի չկրած ժամկետը լրիվ կամ մասնակիորեն հաշվակցել պատիժը կրելու ժամկետին:
4. Եթե դատապարտյալը պատիժը կրելուց ազատվելու ժամանակահատվածում կատարել է նոր հանցանք, ապա դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված կանոններով:
Հոդված 78. |
Պատժից ազատելը ծանր հիվանդության հետևանքով |
1. Եթե անձը պատիժը կրելու ընթացքում հիվանդացել է հոգեկան խանգարմամբ, որը նրան զրկել է իր գործողությունների (անգործության) փաստական բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից, ապա դատարանը նրան ազատում է պատիժը կրելուց: Այդպիսի անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց:
2. Եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է այլ ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված անձինք առողջանալու դեպքում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի, եթե սույն օրենսգրքի 74-րդ և 80-րդ հոդվածներով սահմանված վաղեմության ժամկետները չեն անցել:
4. Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողը պատիժը կրելուց ազատվում է այնպիսի հիվանդության դեպքում, որի հետևանքով նա համարվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի:
Հոդված 79. |
Պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով |
1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար դատապարտված անձը կարող է ազատվել պատժից, եթե հրդեհի, տեխնոլոգիական կամ տարերային աղետի, ընտանիքի միակ աշխատունակ անդամի ծանր հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով պատժի հետագա կրումը դատապարտվածի կամ նրա ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների:
Հոդված 80. |
Պատժից ազատելը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով |
1. Հանցագործության համար դատապարտված անձն ազատվում է պատիժը կրելուց, եթե օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեղադրական դատավճիռն ի կատար չի ածվել հետևյալ ժամկետներում.
1) երկու տարի՝ ոչ մեծ ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում.
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցագործության համար դատապարտվելու դեպքում.
3) տասը տարի՝ ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում.
4) տասնհինգ տարի՝ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում:
2. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր դիտավորյալ հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է նոր հանցանքի կատարման օրվանից:
3. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե դատապարտյալը խուսափում է պատիժը կրելուց: Այդ դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ նրա՝ մեղայականով ներկայանալու պահից: Ընդ որում, մեղադրական դատավճիռը չի կարող ի կատար ածվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցագործության համար դատավճիռը կայացնելու պահից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատավճիռը կայացնելու պահից՝ քսան տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:
4. Ցմահ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ վաղեմության ժամկետ կիրառելու հարցը լուծում է դատարանը: Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետների կիրառումը, ապա ցմահ ազատազրկումը փոխարինվում է որոշակի ժամկետով ազատազրկմամբ:
5. Վաղեմության ժամկետները չեն կիրառվում խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված՝ սույն օրենսգրքի 410-րդ, 412-417-րդ, 419-423-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ:
Գ Լ ՈՒ Խ 13
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ, ՆԵՐՈՒՄԸ, ԴԱՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
1. Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը:
1. Հանցագործության համար դատապարտված անձը ներման ակտով կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ պատժաչափով, կամ կարող է վերացվել դատվածությունը:
(82-րդ հոդվածը լրաց. 17.04.2019 ՀՕ-19-Ն)
Հոդված 83. |
Դատվածությունը |
1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:
2. Դատվածությունը, սույն օրենսգրքին համապատասխան, հաշվի է առնվում հանցագործության ռեցիդիվի դեպքում և պատիժ նշանակելիս:
3. Դատվածություն չունեցող են համարվում այն անձինք, ովքեր դատարանի դատավճռով դատապարտվել են առանց պատիժ նշանակելու կամ դատարանի դատավճռով ազատվել են պատիժը կրելուց կամ պատիժը կրել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունն ու պատժելիությունը վերացված են օրենքով:
4. Դատվածությունը մարվում է՝
1) պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ փորձաշրջանն անցնելուց հետո.
2) ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված անձանց նկատմամբ՝ նշանակված պատիժը կրելուց մեկ տարի անցնելուց հետո.
3) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց երեք տարի անցնելուց հետո.
4) ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց հինգ տարի անցնելուց հետո.
5) առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց ութ տարի անցնելուց հետո:
5. Եթե անձն օրենքով սահմանված կարգով պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց, կամ պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժով, ապա դատվածությունը մարելու ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը և լրացուցիչ պատիժը կրելուց ազատելու պահից:
6. Եթե անձը պատիժը կրելուց հետո դրսևորել է անբասիր վարքագիծ, ապա նրա խնդրանքով դատարանը կարող է դատվածությունը հանել մինչև դատվածությունը մարելու ժամկետը լրանալը, բայց ոչ շուտ, քան այդ ժամկետի կեսը լրանալը:
7. Եթե անձը մինչև դատվածությունը մարվելը նոր հանցանք է կատարում, ապա դատվածության մարման ժամկետն ընդհատվում է: Առաջին հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը հաշվարկվում է վերստին՝ վերջին հանցագործության համար պատիժը (հիմնական և լրացուցիչ) փաստորեն կրելուց հետո: Այդ դեպքում անձը երկու հանցագործությունների համար էլ դատված է համարվում մինչև դրանցից առավել ծանր հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը լրանալը:
8. Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: Սույն նորմն արգելք չէ օրենքով սահմանափակումներ նախատեսելու դատավորի, դատախազի, դատախազության քննիչի, քննչական կոմիտեի ծառայողի, ոստիկանության ծառայողի, ազգային անվտանգության մարմիններում ծառայողի պաշտոններ զբաղեցնելու համար:
(83-րդ հոդվածը լրաց. 14.06.2019 ՀՕ-56-Ն)
Բ Ա Ժ Ի Ն V
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՊԱՏԺԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 14
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՊԱՏԺԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 84. |
Անչափահասների քրեական պատասխանատվությունը և պատիժը |
1. Անչափահասները քրեական պատասխանատվության են ենթարկվում և նրանց նկատմամբ պատիժ է նշանակվում սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն բաժնում նախատեսված կանոնները:
2. Հանցանք կատարած անչափահասի նկատմամբ կարող է նշանակվել պատիժ կամ կարող են նշանակվել դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ:
Հոդված 85. |
Անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակները |
1. Անչափահասների նկատմամբ նշանակվող պատժի տեսակներն են՝
1) տուգանքը.
2) հանրային աշխատանքները.
3) կալանքը.
4) որոշակի ժամկետով ազատազրկումը:
Հոդված 86. |
Տուգանքը անչափահասի նկատմամբ նշանակելը |
1. Տուգանքը կիրառվում է անչափահասի ինքնուրույն վաստակի կամ այնպիսի գույքի առկայության դեպքում, որի վրա կարող է տարածվել բռնագանձում:
2. Տուգանքը նշանակվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
Հոդված 87. |
Կալանքը անչափահասի նկատմամբ նշանակելը |
1. Կալանքը տասնհինգ օրից երկու ամիս ժամկետով նշանակվում է դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին լրացած անչափահասի նկատմամբ:
Հոդված 88. |
Որոշակի ժամկետով ազատազրկումը անչափահասի նկատմամբ նշանակելը |
1. Որոշակի ժամկետով ազատազրկումն անչափահասի նկատմամբ նշանակվում է՝
1) ոչ մեծ ծանրության հանցագործության համար` առավելագույնը մեկ տարի ժամկետով, իսկ միջին ծանրության հանցագործության համար՝ առավելագույնը երեք տարի ժամկետով.
2) մինչև տասնվեց տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը յոթ տարի ժամկետով.
3) տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար՝ առավելագույնը տասը տարի ժամկետով:
Հոդված 89. |
Անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելը |
1. Անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկությունները, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը:
2. Մինչև տասնվեց տարին լրանալը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել յոթ տարին:
3. Տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել տասը տարին:
4. Ըստ դատավճիռների համակցության՝ ազատազրկման ձևով նշանակվող վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասներկու տարին:
Հոդված 90. |
Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով |
1. Առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասը դատարանի կողմից կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե դատարանը գտնի, որ նրա ուղղվելը հնարավոր է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառմամբ:
2. Անչափահասի նկատմամբ դատարանը կարող է նշանակել դաստիարակչական բնույթի հարկադրանքի հետևյալ միջոցները.
1) նախազգուշացում.
2) ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողությանը հանձնելն առավելագույնը վեց ամիս ժամկետով.
3) պատճառված վնասը հարթելու պարտականություն դնելը՝ դատարանի սահմանած ժամկետում.
4) ժամանցի ազատության սահմանափակումը և վարքագծի նկատմամբ հատուկ պահանջների սահմանումն առավելագույնը վեց ամիս ժամկետով:
3. Դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ դատարանն անչափահասի նկատմամբ կարող է նշանակել դաստիարակչական բնույթի հարկադրանքի այլ միջոցներ:
4. Անչափահասի նկատմամբ կարող է միաժամանակ նշանակվել դաստիարակչական բնույթի հարկադրանքի մի քանի միջոց:
5. Եթե անչափահասը դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցից պարբերաբար խուսափում է, ապա տեղական ինքնակառավարման մարմնի կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ նյութերն ուղարկվում են դատարան՝ նշանակված միջոցը վերացնելու և անչափահասին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:
6. Նոր հանցանք կատարելիս անչափահասը քրեական պատասխանատվության ենթակա չէ նախկին հանցագործության համար, եթե վերջինիս կապակցությամբ նրա նկատմամբ կիրառվել է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց:
Հոդված 91. |
Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների բովանդակությունը |
1. Նախազգուշացումը անչափահասի արարքով պատճառած վնասի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված հանցանքների կրկնակի կատարման հետևանքների պարզաբանումն է անչափահասին:
2. Հսկողության հանձնելը ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի վրա անչափահասի նկատմամբ դաստիարակչական ներգործության և նրա վարքագծի նկատմամբ վերահսկողության պարտականություն դնելն է:
3. Պատճառված վնասը հարթելու պարտականությունը դրվում է՝ հաշվի առնելով անչափահասի գույքային դրությունը և նրա մոտ համապատասխան աշխատանքային ունակությունների առկայությունը:
4. Ժամանցի ազատության սահմանափակումը և անչափահասի վարքագծի նկատմամբ հատուկ պահանջների սահմանումը կարող են նախատեսել որոշակի վայրեր այցելելու, ժամանցի որոշակի ձևերի, այդ թվում՝ մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու հետ կապված արգելք, օրվա որոշակի ժամերից հետո տնից դուրս գտնվելու, առանց տեղական ինքնակառավարման մարմնի համաձայնության այլ վայրեր ուղևորվելու իրավունքի սահմանափակում: Անչափահասին կարող է նաև ուսումնական հաստատություն վերադառնալու կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ աշխատանքի տեղավորվելու պահանջ ներկայացվել:
Հոդված 92. |
Պատժից ազատելը հատուկ ուսումնադաստիարակչական կամ բժշկական-դաստիարակչական հաստատությունում տեղավորելու միջոցով |
1. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անչափահասը կարող է պատժից ազատվել, եթե դատարանը գտնի, որ պատժի նպատակներին կարելի է հասնել նրան անչափահասների հատուկ ուսումնադաստիարակչական կամ բժշկական-դաստիարակչական հաստատությունում տեղավորելու միջոցով:
2. Հատուկ ուսումնադաստիարակչական կամ բժշկական-դաստիարակչական հաստատությունում տեղավորելը նշանակվում է առավելագույնը երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան չափահաս դառնալը:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասում նշված հաստատություններում գտնվելը կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե դատարանը ուսումնադաստիարակչական կամ բժշկական-դաստիարակչական հաստատության ղեկավարի միջնորդությամբ գտնի, որ անչափահասը տվյալ միջոցը հետագա կրելու կարիքը չունի:
Հոդված 93. |
Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը |
1. Անչափահաս տարիքում հանցանք կատարած և ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝
1) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ քառորդը.
2) ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը.
3) առանձնապես ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը:
2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելիս հաշվի են առնվում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին և 1.2-րդ մասերով սահմանված պահանջներն ու հանգամանքներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են անչափահաս դատապարտյալների նկատմամբ:
(93-րդ հոդվածը լրաց. 27.06.2018 ՀՕ-32-Ն)
Հոդված 94. |
Քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելը վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով |
1. Մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս սույն օրենսգրքի 74-րդ և 80-րդ հոդվածներով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են կիսով չափ:
Հոդված 95. |
Դատվածության մարումը |
1. Ազատազրկման հետ չկապված պատիժը կրելուց հետո անձի դատվածությունը համարվում է մարված:
2. Մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձանց համար սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատվածությունը մարվելու ժամկետները կրճատվում են և համապատասխանաբար հավասար են՝
1) մեկ տարվա՝ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո.
2) երեք տարվա՝ ծանր հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո.
3) հինգ տարվա՝ առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկումը կրելուց հետո:
Բ Ա Ժ Ի Ն VI
ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 15
ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 96. |
Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հիմքը |
1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ դատարանը կարող է նշանակել այն անձի նկատմամբ՝
1) ով սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով նախատեսված արարքը կատարել է անմեղսունակության վիճակում.
2) ում մոտ հանցանքը կատարելուց հետո առաջացել է պատժի նշանակումը կամ կատարումն անհնար դարձնող հոգեկան խանգարում.
3) ով հանցանք է կատարել սահմանափակ մեղսունակության վիճակում.
4) ով հանցանք է կատարել և ճանաչվել է ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից բուժման կարիք ունեցող:
2. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց նկատմամբ նշանակվում են միայն այն դեպքերում, երբ հոգեկան խանգարումները կապված են այդ անձանց կողմից այլ էական վնաս պատճառելու հնարավորության կամ իր կամ այլ անձանց համար վտանգավորության հետ:
3. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման կարգը սահմանվում է օրենքով:
4. Դատարանը կարող է սույն հոդվածի 1-ին մասում նշված և իրենց հոգեկան վիճակով վտանգավորություն չներկայացնող անձանց վերաբերյալ անհրաժեշտ նյութերը հանձնել առողջապահության մարմիններ՝ այդ անձանց բուժելու կամ նրանց հոգեբուժական կազմակերպություն ուղարկելու հարցը լուծելու համար:
Հոդված 97. |
Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների տեսակները |
1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ են՝
1) հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը.
2) հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը.
3) հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժումը:
2. Մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում կատարված հանցանքի համար դատապարտված, բայց ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից կամ թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումներից բուժման կարիք ունեցող անձանց նկատմամբ դատարանը պատժի հետ մեկտեղ կարող է նշանակել հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում:
Հոդված 98. |
Հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողությունը և հարկադիր բուժումը |
1. Հոգեբույժի մոտ արտահիվանդանոցային հսկողություն և հարկադիր բուժում կարող է նշանակվել, եթե անձն իր հոգեկան վիճակով հոգեբուժական հիվանդանոցում տեղավորման կարիք չունի:
Հոդված 99. |
Հարկադիր բուժումը հոգեբուժական կազմակերպություններում |
1. Հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել, եթե անձի հոգեկան խանգարման վիճակը պահանջում է բուժման, խնամքի և հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային ձևով:
2. Հոգեբուժական հիվանդանոցի հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում դատարանի որոշմամբ հարկադիր բուժում կարող է նշանակվել այն անձի նկատմամբ, որը հոգեկան վիճակով վտանգավոր է իր և այլ անձանց համար և պահանջում է մշտական հսկողություն:
Հոդված 100. |
Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը |
1. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում անձի հոգեկան հիվանդությունը, նրա կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը:
2. Անձի առողջանալու կամ նրա հիվանդության բնույթի այնպիսի փոփոխության դեպքում, երբ վերանում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու անհրաժեշտությունը, դատարանը բժշկական հաստատության եզրակացության հիման վրա որոշում է կայացնում դրանց կիրառումը դադարեցնելու մասին:
3. Բժշկական հաստատության եզրակացության հիման վրա դատարանը կարող է որոշում կայացնել նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու մասին:
Հոդված 101. |
Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու ժամկետը հաշվակցելը |
1. Հանցանք կատարելուց հետո հոգեկան խանգարմամբ հիվանդացած անձի բուժվելու դեպքում պատիժ նշանակելիս կամ պատիժը կրելը վերականգնելիս նրա նկատմամբ հոգեբուժական կազմակերպությունում հարկադիր բուժում կիրառելու ժամկետը հաշվակցվում է պատժի ժամկետին՝ հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու մեկ օրը հաշվելով ազատազրկման մեկ օրվա դիմաց:
Հոդված 102. |
Պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները |
1. Սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառվում են ըստ ազատազրկումը կրելու վայրի, իսկ այլ պատժատեսակների դատապարտվածների նկատմամբ՝ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական մարմինների հաստատություններում:
2. Պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը դադարեցնելն իրականացնում է դատարանը՝ պատիժն ի կատար ածող մարմնի միջնորդությամբ՝ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Հ Ա Տ ՈՒ Կ Մ Ա Ս
Բ Ա Ժ Ի Ն VII
ՄԱՐԴՈՒ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 16
ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
2. Սպանությունը՝
1) երկու կամ ավելի անձանց,
2) անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
3) զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով,
4) ակնհայտ հղի կնոջ,
5) առանձին դաժանությամբ,
6) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,
7) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
8) շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով,
9) զուգորդված՝ ահաբեկչությամբ,
10) խուլիգանական դրդումներով,
11) որը կատարվել է զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից,
12) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,
13) զուգորդված՝ բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով,
14) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
15) տուժողի մարմնի մասերի կամ հյուսվածքների օգտագործման նպատակով`
պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Հոդված 104. |
Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը |
1. Տուժողի գործադրած բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ այլ հակաիրավական կամ հակաբարոյական գործողությունների (անգործության), ինչպես նաև տուժողի` պարբերաբար դրսևորած հակաիրավական կամ հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանությունը`
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում երկու կամ ավելի անձանց սպանությունը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց տարի ժամկետով:
Հոդված 105. |
Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը |
1. Մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաև հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հոդված 106. |
Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ սպանությունը |
1. Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ հանցանք կատարած անձի սպանությունը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 107. |
Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը |
1. Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 108. |
Անզգուշությամբ մահ պատճառելը |
1. Անզգուշությամբ մահ պատճառելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հոդված 109. |
Ինքնասպանության հասցնելը |
1. Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հոդված 110. |
Ինքնասպանության հակելը |
1. Ինքնասպանության հակելը՝ հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն հարուցելը, եթե անձն ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել կամ ինքնասպանության փորձ է կատարել՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 111. |
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը |
1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
3) առանձին դաժանությամբ,
4) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,
5) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
6) շահադիտական դրդումներով,
7) ահաբեկչությամբ զուգորդված,
8) խուլիգանական դրդումներով,
9) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,
10) բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով զուգորդված,
11) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
12) տուժողի մարմնի մասերի կամ հյուսվածքների օգտագործման նպատակով,
13) անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Հոդված 112. |
Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը |
1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար և չի առաջացրել սույն օրենսգրքի 111-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ, բայց առաջացրել է առողջության տևական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ՝
պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
3) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
4) շահադիտական դրդումներով,
5) առանձին դաժանությամբ,
6) խուլիգանական դրդումներով,
7) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հոդված 113. |
Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը |
1. Մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է տուժողի կողմից գործադրված բռնության, ծաղրուծանակի, ծանր վիրավորանքի կամ հակաիրավական, հակաբարոյական այլ գործողության (անգործության) հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կամ տուժողի կողմից դրսևորված հակաիրավական կամ հակաբարոյական պարբերական վարքագծի կապակցությամբ առաջացած երկարատև հոգեճնշող վիճակում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է սույն հոդվածի 1-ին մասում նշված հանգամանքներում՝
պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 114. |
Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելը |
1. Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ հանցանք կատարած անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Հանցանք կատարած անձին բռնելու համար անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ հանցանք կատարած անձի առողջությանը ծանր վնաս պատճառելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 115. |
Առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ |
1. Մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 116. |
Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը |
1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելը, որն առաջացրել է առողջության կարճատև քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
1. Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
1. Խոշտանգումը՝ ցանկացած այնպիսի գործողությունը, որի միջոցով դիտավորյալ կերպով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 111-րդ և 112-րդ հոդվածներով նախատեսված հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
3) անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաև առևանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ,
4) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
5) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
6) առանձին դաժանությամբ,
7) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Հոդված 119. |
Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը |
1. Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
2. Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 120. |
Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը |
1. Անզգուշությամբ մեկ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Հոդված 121. |
Ապօրինի աբորտ կատարելը |
1. Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Համապատասխան բժշկական բարձրագույն կրթություն չունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ ծանր վնաս են պատճառել նրա առողջությանը՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 122. |
Մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելը |
1. Այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Այլ անձին մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչով դիտավորությամբ կամ ինքնավստահությամբ վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
Հոդված 123. |
Վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելը |
1. Այլ անձին վեներական հիվանդությամբ կամ այլ սեռավարակներով վարակելն այն անձի կողմից, ով գիտեր իր մոտ այդ հիվանդության առկայության մասին՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անչափահասի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 124. |
Փոխպատվաստման վիրահատություն կատարելու կանոնները խախտելը |
1. Մարդու մարմնի մասը կամ հյուսվածքները վերցնելու կամ փոխպատվաստման՝ օրենքով նախատեսված պայմաններն ու կարգը խախտելը, որն անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառել մարմնի մասեր կամ հյուսվածքներ տվողի կամ ընդունողի առողջությանը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 125. |
Անձին առանց իր համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելը |
1. Անձին առանց իր ազատ կամարտահայտության և իրազեկված ու պատշաճ ձևակերպված համաձայնության բժշկական կամ գիտական փորձերի ենթարկելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ,
2) հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ,
3) անչափահասի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 126. |
Վտանգի մեջ թողնելը |
1. Կյանքի համար վտանգավոր դրության մեջ գտնվող անձին անհրաժեշտ և ակնհայտ անհետաձգելի օգնություն ցույց չտալը կամ օգնություն ցույց տալու անհրաժեշտության մասին համապատասխան մարմիններին չհաղորդելը, եթե հանցավորը պարտավոր չի եղել հոգ տանելու տուժողի մասին և ինքը նրան չի դրել կյանքի համար վտանգավոր դրության մեջ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
2. Կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելը, եթե հանցավորն այդ անձին օգնություն ցույց տալու իրական հնարավորություն է ունեցել և պարտավոր է եղել նրան խնամելու կամ ինքն է նրան դրել կյանքի համար վտանգավոր վիճակում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 127. |
Հիվանդին օգնություն ցույց չտալը |
1. Հիվանդին առանց հարգելի պատճառի օգնություն ցույց չտալն այն անձի կողմից, ով պարտավոր էր դա ցույց տալ, եթե հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 128. |
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Գ Լ ՈՒ Խ 17
ԱՆՁԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ՊԱՏՎԻ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ
ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 129. |
Մարդուն առևանգելը |
1. Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 227-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,
4) անչափահասի նկատմամբ,
5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
7) շահադիտական դրդումներով`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված գործողությունները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով:
Հոդված 130. |
Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը |
1. Մարդու թրաֆիքինգը` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնչորս տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
4. Սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 131-րդ հոդվածով շահագործում են համարվում այլ անձի` պոռնկության շահագործումը կամ սեքսուալ շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը, առքը կամ վաճառքը, օրգանները կամ հյուսվածքները վերցնելը:
5. Սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված հանցագործություններից տուժած անձն ազատվում է իր կատարած ոչ մեծ կամ միջին ծանրության այն հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունից, որոնցում ներգրավված է եղել իր նկատմամբ իրականացված թրաֆիքինգի կամ շահագործման ընթացքում և այդ արարքները կատարել է հարկադրանքի ներքո:
Հոդված 131. |
Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը |
1. Շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) պաշտոնեական դիրքը օգտագործելով,
4) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
5) առևանգման միջոցով,
6) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Հոդված 132. |
Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը |
1. Շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը, եթե այդ անձի շահագործման վիճակի մեջ լինելը ակնհայտ է ծառայությունից օգտվողի համար, և եթե հանցագործություն կատարած անձի արարքում բացակայում են սույն օրենսգրքի 130-րդ կամ 131-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) ակնհայտ անչափահասի նկատմամբ,
2) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի նկատմամբ,
3) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
4) երկու կամ ավելի անձանց նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավապահ մարմիններին տուժողի մասին կամովին տեղեկություններ հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:
Հոդված 133. |
Ազատությունից ապօրինի զրկելը |
1. Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որն առևանգելու հետ կապված չէ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ,
4) անչափահասի նկատմամբ,
5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
7) շահադիտական դրդումներով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված գործողությունները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Հոդված 134. |
Հոգեբուժական հիվանդանոցում ապօրինի տեղավորելը կամ պահելը |
1. Հոգեբուժական հիվանդանոցում ապօրինի տեղավորելը կամ պահելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը՝
1) կատարվել է շահադիտական դրդումներով,
2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 135. |
Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը |
1. Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափը:
Գ Լ ՈՒ Խ 18
ՍԵՌԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ
ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 136. |
Բռնաբարությունը |
1. Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
2. Բռնաբարությունը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից,
2) կատարվել է տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,
3) կատարվել է անչափահասի նկատմամբ,
4) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ,
5) կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,
7) կատարվել է ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ կերպ ազատությունից զրկված անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,
2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
4. Սույն օրենսգրքի 136-րդ և 137-րդ հոդվածների իմաստով անօգնական վիճակում գտնվող է համարվում այն անձը, որը որոշակի հանգամանքների ուժով մշտապես կամ ժամանակավորապես զրկված է եղել հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու կամ հասկանալու հնարավորությունից, ինչպես նաև 12 տարին չլրացած անձը:
(136-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 137. |
Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները |
1. Սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
2. Նույն գործողությունները, որոնք՝
1) կատարվել են մի խումբ անձանց կողմից,
2) կատարվել են տուժողի կամ այլ անձի նկատմամբ առանձին դաժանությամբ,
3) կատարվել են անչափահասի նկատմամբ,
4) անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ,
5) կատարվել է ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով,
7) կատարվել է ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում` զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով այլ կերպ ազատությունից զրկված անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից`
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,
2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(137-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 138. |
Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը |
(վերնագիրը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
1. Անձին սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով, եթե բացակայում են սույն օրենսգրքի 130-րդ և 131-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով:
(138-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 139.
|
Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ |
(վերնագիրը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
1. Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ՝ սույն օրենսգրքի 136-րդ կամ 137-րդ հոդվածներով կամ 138-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) քսանմեկ տարին լրացած անձի կողմից,
2) մի խումբ անձանց կողմից,
3) միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,
2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(139-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 140. |
Անառակաբարո գործողությունները |
1. Տասնութ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ կամ տասնվեց տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) տասնվեց տարին լրացած անձի կողմից՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) քսանմեկ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ,
3) տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ,
4) միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար,
5) մի խումբ անձանց կողմից,
6) էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,
2) տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(140-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Գ Լ ՈՒ Խ 19
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 141. |
Մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը |
1. Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 142. |
Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը |
1. Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Հոդված 143. |
Բժշկական գաղտնիքը հրապարակելը |
1. Առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 144. |
Նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը |
1. Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
Հոդված 145. |
Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը |
1. Մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 146. |
Անձին տեղեկություն ներկայացնելուց հրաժարվելը |
1. Անձին՝ անմիջականորեն նրա իրավունքներն ու օրինական շահերը շոշափող և սահմանված կարգով հավաքված փաստաթղթերը կամ նյութերը ներկայացնելուց պաշտոնատար անձի կողմից ապօրինի հրաժարվելը կամ անձին այդպիսի տեղեկությունը ոչ լրիվ կամ դիտավորյալ աղավաղված ներկայացնելը, եթե դա տվյալ անձի իրավունքներին և օրինական շահերին վնաս է պատճառել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
Հոդված 147. |
Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը |
1. Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի, լիազոր ներկայացուցչի, հանրաքվեի նախաձեռնող խմբի ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքները, որոնք՝
1) կատարվել են գույքին վնաս պատճառելով կամ պատճառելու սպառնալիքով,
2) կատարվել են նյութապես շահագրգռելով,
3) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,
5) կատարվել են մի խումբ անձանց կողմից՝
6) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից մինչև հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(147-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.07.2019 ՀՕ-99-Ն)
Հոդված 147.1. |
Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը |
1. Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը՝
1) կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով.
2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով.
3) զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով.
4) կատարվել է մի խումբ անձանց կողմից.
5) զուգորդվել է անձին ազատությունից զրկելով`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:
(147.1-ին հոդվածը լրաց. 22.07.2019 ՀՕ-99-Ն)
Հոդված 148. |
Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը |
1. Հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը կամ ընտրությունների արդյունքները, այդ թվում` արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը և դրանց քաղվածքները ակնհայտ սխալ տվյալներով հաստատելը, ընտրողի քվեաթերթիկը անվավեր կամ չսահմանված նմուշի դարձնելը, ինչպես նաև որևէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը կամ այդ նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:
(148-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.07.2019 ՀՕ-99-Ն)
Հոդված 149. |
Ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածելը |
(149-րդ հոդվածն ուժը կորցրել է 22.07.2019 ՀՕ-99-Ն)
Հոդված 150. |
Ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելը |
1. Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները քաղաքացիներին կամ կուսակցություններին տրամադրելու համար սահմանված կարգը խախտելը, դրանք չտրամադրելը կամ սահմանված կարգով դրանք չհրապարակելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:
2. Ընտրողների ցուցակները կազմելու համար պատասխանատու պաշտոնատար անձի կողմից ընտրողների ցուցակները կազմելու համար սահմանված կարգը խախտելով կեղծիքներ կատարելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 151. |
Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը |
1. Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(151-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.07.2019 ՀՕ-99-Ն)
Հոդված 152. |
Քվեարկության գաղտնիությունը խախտելը |
1. Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
(152-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.07.2019 ՀՕ-99-Ն)
Հոդված 153. |
Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը |
1. Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ այլ եղանակով իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(153-րդ հոդվածը լրաց., խմբ. 22.07.2019 ՀՕ-99-Ն)
Հոդված 154. |
Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը |
(վերնագիրը խմբ. 22.07.2019 ՀՕ-99-Ն)
1. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
2. Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
3. Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.
2) երկու կամ ավելի անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:
5. Ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների կամ հանրաքվեի արդյունքների ամփոփումը թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց (այդ թվում՝ կուսակցության կամ դաշինքի) անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ (բացի կուսակցության անվանումը կամ խորհրդանիշները կամ թեկնածուի անունը, ազգանունը կամ պատկերը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով քարոզչական տպագիր և այլ նյութերի կամ առարկաների) տալը (խոստանալը) կամ ծառայություններ մատուցելը (խոստանալը) կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:
6. Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև կաշառք ստանալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
(154-րդ հոդվածը խմբ. 22.07.2019 ՀՕ-99-Ն)
Հոդված 155. |
Ընտրական հանձնաժողովի կնիքը չվերադարձնելը, կնիքի պահպանման սահմանված կարգը խախտելը |
1. Ընտրական հանձնաժողովի կնիքը սահմանված ժամկետում դրա համար պատասխանատու անձի կողմից չվերադարձնելը, ինչպես նաև կնիքի պահպանման համար սահմանված կարգը խախտելը`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Հոդված 156. |
Զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելը |
1. Քվեարկության օրը զենք կրելու իրավունք ունեցող անձի կողմից զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն մուտք գործելն առանց ծառայողական անհրաժեշտության`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
(156-րդ հոդվածը փոփ. 22.07.2019 ՀՕ-99-Ն)
Հոդված 157. |
Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալը |
1. Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում և կարգով ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները, քաղվածքները չտալը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
Հոդված 158. |
Ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
1. Ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի արդյունքում անհնարին է դարձել ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփումը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(158-րդ հոդվածը փոփ. 22.07.2019 ՀՕ-99-Ն)
Հոդված 158.1. |
Քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը կամ ընտրական փաստաթղթերի փաթեթը հափշտակելը |
1. Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը կամ ընտրական փաստաթղթերի փաթեթը հափշտակելը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Նույն արարքը, որը կատարվել է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:
(158.1-ին հոդվածը լրաց. 22.07.2019 ՀՕ-99-Ն)
Հոդված 158.2. |
Ընտրակաշառքի միջնորդությունը |
1. Ընտրակաշառքի միջնորդությունը՝ ընտրակաշառք տվողի և ընտրակաշառք ստացողի միջև ընտրակաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը կամ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
(158.2-րդ հոդվածը լրաց. 22.07.2019 ՀՕ-99-Ն)
Հոդված 159. |
Գործադուլի մասնակցելուն կամ գործադուլի մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը |
1. Բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով գործադուլի մասնակցելուն կամ օրինական գործադուլի մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Հոդված 160. |
Հղի կնոջը կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին աշխատանքի ընդունելուց անհիմն հրաժարվելը կամ աշխատանքից անհիմն ազատելը |
1. Հղի կնոջը հղիության շարժառիթով կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձին այդ շարժառիթով աշխատանքի ընդունելուց անհիմն հրաժարվելը կամ աշխատանքից անհիմն ազատելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Հոդված 161. |
Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը |
1. Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ մասնագիտական հիվանդություն՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 162. |
Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը |
1. Հեղինակային կամ հարակից իրավունքի oբյեկտն ապoրինի oգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, ինչպես նաև առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունը շահույթ ստանալու նպատակով տեսաձայնային մագնիսական կրիչի վրա ձայնագրելը, տարածելը և (կամ) վաճառելը, եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) պաշտպանիչ տեխնիկական միջոցների շրջանցմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) մեկից ավելի անգամ,
4) ստացված դրոշմապիտակները դրանց օգտագործման համար չնախատեսված ստեղծագործությունների կրիչների վրա փակցնելով,
5) խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածում նախատեսված արարքը համարվում է կատարված զգալի չափերով, եթե այդ տեսաձայնային մագնիսական կրիչների օրինակների հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի (լիցենզիայի) ընդհանուր արժեքը (գինը), անկախ իրավատերերից, հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (իսկ չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) կազմում է հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկը:
4. Սույն հոդվածում նախատեսված արարքը համարվում է կատարված խոշոր չափերով, եթե այդ տեսաձայնային մագնիսական կրիչների օրինակների հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի (լիցենզիայի) ընդհանուր արժեքը (գինը), անկախ իրավատերերից, հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (իսկ չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) գերազանցում է հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը:
Հոդված 163. |
Արտոնագրային իրավունքը խախտելը |
1. Արտոնագրային իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ մինչև այդ իրավունքի պաշտոնական ճանաչումը դրա էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկություններ տարածելը կամ հեղինակությունը յուրացնելը կամ համահեղինակության հարկադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 164. |
Խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացմանը խոչընդոտելը |
1. Կրոնական կազմակերպությունների օրինական գործունեությանը կամ կրոնական ծեսերի կատարմանը խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Հոդված 165. |
Միավորումներ (հասարակական կամ արհեստակցական միություններ) կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը կամ դրանց գործունեությանը խոչընդոտելը |
1. Միավորումներ (հասարակական կամ արհեստակցական միություններ) կազմելու կամ կուսակցություններ ստեղծելու իրավունքի իրականացմանը կամ միավորման կամ կուսակցության օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ միջամտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որն առաջացրել է միավորման կամ կուսակցության իրավունքների և օրինական շահերի էական խախտում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Հոդված 166. |
Անձանց իրավունքների կամ անձի դեմ ոտնձգող միավորումներ կազմելը կամ ղեկավարելը |
1. Այնպիսի կրոնական կամ հասարակական միավորում կազմելը կամ ղեկավարելը, որի գործունեությունը զուգորդված է անձանց առողջությանը վնաս պատճառելով կամ անձանց այլ իրավունքների դեմ ոտնձգություններով, ինչպես նաև անձանց իրենց քաղաքացիական պարտականություններից հրաժարվելուն դրդելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:
Հոդված 167. |
Հավաքներ անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը |
1. Oրինական հավաքներ անցկացնելուն խոչընդոտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Oրինական հավաքներին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով հարկադրելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 168. |
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը |
1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`
պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:
Գ Լ ՈՒ Խ 20
ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՇԱՀԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 169. |
Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը |
1. Տասնութ տարին լրացած անձի կողմից տվյալ հանցագործության համար սույն օրենսգրքով քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահասին խոստումներ տալու, խաբեության կամ այլ եղանակով հանցանքի կատարմանը ներգրավելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է անչափահասի դաստիարակության պարտականություն՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները՝ զուգորդված անչափահասին կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կամ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելուն ներգրավելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 170. |
Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը |
1. Տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն`
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք`
1) կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`
պատժվում են ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 171. |
Երեխային ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը |
1. Տասնութ տարին լրացած անձի կողմից երեխային պարբերաբար ոգելից խմիչքների օգտագործմանը, ուժեղ ներգործող կամ այլ թմրեցնող նյութերի ոչ բժշկական օգտագործմանը, թափառաշրջիկությանը ներգրավելը կամ մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ծնողի, մանկավարժի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության պարտականություն`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք`
1) կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 172. |
Ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը |
(վերնագիրը լրաց. 31.10.2018 ՀՕ-60-Ն)
1. Երեխային առանց ծնողների կամ երեխայի դաստիարակությունը և խնամքն իրականացնող այլ անձանց համաձայնության նրանցից բաժանելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ երեխային փոխելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝
1) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) երեխային այլ պետություն ապօրինի տեղափոխելով`
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված գործողությունները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
(172-րդ հոդվածը լրաց. 31.10.2018 ՀՕ-60-Ն)
Հոդված 172.1 |
Ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելը |
1. Երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ տեսակցություն իրականացնելուց առանց հարգելի պատճառների խուսափելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
(172.1-ին հոդվածը լրաց. 31.10.2018 ՀՕ-60-Ն)
Հոդված 173. |
Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը |
1. Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը`
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,
4) կեղծ որդեգրում կատարելու միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 174. |
Որդեգրման գաղտնիքը հրապարակելը կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելը կամ հարկադրելը |
1. Որդեգրման գաղտնիքը որդեգրողի կամքին հակառակ հրապարակելն այն անձի կողմից, ով որդեգրման փաստը պարտավոր էր պահպանել որպես ծառայողական կամ մասնագիտական գաղտնիք, կամ այդ գաղտնիքն այլ անձի կողմից շահադիտական կամ այլ ստոր դրդումներով հրապարակելը, ինչպես նաև որդեգրման նպատակով որդեգրվողի օրինական ներկայացուցչի կամքին հակառակ նրան որդեգրման համաձայնություն տալուն շահադիտական կամ այլ ստոր դրդումներով հակելը կամ հարկադրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 175. |
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը |
1. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 176. |
Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
(վերնագիրը լրաց. 31.10.2018 ՀՕ-60-Ն)
1. Ծնողի կամ այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականություն, կամ մանկավարժի կամ ուսումնական, բուժական կամ դաստիարակչական հաստատության այլ աշխատողների կողմից երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է երեխայի իրավունքների և օրինական շահերի էական խախտում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(176-րդ հոդվածը լրաց. 31.10.2018 ՀՕ-60-Ն)
Հոդված 177. |
Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը |
1. Երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն այն անձի կողմից, ում վրա այդ պարտականությունները դրված են ըստ ծառայության, կամ այն անձի կողմից, ով այդ պարտականությունը կատարում է հատուկ հանձնարարությամբ կամ ստանձնել է կամավոր, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 178. |
Խնամատար ծնողի, խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքները չարաշահելը |
(վերնագիրը խմբ. 31.10.2018 ՀՕ-60-Ն)
1. Խնամատարությունը, խնամակալությունը կամ հոգաբարձությունը շահադիտական կամ այլ անձնական դրդումներով օգտագործելը կամ հոգեզավակին (խնամարկյալին) առանց հսկողության կամ անհրաժեշտ աջակցության կամ օգնության թողնելը, որն առաջացրել է հոգեզավակի (խնամարկյալի) իրավունքների և օրինական շահերի էական խախտում`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
(178-րդ հոդվածը խմբ. 31.10.2018 ՀՕ-60-Ն)
Հոդված 179. |
Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը |
1. Ծնողի կողմից երեխային կամ տասնութ տարին լրացած անաշխատունակ զավակին դատարանի վճռով ապրուստի միջոցներ վճարելուց երեք ամսից ավելի չարամտորեն խուսափելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Հոդված 180. |
Զավակի կողմից անաշխատունակ ծնողին պահելուց չարամտորեն խուսափելը |
1. Անաշխատունակ կամ նյութական օգնության կարիք ունեցող ծնողին դատարանի վճռով ապրուստի միջոցներ վճարելուց երեք ամսից ավելի չարամտորեն խուսափելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Բ Ա Ժ Ի Ն VIII
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 21
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 181. |
Ավազակությունը |
1. Ավազակությունը՝ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակումը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Ավազակությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,
3) բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,
4) զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Ավազակությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով,
2) կազմակերպված խմբի կողմից,
3) առողջությանը ծանր վնաս պատճառելով`
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Սույն գլխում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ գողության միջոցով հափշտակություն կատարելու պահին` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):
5. Սույն գլխում և սույն օրենսգրքի 224-րդ հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):
6. Սույն գլխում և սույն օրենսգրքի 224-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
1. Կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Կողոպուտը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կատարվել է խոշոր չափերով,
3) կատարվել է` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,
4) զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
3. Կողոպուտը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) բնակարան ապօրինի մուտք գործելով,
3) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
1. Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Գողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով,
3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Գողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) բնակարան ապօրինի մուտք գործելով,
3) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 184. |
Խարդախությունը |
1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) խոշոր չափերով,
4) կաշառք ստանալու պատրվակով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 185. |
Յուրացնելը կամ վատնելը |
1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 186. |
Առանձնակի արժեք ունեցող առարկաներ հափշտակելը |
1. Պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր հափշտակելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) անզգուշությամբ առաջացրել է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առարկաների կամ փաստաթղթերի ոչնչացում կամ վնասում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) ավազակությամբ կամ շորթմամբ,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 187. |
Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ |
1. Ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով և տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
1. Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Շորթումը, որը կատարվել է՝
1) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Շորթումը, որը կատարվել է՝
1) անզգուշությամբ մահ կամ այլ ծանր հետևանքներ պատճառելով,
2) առանձնապես խոշոր չափերով,
3) կազմակերպված խմբի կողմից,
4) առողջությանը ծանր վնաս պատճառելով`
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 189. |
Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի |
1. Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը՝
1) խոշոր չափերի վնաս է պատճառել,
2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝
1) առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել,
2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,
3) կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:
Հոդված 190. |
Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով |
1. Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելը, եթե բացակայում են հափշտակության հատկանիշները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը՝
1) առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել,
2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված գործողությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Հոդված 191. |
Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը |
1. Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը՝
1) կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով,
2) խոշոր չափերի վնաս է պատճառել,
3) կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ,
4) կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված գործողությունը, որը՝
1) առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել,
2) անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ,
3) առաջացրել է պատմական, գիտական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաների ոչնչացում կամ վնասում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
Հոդված 192. |
Գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը |
1. Ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափի վնաս է պատճառել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 193. |
Գույքի պահպանության պարտականություններն անփույթ կամ անբարեխիղճ կատարելը |
1. Իր պարտականություններն անբարեխիղճ կամ անփույթ կատարելն այն անձի կողմից, որին հանձնարարված է գույքի պահպանությունը կամ պաշտպանությունը, եթե դրա հետևանքով տեղի է ունեցել այդ գույքի խոշոր չափերի հասնող (հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) հափշտակում, վնասում կամ կորուստ, եթե չկան պաշտոնեական հանցագործության հատկանիշներ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Գ Լ ՈՒ Խ 22
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 194. |
Օրինական ձեռնարկատիրական և այլ տնտեսական գործունեությանը խոչընդոտելը |
1. Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպության գրանցումը կամ վերագրանցումն ակնհայտ անհիմն մերժելը կամ դրա գրանցումից կամ վերագրանցումից չարամտորեն խուսափելը, որոշակի գործունեություն իրականացնելու համար հատուկ թույլտվությունը (լիցենզիան) տալն ակնհայտ անհիմն մերժելը կամ դա տալուց չարամտորեն խուսափելը, անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի իրավունքներն ու շահերն ակնհայտ ապօրինի սահմանափակելը, ինչպես նաև այլ ակնհայտ ապօրինի միջամտությունը դրա գործունեությանը, որը կատարել է պաշտոնատար անձը՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Պաշտոնատար անձի կողմից ապօրինի ստուգումներ նշանակելը կամ ապօրինի ստուգումներ անցկացնելը, որը խոշոր չափի վնաս է պատճառել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն առանձնապես խոշոր չափի վնաս է պատճառել՝
պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Հոդված 195. |
Ապօրինի ձեռնարկատիրությունը |
1. Առանց պետական գրանցման, հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) կամ առանց հատուկ թույլտվության (լիցենզիայի) լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը խոշոր վնաս պատճառելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երկու տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը՝
1) զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով,
2) կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով գումարը, խոշոր չափ` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև երկուհազարապատիկի չափով գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող գումարը:
5. Սույն հոդվածի համաձայն` պետությանը պատճառված վնասի հաշվարկում ներառվում է նաև պետական գրանցման, ինչպես նաև հատուկ թույլտվության (լիցենզիայի) համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը:
Հոդված 196. |
Առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը |
1. Առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացումը, որը կատարվել է արտարժույթի հարյուր հազար դրամի կամ ավելի գումարի փոխանակման ձևով՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 197. |
Կեղծ ձեռնարկատիրությունը |
1. Կեղծ ձեռնարկատիրությունը՝ առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություն ստեղծելը, որի նպատակը վարկեր ստանալը, հարկերից խուսափելը, գերավճարներ առաջացնելը, նյութական այլ օգուտներ քաղելը կամ արգելված այնպիսի գործունեություն թաքցնելն է, որը խոշոր վնաս է պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը, որը խոշոր վնաս է պատճառել`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որի հետևանքով առանձնապես խոշոր վնաս է պատճառվել`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին մասում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
5. Սույն հոդվածի 2-րդ մասում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
6. Սույն հոդվածի 3-րդ մասում առանձնապես խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
7. Սույն օրենսգրքի 195-րդ, 197-րդ, 201-րդ, 202-րդ և 214-րդ հոդվածներով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները:
Հոդված 197.1 |
Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը |
1. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը՝
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները`
1) որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է խոշոր չափերով գումար կամ գույք,
2) որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս,
3) որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները`
1) որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք,
2) որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս,
3) որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից`
պատժվում են ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
4. Սույն հոդվածի իմաստով՝ ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության), որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքը իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության:
5. Սույն հոդվածում խոշոր չափ և խոշոր գույքային վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ և առանձնապես խոշոր գույքային վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը:
6. Սույն հոդվածում գույքային վնասի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բուրգում ներգրավված բոլոր անձանց, այդ թվում՝ կազմակերպություններին, ինչպես նաև պետությանը պատճառված միասնական վնասը:
7. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծող, կազմակերպող կամ ղեկավարող անձն ազատվում է սույն հոդվածով սահմանված քրեական պատասխանատվությունից, եթե այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին, նպաստել է ֆինանսական բուրգի գործունեության խափանմանը և հատուցել է ֆինանսական բուրգի՝ իր կողմից ստեղծված, կազմակերպված կամ ղեկավարվող մասի գործունեության հետևանքով պատճառված վնասները, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
(197.1-ին հոդվածը լրաց. 27.06.2018 ՀՕ-32-Ն)
Հոդված 198. |
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) |
1. Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով` սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:
4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
5. Սույն հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է հանդիսանում ցանկացած գույքը, ներառյալ` դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտներ, որոնք ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել են սույն օրենսգրքի 103-րդ, 111-112-րդ, 116-րդ, 121-րդ, 129-134-րդ, 170-րդ, 173-րդ, 181-233-րդ, 243-245-րդ, 248-րդ, 272-րդ, 273-րդ, 277-282-րդ, 292-րդ, 295-րդ, 297-300-րդ, 302-րդ, 303-րդ, 306-րդ, 308-րդ, 309-րդ, 322-331-րդ, 350-րդ, 350.1-ին, 378-րդ, 401-րդ, 409-րդ, 414-րդ և 415-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում:
(198-րդ հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 199. |
Վարկը ոչ նպատակային օգտագործելը |
1. Պետության կամ միջազգային կազմակերպության կամ միջազգային պայմանագրով նախատեսված ծրագրի կողմից տրամադրվող նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել անձանց, կազմակերպություններին կամ պետությանը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը)` ֆիզիկական անձանց վնաս պատճառելու դեպքում, հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)` կազմակերպություններին կամ պետությանը վնաս պատճառելու դեպքում:
Հոդված 200. |
Անօրինական գործողությունները սնանկության ընթացքում |
1. Գույքը կամ գույքային իրավունքները, գույքի, նրա չափի մասին տեղեկությունները, գույքի գտնվելու վայրի կամ այլ տեղեկություններ թաքցնելը, գույքն առանց օրինական հիմքի ուրիշի տիրապետմանը հանձնելը, գույքը ոչնչացնելը կամ ակնհայտ անշահավետ պայմաններով օտարելը, ինչպես նաև պարտապանի տնտեսական գործունեությունն արտացոլող հաշվապահական և այլ փաստաթղթեր թաքցնելը, ոչնչացնելը, կեղծելը, եթե այդ գործողությունները կատարվել են պարտապան իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ կողմից սնանկության կամ սնանկության հնարավոր կանխատեսման ընթացքում, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։
2. Պարտապանի փաստացի անվճարունակության մասին իմացող պարտապան իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց կամ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանձին պարտատերերի գույքային պահանջներին ապօրինի բավարարում տալը՝ ակնհայտորեն ի վնաս այլ պարտատերերի, հավասարապես՝ պարտատիրոջ կողմից նման բավարարումն ընդունելը, եթե վերջինս տեղյակ էր սնանկ պարտապանի կողմից ի վնաս այլ պարտատերերի իրեն տրված նախապատվության մասին, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
3. Սույն օրենսգրքի 200-րդ, 201-րդ, 202-րդ, 204-րդ, 205-րդ, 206-րդ և 207-րդ հոդվածներում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Հոդված 201. |
Կանխամտածված սնանկությունը |
1. Կանխամտածված սնանկությունը՝ պարտապանի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի, հավասարապես նաև անհատ ձեռնարկատիրոջ կողմից անվճարունակության հատկանիշների կանխամտածված ստեղծումը կամ դրանց չափի ավելացումը սեփական կամ այլ անձանց շահերից ելնելով, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
Հոդված 202. |
Կեղծ սնանկությունը |
1. Կեղծ սնանկությունը՝ պարտապանի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրան՝ կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում՝ պարտապանի ղեկավարի, հավասարապես նաև անհատ ձեռնարկատիրոջ կողմից սնանկության հատկանիշների բացակայության պայմաններում սեփական սնանկության ճանաչման մասին հայցադիմում ներկայացնելը՝ պարտատերերին մոլորեցնելու և նրանց պահանջների բավարարման հետաձգում, տարաժամկետում, նվազեցում, սառեցում կամ մորատորիում ստանալու, հավասարապես նաև պարտքերի չվճարման նպատակով, և եթե պարտապանին կամ պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
Հոդված 203. |
Հակամրցակցային գործունեությունը |
1. Ապօրինի մենաշնորհային գներն արհեստական բարձրացնելը կամ իջեցնելը կամ պահպանելը, ինչպես նաև մրցակցությունը սահմանափակելը նախնական համաձայնությամբ կամ համաձայնեցված գործողությունների միջոցով, որն ուղղված է շուկան տարածքային սկզբունքով բաժանելուն, այլ տնտեսավարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն, տնտեսավարող այլ սուբյեկտներին շուկայից դուրս մղելուն, խտրական գներ սահմանելուն կամ պահպանելուն՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) ուրիշի գույքը վնասելով կամ ոչնչացնելով կամ ուրիշի գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 204. |
Հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելը |
1. Հրապարակային սակարկությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելը, որը խոշոր վնաս է պատճառել գույքի սեփականատիրոջը, սակարկություններ կազմակերպողին, գնորդին կամ այլ տնտեսավարող սուբյեկտին՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 205. |
Ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը |
1. Ապրանքային նշանը, սպասարկման նշանը, ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործելը, եթե այդ արարքը խոշոր վնաս է պատճառել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:
1. Գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին կանխամտածված մոլորեցնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը՝
1) կատարվել է լրատվության միջոցների օգտագործմամբ,
2) պատճառել է խոշոր վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 207. |
Առևտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ապօրինի հավաքելը կամ հրապարակելը |
1. Փաստաթղթեր հափշտակելու, առևտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք իմացող անձանց, նրանց մերձավորին կաշառելու կամ սպառնալիքի, կապի միջոցներ որսալու, համակարգչային կամ ծրագրային համակարգ կամ ցանց ապօրինի թափանցելու, հատուկ տեխնիկական միջոցներ օգտագործելու ճանապարհով, ինչպես նաև այլ ապօրինի եղանակներով հրապարակելու կամ օգտագործելու նպատակով առևտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հավաքելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Առևտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիքն առանց դրա տիրապետողի համաձայնության ապօրինի հրապարակելը կամ օգտագործելն այն անձի կողմից, ում այդ գաղտնիքը հայտնի է մասնագիտական կամ ծառայողական գործունեության հետ կապված, որը կատարվել է շահադիտական կամ այլ անձնական դրդումներով և խոշոր վնաս է պատճառել առևտրային, ապահովագրական կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 208. |
Վարկային պատմություն և վարկային տեղեկատվություն ապօրինի ստանալը, օգտագործելը կամ հրապարակելը |
1. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության վարկային պատմություն ապօրինի ստանալը, վարկային բյուրոյի տվյալների բազա ապօրինի թափանցելը կամ վարկային պատմությունը կամ վարկային բյուրոյում առկա վարկային տեղեկատվությունն ապօրինի օգտագործելը կամ հրապարակելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Առանց վարկային տեղեկատվության սուբյեկտի համաձայնության այդ տեղեկատվությունն ապoրինի հրապարակելը կամ oգտագործելն այն անձի կողմից, ում այդ գաղտնիքը հայտնի է մասնագիտական կամ ծառայողական գործունեության հետ կապված, որը կատարվել է շահադիտական կամ այլ անձնական դրդումներով, և եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու oրինական շահերին էական վնաս է պատճառվել`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Հոդված 209. |
Առևտրային կաշառքը |
1. Առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողին, միջնորդ դատավորին, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ միջնորդ դատարանի մասին օրենսդրությանը համապատասխան գործառույթներ իրականացնող միջնորդ դատավորին, աուդիտորին կամ փաստաբանին կաշառք տալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց անձամբ կամ միջնորդի միջոցով նրանց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
3. Առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի, միջնորդ դատավորի, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ միջնորդ դատարանի մասին օրենսդրությանը համապատասխան գործառույթներ իրականացնող միջնորդ դատավորի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է շորթմամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
5. Սույն գլխի հոդվածներում առևտրային կամ այլ կազմակերպության ծառայող է համարվում այն անձը, ով մշտապես, ժամանակավորապես կամ հատուկ լիազորությամբ իրականացնում է կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ կամ զբաղեցնում է ցանկացած այլ պաշտոն առևտրային կազմակերպություններում՝ անկախ սեփականության ձևից, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հիմնարկներ չհամարվող ոչ առևտրային կազմակերպություններում:
6. Առևտրային կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
(209-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 210. |
Արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը |
1. Մարզիկներին, մրցավարներին, մարզիչներին, թիմերի ղեկավարներին կամ արհեստավարժ մարզամրցումների մյուս մասնակիցներին ու կազմակերպիչներին, ինչպես նաև հանդիսավոր առևտրային մրցույթների կազմակերպիչներին ու մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամներին կաշառք տալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց անձամբ կամ միջնորդի միջոցով նրանց կամ որևէ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ այդ մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Մարզիկների, մրցավարների, մարզիչների, թիմերի ղեկավարների կամ արհեստավարժ մարզամրցումների մյուս մասնակիցների ու կազմակերպիչների, ինչպես նաև հանդիսավոր առևտրային մրցույթների կազմակերպիչների ու մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամների կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 211. |
Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը |
1. Կեղծ փողեր կամ արժեթղթեր իրացնելու նպատակով պատրաստելը կամ պահելը կամ դրանք իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Հոդված 212. |
Կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը |
1. Կեղծ վճարային փաստաթղթեր՝ արժեթղթեր կամ արժույթ կամ արժեթուղթ չհամարվող, սակայն գույքային իրավունքների մասին վկայող, դրանք սահմանող կամ տրամադրող այլ փաստաթղթեր իրացնելու նպատակով պատրաստելը կամ իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ինը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Հոդված 213. |
Չարաշահումը արժեթղթեր թողարկելիս |
1. Առանց սահմանված կարգով գրանցման արժեթղթեր թողարկելը և դրանք հրապարակային բաշխելը կամ արժեթղթերի գրանցման համար ակնհայտ կեղծ փաստաթղթեր օգտագործելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
2. Արժեթղթերի թողարկման հայտարարագրում ակնհայտ ոչ ստույգ տեղեկատվություն մտցնելը, ինչպես նաև ակնհայտ ոչ ստույգ տեղեկատվություն պարունակող թողարկման հայտարարագիրը կամ թողարկման ակնհայտ ոչ ստույգ արդյունքները հաստատելը, եթե այդ արարքները խոշոր վնաս են պատճառել՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Հոդված 214. |
Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը |
1. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը:
Հոդված 215. |
Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը |
1. Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի համաձայն` իրացնողը չի կրում պատասխանատվություն, եթե առկա են ապրանքների ձեռքբերումը հիմնավորող` օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթեր:
Հոդված 216. |
Ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) կեղծելը կամ իրացնելը |
1. Ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) կեղծելը կամ կեղծ ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) իրացնելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատասխանատու անձի կողմից`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հինգ հարյուր հատից ավելի ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) կեղծելը կամ իրացնելը:
5. Սույն օրենսգրքի 216-րդ, 217-րդ, 218-րդ և 219-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատու անձ է համարվում օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ղեկավարման կամ կազմակերպման լիազորություն ունեցող անձը, որը ենթակա է քրեական պատասխանատվության նշված հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար` անկախ խախտման սահմանային չափից:
Հոդված 217. |
Ակցիզային դրոշմանիշներ և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ) օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը |
1. Սահմանված կարգով ձեռք բերված կամ օգտագործված ակցիզային դրոշմանիշները և հսկիչ նշանները (դրոշմապիտակները) օտարելը, եթե դրանց քանակը հիսունից մինչև հինգ հարյուր հատ է`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
2. Նույն արարքը, եթե օտարված ակցիզային դրոշմանիշների և հսկիչ նշանների (դրոշմապիտակների) քանակը հինգ հարյուր հատից ավելի է`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:
3. Ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից հինգ հարյուր հազար դրամ, բացառությամբ պատասխանատու անձի կողմից կատարման դեպքերի`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
4. Նույն արարքը, եթե ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 218. |
Ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելը |
1. Ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
2. Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:
Հոդված 219. |
Ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորման կանոնները խախտելը |
1. Ակցիզային դրոշմանիշների և հսկիչ նշանների (դրոշմապիտակների) մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշներով և հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) դրոշմավորված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշներով դրոշմավորված, ինչպես նաև որոշակի տարողությամբ տարաների համար տրամադրված դրոշմանիշներով` օրենսդրությամբ չնախատեսված այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից մինչև հինգ հարյուր հազար դրամ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:
2. Նույն արարքը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում` օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հինգ հարյուր հազար դրամ և ավելի`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են պատասխանատու անձի կողմից`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով:
Հոդված 220. |
Սպառողներին խաբելը |
1. Թերաչափելը, թերակշռելը, թերահաշվելը, ապրանքի (ծառայության) սպառողական հատկանիշների կամ որակի վերաբերյալ սպառողներին թյուրիմացության մեջ գցելը կամ այլ ձևով խաբելը՝ ապրանքներ իրացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպություններում կամ անհատ ձեռնարկատերի կողմից առևտրի (ծառայությունների) ոլորտում, որը կատարվել է զգալի չափով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածում զգալի չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև հիսնապատիկի չափը, իսկ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը գերազանցող գումարը:
5. Առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով, պիտանիության ժամկետի կրկնակի մակնշմամբ, արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված և նոր ժամկետի նշումով, հայերեն մակնշումը արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա փակցված ապրանքներ իրացնելը, եթե այդ արարքը մարդու առողջության համար անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով:
6. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
Հոդված 221. |
Վաշխառությունը |
1. Վաշխառությունը՝ պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը, ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը՝
1) որի հետևանքով տուժողն ընկել է նյութական ծանր կացության մեջ,
2) որը կատարվել է որպես արհեստ,
3) որը կատարվել է տուժողի անչափահաս լինելը կամ մտավոր զարգացման թերություններն օգտագործելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Հոդված 222. |
Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը |
1. Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս է պատճառվել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Հոդված 223. |
Մաքսանենգությունը |
1. Մաքսանենգությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով կամ մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:
2. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, խիստ ներգործող, թունավոր, թունավորող, ռադիոակտիվ նյութերի, ռազմական նշանակության արտադրանքի, նման արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և սարքերի, զենքի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի, երկակի նշանակության ապրանքների ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների, որոնց տեղափոխման համար սահմանված են հատուկ կանոններ, մաքսանենգությունը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) մաքսային հսկողության որոշակի ձևերից ազատված անձի կողմից կամ մաքսային հսկողության սահմանված ձևերից ազատված առանձին ապրանքների կամ տրանսպորտային միջոցների՝ մաքսային սահմանի վրայով տեղափոխման համար լիազորված անձի կողմից,
3) մաքսային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համարվում է խոշոր չափերով կատարված, եթե տեղափոխված ապրանքների կամ առարկաների արժեքը գերազանցում է հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, բացառությամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ տեղափոխելու դեպքի, երբ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
6. Սույն հոդվածում գույք են համարվում մաքսանենգության առարկաները, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ դրանց արժեքը:
Հոդված 224. |
Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը |
1. Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք ձեռք բերելը կամ իրացնելը, եթե դա նախապես խոստացված չի եղել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Բ Ա Ժ Ի Ն IX
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ
ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 23
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 225. |
Ահաբեկչությունը |
1. Ահաբեկչությունը՝ պայթյուն, հրկիզում կամ մարդկային զոհերի, զգալի գույքային վնաս պատճառելու կամ հանրորեն վտանգավոր այլ հետևանքների առաջացման վտանգ ստեղծող այլ գործողություններ կատարելը կամ կատարելու սպառնալիքը, եթե դրանք կատարվել են հասարակական անվտանգությունը խախտելու, բնակչությանն ահաբեկելու կամ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման ընդունման վրա ներգործելու կամ հանցավորի ապօրինի այլ պահանջը կատարելու նպատակով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) հրազենի գործադրմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) զուգորդվել են զանգվածային ոչնչացման զենք կամ ռադիոակտիվ նյութեր կիրառելու կամ զանգվածային մարդկային զոհեր առաջացնելու հատկություն ունեցող այլ գործողությունների սպառնալիքով,
3) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
4. Ահաբեկչության նախապատրաստությանը մասնակցած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա իշխանության մարմիններին ժամանակին հայտնելով կամ այլ միջոցներով նպաստել է ահաբեկչության խափանմանը, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Հոդված 226. |
Ահաբեկչության ֆինանսավորումը |
1. Ահաբեկչության ֆինանսավորումը` ուղղակի կամ անուղղակի ֆինանսական միջոցների տրամադրումը կամ հավաքագրումը այնպիսի հանցավոր մտադրությամբ, որ դրանք պետք է օգտագործվեն, կամ այնպիսի գիտակցությամբ, որ դրանք կօգտագործվեն ամբողջովին կամ մասամբ ահաբեկչության կատարման համար ահաբեկչական կազմակերպության կամ անհատ ահաբեկչի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասներկու տարի ժամկետով` սույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ:
3. Սույն հոդվածի իմաստով ահաբեկչության ֆինանսավորման առարկա է հանդիսանում ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքը, այդ թվում` սույն օրենսգրքի 225-րդ հոդվածով նախատեսված արարքների ֆինանսավորման նպատակով օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գույքը, ինչպես նաև ահաբեկչության կատարման համար նախատեսված և դատապարտյալի սեփականությունը հանդիսացող հանցագործության գործիքները, իսկ ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված գույքի չհայտնաբերման դեպքում` այդ գույքին համարժեք այլ գույքը:
Հոդված 227. |
Պատանդ վերցնելը |
1. Անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով,
4) ակնհայտ անչափահասի նկատմամբ,
5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) ակնհայտ անօգնական վիճակում գտնվող անձի նկատմամբ,
7) երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
4. Իր պահանջներից հրաժարված և պատանդին կամովին ազատ արձակած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Հոդված 228. |
Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը |
1. Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
4. Իր պահանջներից հրաժարված և զավթածը կամովին ազատած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Հոդված 229. |
Ծովահենությունը |
1. Ուրիշի գույքին տիրանալու նպատակով ծովային կամ գետային նավի վրա հարձակվելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 230. |
Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ զավթելը |
1. Օդանավ, նավ կամ երկաթուղային շարժակազմ փախցնելը կամ փախցնելու նպատակով զավթելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաներ գործադրելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
1. Անձանց կամ կազմակերպությունների վրա հարձակվելու նպատակով կազմակերպված զինված խումբ (բանդա) ստեղծելը, այդպիսի խումբ ղեկավարելը կամ բանդայի կողմից կատարվող հարձակումներին մասնակցելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Բանդայում մասնակցությունը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 232. |
Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը |
1. Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Հանցավոր համագործակցությանը մասնակցելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Իր կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու մասին պետական մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Հոդված 233. |
Օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը կամ դրանց մասնակցելը |
1. Օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը կամ ղեկավարելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 231-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:
2. Օրենքով չնախատեսված զինված միավորմանը մասնակցելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 234. |
Զանգվածային անկարգությունները |
1. Զանգվածային անկարգություններ կազմակերպելը`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով:
2. Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն:
3. Զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Սույն օրենսգրքում զանգվածային անկարգություններ են համարվում բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողությունները, որոնց հետևանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը:
Հոդված 235. |
Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը |
1. Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը`
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով:
Հոդված 236. |
Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը |
1. Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով,
2) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
Հոդված 237. |
Ատոմային էներգետիկայի օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը |
1. Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, կառուցման, վերանորոգման, վերակառուցման, շահագործման կամ շահագործումից հանելու, վերագործարկման, միջուկային և ռադիոակտիվ նյութերի տեղափոխման, պահպանման կամ օգտագործման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, շրջակա միջավայրի ռադիոակտիվ վարակում կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 238. |
Իոնացնող ճառագայթման աղբյուրների շահագործման անվտանգության հետ կապված կանոնները խախտելը |
1. Իոնացնող ճառագայթման աղբյուրների շահագործման կամ շահագործումից հանելու կամ տեղափոխման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, շրջակա միջավայրի ռադիոակտիվ վարակում կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 239. |
Էլեկտրոնային, պրոտոնային, ծանր իոնների արագացուցիչների շահագործման անվտանգության հետ կապված կանոնները խախտելը |
1. Էլեկտրոնային, պրոտոնային, ծանր իոնների արագացուցիչների տեղաբաշխման, նախագծման, շինարարության, վերանորոգման, վերակառուցման, շահագործման կամ շահագործումից հանելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, շրջակա միջավայրի ռադիոակտիվ վարակում կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 240. |
Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը |
1. Լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 241. |
Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը |
1. Պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնները խախտելը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 242. |
Հրդեհային անվտանգության կանոնները խախտելը |
1. Հրդեհային անվտանգության կանոնները խախտելն այն անձի կողմից, ում վրա դրված է եղել դրանց պահպանման պարտականությունը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 243. |
Ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը |
1. Ռադիոակտիվ նյութեր ապօրինի ձեռք բերելը, պահելը, օգտագործելը, փոխադրելը, հանձնելը, իրացնելը, ոչնչացնելը կամ վնասելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել են ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
Հոդված 244. |
Ռադիոակտիվ նյութեր հափշտակելը կամ շորթելը |
1. Ռադիոակտիվ նյութեր հափշտակելը կամ շորթելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 245. |
Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը |
1. Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
4. Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
5. Սույն հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Հոդված 246. |
Ապօրինի կերպով զենք պատրաստելը |
1. Ապօրինի կերպով հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր պատրաստելը կամ նորոգելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածում նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Հոդված 247. |
Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը |
1. Իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելն այն անձի կողմից, ում հանձնարարված է եղել հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի պահպանությունը, եթե առաջացել են դրանց հափշտակում կամ ոչնչացում, կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք կամ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելիս օգտագործվող կամ դրանց օժանդակ նյութերի կամ սարքավորումների պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելը, եթե դա անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները կատարելը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 248. |
Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը |
1. Հրազեն, դրան համալրող դետալներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
2. Միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենք կամ զանգվածային ոչնչացման զենք ստեղծելիս օգտագործվող նյութեր կամ դրանց օժանդակ նյութեր կամ սարքավորումներ հափշտակելը կամ շորթելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 249. |
Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը |
1. Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը, որը պայմաններ է ստեղծել այդ հրազենը կամ ռազմամթերքն ուրիշի կողմից օգտագործելու համար, ինչպես նաև զենքը կամ ռազմամթերքն այլ անձին հանձնելը, եթե դա առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 250. |
Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը |
1. Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի գործունեությամբ զբաղվելու կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 251. |
Երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման սահմանված կարգի խախտումը |
1. Առանց լիազոր մարմնի թույլտվության երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցումը կամ լիազոր մարմնի թույլտվությամբ նախատեսված պայմանների խախտմամբ դիտավորությամբ երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցումը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքը, որը`
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կատարվել է պաշտոնական դիրքը չարաշահելով,
3) առաջացրել է ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից յոթ տարի ժամկետով:
Հոդված 252. |
Երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը |
1. Երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելն այն անձի կողմից, ով, ըստ կատարվող աշխատանքի կամ զբաղեցրած պաշտոնի, պարտավոր էր պահպանել այդ կանոնները, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացրել է խոշոր վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին մասով խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը:
Հոդված 253. |
Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը |
1. Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածում մեխանիկական այլ տրանսպորտային միջոցներ են համարվում տրակտորները, ինքնագնաց այլ մեքենաները, մոտոցիկլները և մեխանիկական այլ փոխադրամիջոցները:
Հոդված 254. |
Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը |
1. Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը, եթե դրա հետևանքով առաջացել են սույն օրենսգրքի 252-րդ կամ 253-րդ հոդվածներով նախատեսված հետևանքները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 254.1. |
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը |
1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածով սահմանված ոչ սթափ վիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան:
(254.1-ին հոդվածը լրաց. 24.02.2016 ՀՕ-7-Ն)
Հոդված 255. |
Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը |
1. Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը տրանսպորտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից՝ սույն օրենսգրքի 253-րդ հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 256. |
Տրանսպորտային միջոցներն անորակ վերանորոգելը կամ դրանք տեխնիկական անսարքություններով շահագործման բաց թողնելը |
1. Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի համար պատասխանատու անձի կողմից տրանսպորտային միջոցները, հաղորդակցության ուղիները, ազդանշանման կամ կապի միջոցները կամ տրանսպորտային այլ սարքավորումներն անորակ վերանորոգելը կամ տեխնիկական անսարքությամբ տրանսպորտային միջոցը շահագործման բաց թողնելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացրել է խոշոր վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
Հոդված 257. |
Տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը |
1. Տրանսպորտային միջոցները, հաղորդակցության ուղիները, ազդանշանման կամ կապի միջոցները կամ տրանսպորտային այլ սարքավորումները ոչնչացնելը, վնասելը կամ այլ կերպ փչացնելը, տրանսպորտային հաղորդակցություններն արգելափակելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացրել է խոշոր վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:
Հոդված 258. |
Տրանսպորտի անվտանգ աշխատանքն ապահովող կանոնները խախտելը |
1. Ուղևորի, հետիոտնի կամ երթևեկության այլ մասնակցի կողմից (բացի սույն օրենսգրքի 252-րդ և 253-րդ հոդվածներով նշված անձանցից) տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացրել է խոշոր վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին մասով խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը:
Հոդված 259. |
Մայրուղային խողովակաշարերի շինարարության, շահագործման կամ վերանորոգման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը |
1. Մայրուղային խողովակաշարերի շինարարության, շահագործման կամ վերանորոգման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացրել է խոշոր վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
Հոդված 260. |
Աղետի ենթարկվածներին նավապետի կողմից օգնություն ցույց չտալը |
1. Ծովի կամ ջրային այլ ուղու վրա աղետի ենթարկվող կամ ենթարկված մարդկանց՝ նավապետի կողմից օգնություն ցույց չտալը, եթե այդ օգնությունը կարող էր ցույց տրվել առանց նավի, անձնակազմի կամ ուղևորների լուրջ վտանգման՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 261. |
Միջազգային թռիչքների կանոնները խախտելը |
1. Սահմանված կարգով թույլատրված երթուղիները, վայրէջքի վայրերը, օդային դարպասները, թռիչքի բարձրությունը չպահպանելը կամ միջազգային թռիչքների այլ կանոնները խախտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Գ Լ ՈՒ Խ 24
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 262. |
Համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներթափանցելը) |
1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող և օրենքով պահպանվող տեղեկատվության համակարգի որևէ մաս կամ ամբողջությամբ համակարգ առանց թույլտվության մուտք գործելը (ներթափանցելը), որը կատարվել է պաշտպանիչ համակարգի խախտմամբ և անզգուշությամբ առաջացրել է տեղեկատվության փոփոխություն, պատճենահանում, ոչնչացում կամ ուղեփակում (մեկուսացում) կամ համակարգչի, համակարգչային համակարգի կամ ցանցի կամ համակարգչային սարքավորումների շարքից դուրս բերում կամ այլ զգալի վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը՝
1) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հոդված 263. |
Համակարգչային տեղեկատվությունը փոփոխելը |
1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունը փոփոխելը կամ դրանցում սուտ տեղեկատվություն մտցնելը՝ ուրիշի գույքը հափշտակելու հատկանիշների բացակայության դեպքում, կամ խաբեության կամ վստահությունը չարաշահելու ճանապարհով գույքային վնաս պատճառելը, որն առաջացրել է զգալի վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:
2. Նույն արարքը, որը՝
1) զուգորդվել է համակարգչային համակարգ կամ ցանց առանց թույլտվության մուտք գործելով (ներթափանցելով),
2) կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
4) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 264. |
Համակարգչային սաբոտաժը |
1. Համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը) կամ ոչ պիտանի վիճակի բերելը, համակարգչային սարքավորումները շարքից դուրս բերելը կամ համակարգիչը, համակարգչային համակարգը, ցանցը կամ մեքենայական կրիչները վնասելը (նենգադուլը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը՝
1) զուգորդվել է առանց թույլտվության համակարգչային համակարգ կամ ցանց մուտք գործելով (ներթափանցելով),
2) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք դիտավորությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
Հոդված 265. |
Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը |
1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության պատճենահանելը կամ այլ կերպ դրան ապօրինի տիրանալը կամ համակարգչային կապի միջոցների օգտագործմամբ հաղորդվող տեղեկատվությունը որսալը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունը հանձնելուն հարկադրելը՝ անձի կամ նրա մերձավորի մասին նշավակող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև այնպիսի տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, որոնք տուժողը ցանկանում է գաղտնի պահել կամ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի կամ այն անձանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որոնց տնօրինության կամ պաշտպանության տակ են գտնվում այդ տեղեկությունները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք՝
1) զուգորդվել են անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելով,
2) կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) տուժողին պատճառել են զգալի վնաս,
4) կատարվել են առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն ստանալու նպատակով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) զուգորդվել են առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելով կամ առաջացրել են այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
Հոդված 266. |
Համակարգչային տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու (ներթափանցելու) համար հատուկ միջոցներ պատրաստելը կամ իրացնելը |
1. Պաշտպանված տեղեկատվություն ապօրինի մուտք գործելու (ներթափանցելու) համար հատուկ ծրագրային կամ գործիքային միջոցներ պատրաստելը՝ դրանք իրացնելու նպատակով կամ դրանք իրացնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 267. |
Վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը և տարածելը |
1. Համակարգչում, համակարգչային համակարգում, ցանցում կամ մեքենայական կրիչների վրա պահվող տեղեկատվությունն առանց թույլտվության ոչնչացնելու, ուղեփակելու (մեկուսացնելու), վերափոխելու կամ պատճենահանելու նպատակով համակարգչային ծրագրեր մշակելը կամ գոյություն ունեցող ծրագրերում փոփոխություններ մտցնելը կամ հատուկ հարուցիչներով ծրագրեր մշակելը, դրանք օգտագործելը կամ այդպիսի ծրագրերով կրիչներ տարածելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք՝
1) կատարվել են շահադիտական դրդումներով,
2) կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Հոդված 268. |
Համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելը |
1. Համակարգիչը, համակարգչային համակարգը կամ ցանցը շահագործելու կանոնները խախտելն այն անձի կողմից, ով այդ համակարգիչ, համակարգչային համակարգ կամ ցանց մուտք գործելու (ներթափանցելու) թույլտվություն ունի, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է օրենքով պահպանվող համակարգչային տեղեկատվության ոչնչացում, ուղեփակում (մեկուսացում), փոփոխում, համակարգչային սարքավորումների աշխատանքների խաթարում կամ առաջացրել է այլ զգալի վնաս՝
պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնակի արժեք ունեցող տեղեկատվություն պարունակող համակարգչային համակարգի կամ ցանցի շահագործման ընթացքում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Գ Լ ՈՒ Խ 25
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 269. |
Խուլիգանությունը |
1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,
3) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,
4) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:
Հոդված 270. |
Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը |
1. Նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
1. Շենքերը կամ այլ կառույցներն անպարկեշտ գրագրություններով կամ պատկերներով պղծելը, հասարակական տրանսպորտում կամ այլ հասարակական վայրերում գույքը վնասելը, եթե բացակայում են առավել ծանր հանցագործության հատկանիշները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Հոդված 272. |
Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը |
1. Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 130-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,
4) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
5) երկու կամ ավելի անձանց նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 273. |
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը |
1. Պոռնկությամբ զբաղվելու համար հաստատություն ստեղծելը, ղեկավարելը կամ պահելը կամ որևէ հանրային հաստատություն պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործելը կամ այլ անձի պոռնկությամբ զբաղվելու համար բնակարան կամ այլ կացարան պարբերաբար տրամադրելը կամ գույքային օգուտ ստանալով՝ պոռնկությամբ զբաղվելուն այլ ձևով նպաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 130-րդ կամ 131-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով,
4) ակնհայտ հղի կնոջը օգտագործելով,
5) երկու կամ ավելի անձանց օգտագործելով,
6) անչափահասին օգտագործելով,
7) հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին օգտագործելով`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 274. |
Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը |
1. Պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 130-րդ կամ 131-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով:
Հոդված 275. |
Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը |
1. Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնելը կամ վնասելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնակի արժեք ունեցող օբյեկտների կամ հուշարձանների նկատմամբ՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված արարքները, որոնք կատարվել են անզգուշությամբ և պատճառել են խոշոր վնաս՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված արարքները, որոնք կատարվել են առանձնակի արժեք ունեցող օբյեկտների կամ հուշարձանների նկատմամբ կամ պատճառել են առանձնապես խոշոր վնաս՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 276. |
Դիակը կամ թաղման վայրերն անարգանքի ենթարկելը |
1. Դիակն անարգանքի ենթարկելը կամ թաղման վայրերը, մահացածներին թաղելու կամ նրանց հիշատակի հետ կապված ծիսակատարությունների համար նախատեսված գերեզմանների վրա եղած շինությունները կամ առարկաները ոչնչացնելը, վնասելը կամ պղծելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից,
2) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ թշնամանքի շարժառիթով,
3) գերեզմաններում գտնվող կամ դրանց վրա եղած առարկաները հափշտակելով՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Գ Լ ՈՒ Խ 26
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 277. |
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը |
1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից,
2) խոշոր չափերով,
3) ազատազրկման կամ կալանքի ձևով պատիժը կրելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում,
4) ուսումնադաստիարակչական հաստատությունում, զվարճանքի կամ հանդիսադիր վայրում կամ հաստատությունում`
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից,
2) խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
7. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափեր են համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հնգապատիկից մինչև քսանհինգապատիկը ներառող չափերը:
7.1. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի խոշոր չափեր են համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի քսանհինգապատիկից մինչև հարյուրքսանհինգապատիկը ներառող չափերը:
7.2. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առանձնապես խոշոր չափեր են համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հարյուրքսանհինգապատիկը գերազանցող չափերը:
7.3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 7-րդ, 7.1-ին և 7.2-րդ մասերով սահմանված չափորոշիչները:
7.4. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
8. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դրանց պրեկուրսորներ, ինչպես նաև խիստ ներգործող կամ թունավոր նյութեր կամովին հանձնող անձն ազատվում է հանձնված թմրամիջոցները կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, դրանց պրեկուրսորները կամ խիստ ներգործող կամ թունավոր նյութերն ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու համար սույն գլխի 277-րդ, 279-րդ և 286-րդ հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվությունից:
9. (մասն ուժը կորցրել է 28.06.2018 ՀՕ-27-Ն)
(277-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 28.06.2018 ՀՕ-27-Ն)
Հոդված 278. |
Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը |
1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելն այն անձի կողմից, ում վրա դրված է եղել այդ կանոնների պահպանության պարտականությունը, եթե դրա հետևանքով տեղի է ունեցել նշված նյութերի հափշտակություն կամ ապօրինի շրջանառություն`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 279. |
Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի |
1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
Հոդված 280. |
Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելը կամ շորթելը |
1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր հափշտակելը կամ շորթելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
4) խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով,
3) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 281. |
Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր կամ դրանց պրեկուրսորներ ստանալու իրավունք տվող փաստաթղթեր ապօրինի պատրաստելը, օգտագործելը, կեղծելը կամ կեղծված փաստաթղթեր իրացնելը |
1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր կամ դրանց պատրաստման կամ արտադրության համար պրեկուրսորներ ստանալու իրավունք տվող փաստաթղթեր ապօրինի պատրաստելը, օգտագործելը, կեղծելը կամ կեղծված փաստաթղթեր իրացնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Հոդված 282. |
Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը |
1. Իրավասու անձի կողմից շահադիտական կամ այլ անձնական դրդումներով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տալը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 283. |
Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը |
1. Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածմանը հակելը կամ ներգրավելը, որը կատարվել է՝
1) անչափահասի նկատմամբ,
2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
3) խաբեությամբ,
4) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
Հոդված 284. |
Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը |
(վերնագիրը խմբ. 28.06.2018 ՀՕ-27-Ն)
1. Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կազմակերպված խմբի կողմից,
3) առանձնապես խոշոր չափերով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
3. Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(284-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 28.06.2018 ՀՕ-27-Ն)
Հոդված 285. |
Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը |
1. Թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու համար որջեր կազմակերպելը կամ պահելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
3) ուսումնադաստիարակչական հաստատություններում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Հոդված 286. |
Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը |
1. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չհամարվող խիստ ներգործող կամ թունավոր նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Իրացնելու նպատակով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր չհամարվող խիստ ներգործող նյութեր ապoրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապoրինի իրացնելը խոշոր չափերով`
պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
4. Նույն արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ.
2) (կետն ուժը կորցրել է 28.06.2018 ՀՕ-27-Ն)
պատժվում է ազատազրկմամբ` չորսից հինգ տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից`
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
6. Սույն օրենսգրքում նշված թունավոր նյութերի ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
7. Սույն օրենսգրքում նշված խիստ ներգործող նյութերի ցանկը, ինչպես նաև դրանց խոշոր չափերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
(286-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.06.2018 ՀՕ-27-Ն)
Հոդված 287. |
Խիստ ներգործող կամ թունավոր նյութեր արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը |
1. Խիստ ներգործող կամ թունավոր նյութեր արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը, եթե դա առաջացրել է դրանց հափշտակում կամ պատճառել է այլ էական վնաս (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 288. |
Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը |
1. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հոդված 289. |
Մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հանգամանքների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը |
1. Մարդկանց կյանքի կամ առողջության համար վտանգ ստեղծող դեպքերի, իրադարձությունների, փաստերի կամ երևույթների վերաբերյալ տեղեկություն թաքցնելը կամ աղավաղելը, որը կատարվել է բնակչությանն այդպիսի տեղեկությամբ ապահովելու պարտականություն ունեցող անձի կողմից՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքները, որոնք՝
1) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 290. |
Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը |
1. Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը կամ նշված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների՝ անվտանգության պահանջներին համապատասխանությունը հավաստող պաշտոնական փաստաթղթերն ապօրինի հանձնելը կամ օգտագործելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքները, որոնք՝
1) կատարվել են մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ,
2) անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը,
3) անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 291. |
Մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ ապօրինաբար զբաղվելը, կեղծ դեղեր պատրաստելը կամ իրացնելը |
1. Առանց պետական գրանցման, հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիայի) մասնավոր բժշկական կամ դեղագործական գործունեությամբ զբաղվելը, եթե դա անզգուշությամբ վնաս է պատճառել մարդու առողջությանը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Կեղծ դեղեր պատրաստելը կամ իրացնելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Բ Ա Ժ Ի Ն X
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 27
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 292. |
Աշխատանքներ իրականացնելիս շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելը |
1. Արդյունաբերական, գյուղատնտեսական, գիտական և այլ օբյեկտները նախագծելու, տեղաբաշխելու, կառուցելու, վերակառուցելու, վերանորոգելու, շահագործման հանձնելու կամ շահագործելու, շահագործումից հանելու ընթացքում շրջակա միջավայրի պահպանության կանոնները խախտելն այն անձի կողմից, ով պատասխանատու է դրանց պահպանության համար, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական աղտոտվածության էական փոփոխություն, մարդու մահ, մարդկանց զանգվածային հիվանդություններ, կենդանիների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 293. |
Շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ տեղեկություններ թաքցնելը կամ դրանք դիտավորյալ աղավաղելը |
1. Պաշտոնատար անձի կողմից բնակչությունից մարդկանց կյանքի և առողջության համար վտանգավոր ռադիոակտիվ, քիմիական, մանրէաբանական կամ այլ կենսաբանական նյութերով շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ այլ վտանգավոր տեղեկություններ թաքցնելը կամ այդպիսի աղտոտման վերաբերյալ դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ հաղորդելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, մարդկանց զանգվածային հիվանդություններ, կենդանիների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 294. |
Շրջակա միջավայրի աղտոտման հետևանքները վերացնելու միջոցներ չձեռնարկելը |
1. Շրջակա միջավայրի աղտոտման ենթարկված վայրերում ապաակտիվացնող կամ վերականգնողական այլ միջոցներ իրականացնելուց խուսափելը կամ այլ միջոցները ոչ պատշաճ իրականացնելն այն անձի կողմից, ով պարտավոր էր ձեռնարկել այդ միջոցառումները, եթե անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ, մարդկանց զանգվածային հիվանդացում, կենդանիների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 295. |
Վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութերի ու թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը |
1. Արգելված վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութեր կամ թափոններ արտադրելը, դրանք օգտագործելու, պահպանելու, տեղափոխելու, ոչնչացնելու կամ դրանց գործածության անվտանգության կամ այլ կանոնները խախտելը, եթե դա մարդու առողջությանը կամ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու վտանգ է ստեղծել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը՝
1) անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի աղտոտում, թունավորում կամ վարակ, կենդանիների զանգվածային ոչնչացում, վնաս է պատճառել մարդու առողջությանը,
2) կատարվել է էկոլոգիական աղետի գոտում կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդկանց զանգվածային հիվանդություններ կամ մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք դիտավորությամբ առաջացրել են սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հետևանքները՝
պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 296. |
Վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը |
1. Վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, եթե դա անզգուշությամբ մարդու առողջությանը վնաս է պատճառել, առաջացրել է համաճարակներ կամ անասնահամաճարակներ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ կենդանիների զանգվածային ոչնչացում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 297. |
Անասնաբուժական կանոնները և բույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարելու համար հաստատված կանոնները խախտելը |
1. Անասնաբուժական կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է համաճարակներ կամ անասնահամաճարակներ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Բույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարելու համար սահմանված կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք դիտավորությամբ առաջացրել են սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված հետևանքները՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 298. |
Ջրերն աղտոտելը |
1. Մակերեսային կամ ստորերկրյա ջրերը, խմելու ջրամատակարարման աղբյուրներն աղտոտելը, աղբոտելը, խցանելը, սպառելը կամ դրանց բնական հատկությունները կամ որակական բաղադրությունն այլ կերպ փոփոխելը, եթե այդ արարքները դիտավորությամբ կամ անզգուշությամբ կենդանական կամ բուսական աշխարհին, ձկնային պաշարներին, անտառային կամ գյուղացիական տնտեսությանն էական վնաս են պատճառել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք՝
1) անզգուշությամբ վնաս են պատճառել մարդկանց առողջությանը,
2) առաջացրել են կենդանիների զանգվածային ոչնչացում,
3) կատարվել են բնության հատուկ պահպանվող տարածքում կամ էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք դիտավորությամբ առաջացրել են սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հետևանքները՝
պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 299. |
Ծովային միջավայրն աղտոտելը |
1. Ցամաքում գտնվող աղբյուրներից, տրանսպորտային միջոցներից կամ ծովում կառուցված արհեստական շինություններից մարդու առողջության կամ ծովի բնական պաշարների համար վտանգավոր կամ ծովային միջավայրի օրինաչափ օգտագործմանը խոչընդոտող նյութերը կամ հումքն արտանետելու կամ թաղելու կանոնները խախտելու հետևանքով ծովային միջավայրն աղտոտելը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս է պատճառել կենդանական աշխարհին, ձկնային պաշարներին, շրջակա միջավայրին կամ օրենքով պաշտպանվող այլ շահերին՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Հոդված 300. |
Մթնոլորտային օդն աղտոտելը |
1. Սահմանված նորմատիվների գերազանցմամբ արտանետումներով կամ սարքավորումների, կառույցների կամ այլ օբյեկտների շահագործման կանոնները խախտելու հետևանքով օդն աղտոտելը կամ դրա բնական հատկություններն այլ ձևով փոփոխելը, եթե այդ արարքները դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս են պատճառել գյուղատնտեսական հանդակներին, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական և բուսական աշխարհին, հողերին կամ ջրերին՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 301. |
Հողը փչացնելը |
1. Տնտեսական կամ այլ գործունեության վնասակար արտադրանքով հողը թունավորելը, աղտոտելը կամ այլ կերպ փչացնելը, որը կատարվել է թունաքիմիկատների, պարարտանյութերի, բույսերի աճի խթանիչների կամ այլ վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութեր պահելու, օգտագործելու և փոխադրելու, ինչպես նաև հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնները խախտելով, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են էկոլոգիական աղետի կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում կամ անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
4. Սույն հոդվածում էական վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Հոդված 302. |
Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը |
1. Լեռնաարդյունահանող կազմակերպությունների կամ օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորգետնյա շինությունների նախագծման, տեղաբաշխման, շինարարության, շահագործման հանձնելու և շահագործման ընթացքում ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսներն ինքնակամ կառուցապատելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ էական վնաս են պատճառել՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 303. |
Ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը |
1. Ձկներ կամ ջրային այլ կենդանիներ կամ արդյունագործական ջրային բույսեր ապօրինի արդյունահանելը, եթե այդ արարքները՝
1) խոշոր վնաս են պատճառել,
2) կատարվել են դրանց զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ,
3) կատարվել են ձվադրման վայրերում կամ միգրացիայի ուղիներում կամ ձվադրման ընթացքում՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն օրենսգրքի 303-րդ, 305-րդ, 308-րդ հոդվածներում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Հոդված 304. |
Ձկնային պաշարների պահպանության կանոնները խախտելը |
1. Փայտեղենի լաստառաքումը, կամուրջների, ամբարտակների շինարարությունը, փայտեղենի կամ անտառային այլ արտադրանքի փոխադրումը, պայթեցման կամ այլ աշխատանքների իրականացումը, ինչպես նաև ջրամբարող (ջրահավաք) շինությունների և պոմպային մեխանիզմների շահագործումը՝ ձկնային պաշարների պահպանության կանոնների խախտմամբ, եթե այդ գործողությունները դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել են ձկների կամ ջրային այլ կենդանիների զանգվածային ոչնչացում, կերային պաշարների էական չափերի ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
1. Ապօրինի որսը, որը՝
1) պատճառել է խոշոր վնաս,
2) կատարվել է վերգետնյա, օդային (ուղղաթիռ, ինքնաթիռ, պարաշյուտ և այլն) և ջրային մեխանիկական (մոտորացված) տրանսպորտային միջոցներից վայրի կենդանիներին հետապնդելով, պայթուցիկ նյութերի, գազերի, էլեկտրական հոսանքի օգտագործմամբ կամ վայրի կենդանիների զանգվածային վնասման այլ եղանակներով կամ որսի իրականացման արգելված այլ ձևերով, միջոցներով և գործիքներով,
3) կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է,
4) կատարվել է որսի իրականացման այլ սահմանափակումների խախտմամբ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 306. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված օրգանիզմների բնակության անհետացող կամ հազվագյուտ վայրերի ոչնչացումը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված օրգանիզմների բնակության անհետացող կամ հազվագյուտ վայրերը ոչնչացնելը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է այդ օրգանիզմների ամբողջական պոպուլյացիաների բնաջնջում (մահ)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 307. |
Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը |
1. Անտառային ֆոնդի տարածքներում, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տարածքներում կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական կամ մասնավոր սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են`
1) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
2) բնության հատուկ պահպանվող տարածքներում,
3) խոշոր վնաս պատճառելով,
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ծառատեսակների կամ բուսածածկի նկատմամբ`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Նույն արարքները, որոնք առաջացրել են առանձնապես խոշոր վնաս`
պատժվում են կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
4. Սույն հոդվածում զգալի վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր վնաս է համարվում չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր վնաս է համարվում յոթհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Հոդված 308. |
Անտառներ ոչնչացնելը կամ վնասելը |
1. Անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում, և եթե այդ գործողությունները խոշոր վնաս են պատճառել՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրդեհման կամ հանրավտանգ այլ եղանակով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
Հոդված 309. |
Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը |
1. Արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի, բնության հուշարձանների և պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքների կամ օբյեկտների ռեժիմը խախտելը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է էական վնաս՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Բ Ա Ժ Ի Ն XI
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 28
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 310. |
Պետական դավաճանությունը |
1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Սույն հոդվածով, ինչպես նաև սույն օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցանքներ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա, իշխանության մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով, օժանդակել է հետագա վնասը կանխելուն, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Հոդված 311. |
Իշխանությունը յուրացնելը |
1. Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Գերագույն դատարանի սահմանադրական արդարադատության լիազորություններին տիրանալը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
2. Իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, պետական նախարարի, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից:
(311-րդ հոդվածը փոփ. 14.12.2017 ՀՕ-40-Ն)
Հոդված 312. |
Սահմանադրական կարգը տապալելը |
1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասով, 2-4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ հոդվածի 1-ին մասով կամ 7-րդ հոդվածով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից:
(312-րդ հոդվածը փոփ. 14.12.2017 ՀՕ-40-Ն)
Հոդված 313. |
Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները |
1. Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Հոդված 314. |
Իշխանությունը զավթելուն, տարածքայինամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը |
1. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 315. |
Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ Գերագույն դատարանին՝ սահմանադրական արդարադատություն իրականացնելիս պարտադրելը |
(վերնագիրը փոփ. 14.12.2017 ՀՕ-40-Ն)
1. Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ Գերագույն դատարանին՝ սահմանադրական արդարադատություն իրականացնելիս` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից տասը տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
(315-րդ հոդվածը փոփ. 14.12.2017 ՀՕ-40-Ն)
Հոդված 316. |
Լրտեսությունը |
1. Օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ գործողությունները կատարվել են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:
1. Պետությունը թուլացնելու նպատակով պայթյուններ, հրկիզումներ կամ այլ գործողություններ կատարելը՝ ուղղված մարդկանց զանգվածային ոչնչացմանը, նրանց առողջությանը վնաս պատճառելուն, կազմակերպությունների, կառույցների, հաղորդակցության ճանապարհների կամ միջոցների, կապի միջոցների կամ այլ գույքի ավերմանը կամ վնասմանը, կամ զանգվածային թունավորումներին կամ համաճարակների կամ անասնահամաճարակների տարածմանը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
Հոդված 318. |
Վնասարարությունը |
1. Այն գործողությունը կամ անգործությունը, որը պետությունը թուլացնելու նպատակով ուղղված է արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դրամական համակարգի, առևտրի կամ տնտեսության այլ ճյուղերի, ինչպես նաև կազմակերպությունների կամ պետական մարմինների գործունեության քայքայմանը, եթե այդ արարքը կատարվել է կազմակերպություններն օգտագործելու կամ դրանց բնականոն աշխատանքին խոչընդոտելու միջոցով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հոդված 319. |
Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը |
1. Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Հոդված 320. |
Պետական գաղտնիք հրապարակելը |
1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ դիտավորությամբ հրապարակելն այն անձի կողմից, ով պետական գաղտնիքի հետ ծանոթանալու իրավունք ուներ, և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության բերմամբ, եթե բացակայում են պետական դավաճանության հատկանիշները՝
պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Պետական գաղտնիքն անզգուշությամբ հրապարակելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 321. |
Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության հետ վարվելու կանոնները խախտելը |
1. Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության, ինչպես նաև պետական գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող այլ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելն այն անձի կողմից, ով պարտավոր էր պահպանել այդ կանոնները, եթե դա անզգուշությամբ առաջացրել է այդ փաստաթղթերի կամ առարկաների կամ համակարգչային տեղեկատվության կորուստ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Գ Լ ՈՒ Խ 29
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 322. |
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը |
1. Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն գլխում պաշտոնատար անձինք են՝
1) մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք.
2) պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ զորքերում և զինվորական միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք:
4. Սույն օրենսգրքի 325-րդ, 327-րդ, 328-րդ, 330-րդ և 331-րդ հոդվածներով նախատեսված պաշտոնատար անձինք են նաև՝
1) օտարերկրյա պետության՝ տվյալ պետության ներպետական իրավունքին համապատասխան` պետական պաշտոնյայի գործառույթներ իրականացնող անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետության օրենսդիր մարմնի կամ վարչական լիազորություններ իրականացնող որևէ ներկայացուցչական մարմնի անդամները.
2) միջազգային կամ վերազգային հանրային կազմակերպության կամ մարմնի պաշտոնյաները կամ այդ կազմակերպության կամ մարմնի կանոնակարգերով նախատեսված դեպքերում պայմանագրերով աշխատողները կամ այլ անձինք, որոնք կատարում են նման պաշտոնյաների կամ աշխատողների կողմից իրականացվող գործառույթներին համապատասխանող գործառույթներ.
3) միջազգային կամ վերազգային կազմակերպության, խորհրդարանական վեհաժողովի կամ նման գործառույթ իրականացնող այլ մարմնի անդամները.
4) միջազգային դատարանի, որի իրավասությունն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դատական գործառույթներ իրականացնող անդամները կամ պաշտոնյաները.
5) օտարերկրյա պետությունների դատարանների երդվյալ ատենակալները։
Հոդված 323. |
Պաշտոնեական լիազորություններն անցնելը |
1. Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 324. |
Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը |
1. Պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ՝
պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 325. |
Կաշառք ստանալը |
1. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) շորթմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով,
3) դատավորի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
5. Սույն գլխում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):
6. Սույն գլխում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Հոդված 326. |
Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը |
1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը, այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակներում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր ծառայողական դիրքն օգտագործելով` այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով`առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը կատարվել է`
1) շորթմամբ,
2) խոշոր չափերով,
3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 3-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով`
պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
5. Սույն գլխում հանրային ծառայողներ են համարվում «Հանրային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն հանրային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրային ծառայության համապատասխան կադրերի ռեզերվում գտնվող անձինք:
(326-րդ հոդվածը խմբ. 26.12.2013 ՀՕ-113-Ն)
Հոդված 327. |
Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը |
1. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը` անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը կատարվել է`
1) շորթմամբ,
2) խոշոր չափերով,
3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով` պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
1. Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ իր կամ իր ներկայացրած անձանց օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Կաշառք տալը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
4. Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
(328-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 329. |
Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը |
1. Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը` իր կամ իր ներկայացրած անձանց oգտին պաշտոնատար անձ չհանդիսացողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական դիրքն oգտագործելով` այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
3. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է`
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
4. Ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրության շորթում, և այդ անձը մինչև ապօրինի վարձատրություն տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
(329-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 330. |
Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը |
1. Անձին` նրա իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը, այսինքն` անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը իր կամ իր ներկայացրած անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
3. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է`
1) առանձնապես խոշոր չափերով,
2) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
4. Ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրության շորթում, և այդ անձը մինչև ապօրինի վարձատրություն տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն:
(330-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 331. |
Կաշառքի միջնորդությունը |
1. Կաշառքի միջնորդությունը՝ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարումը՝ պաշտոնեական դրությունն օգտագործելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Հոդված 332. |
Պաշտոնեական կեղծիքը |
1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 333. |
Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը |
1. Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացու կողմից, որը հավակնում է այնպիսի պաշտոն զբաղեցնելու, որն զբաղեցնելն օրենքով արգելված է այլ պետության քաղաքացի հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև այն պաշտոնատար անձի կողմից, որը, օրենքի համաձայն, չէր կարող լինել նաև այլ պետության քաղաքացի`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 334. |
Պաշտոնեական անփութությունը |
1. Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հոդված 335. |
Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը |
1.Քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ նախատեսված թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շենքի, շինության կառուցումը կամ վերակառուցումը չդադարեցնելը և (կամ) անօրինական կառույցները չքանդելը, որոնք կատարվել են նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով:
Հոդված 336. |
Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը |
1. Պաշտոնատար անձանց կողմից, որոնց վրա իրավական ակտերով դրված է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականությունը, հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ դիտավորությամբ չձեռնարկելը, ինչպես նաև հողամասերը ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները դիտավորությամբ չկիրառելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ մեկից երկու տարի ժամկետով և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Գ Լ ՈՒ Խ 30
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 337. |
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը |
1. Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
3. Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:
Հոդված 338. |
Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը |
1. Պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունն ինքնակամ յուրացնելը, ինչպես նաև դատական և իրավապահ այլ մարմինների աշխատողների համազգեստը կամ վկայականն օգտագործելը, որը զուգորդվել է դրա հիման վրա հանցանք կատարելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 339. |
Պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ ձերբակալվածներին պահելու վայրի գործունեությանը խոչընդոտելը |
1. Պատիժն ի կատար ածող հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի կամ ձերբակալվածներին պահելու վայրի աշխատողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքը, այդ հաստատությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելու նպատակով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց, ինչպես նաև պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում գտնվող անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը նույն նպատակով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությամբ,
2) կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Հոդված 340. |
Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի խորհրդանիշը կամ նշանն ապօրինի օգտագործելը |
1. Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի խորհրդանիշը և տարբերանշանները, ինչպես նաև Կարմիր խաչի կամ Կարմիր մահիկի անվանումներն ապօրինի օգտագործելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 341. |
Կապի ուղիները վնասելը |
1. Կապի ուղիների պահպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ վնասել է միջազգային կապի մալուխային ուղիները, եթե առաջացել է կապի ընդհատում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Հոդված 342. |
Ինքնիրավչությունը |
1. Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հոդված 343. |
Պետական պարգևները հափշտակելը |
1. Պետական պարգևները հափշտակելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով:
Հոդված 344. |
Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը |
1. Քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 345. |
Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը |
(վերնագիրը փոփ. 24.02.2016 ՀՕ-7-Ն)
1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
(345-րդ հոդվածը փոփ. 24.02.2016 ՀՕ-7-Ն)
Հոդված 346. |
Պաշտոնական փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը |
(վերնագիրը փոփ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
1. Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև այդպիսի փաստաթղթերի ձևաթղթեր ապօրինի ձեռք բերելը կամ իրացնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
(346-րդ հոդվածը փոփ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 347. |
Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից, զորահավաքներից կամ զորավարժանքներից խուսափելը |
(վերնագիրը փոփ. 21.04.2016 ՀՕ-15-Ն)
1. Ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից, զորահավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) իրեն մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով,
2) փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով՝
պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
(347-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.04.2016 ՀՕ-15-Ն)
Հոդված 348. |
Ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը |
1. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընթացքում դատապարտված և ազատազրկման ձևով պատիժ կրած անձի կողմից պատժից ազատվելու պահից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված ժամկետում առանց հարգելի պատճառների` պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու նպատակով հաշվառման կամ փաստացի բնակության վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալուց խուսափելը` զինված ուժերի և այլ զորքերի շարքերից արձակվելու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Հոդված 348.1. |
Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը |
1. Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք սահմանված կարգի խախտմամբ մուտք գործելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`
պատժվում է կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
2) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,
3) անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝
պատժվում է ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով:
(348.1-ին հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 349. |
Պատերազմի ժամանակ պարհակներ կատարելուց կամ հարկեր վճարելուց խուսափելը |
1. Պատերազմի ժամանակ աշխատանքի մոբիլիզացիայից կամ այլ պարհակներ կատարելուց, ինչպես նաև հարկեր վճարելուց խուսափելը՝
պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Հոդված 350. |
Պետական սահմանն ապօրինի հատելը |
1. Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված ապաստանի իրավունքից օգտվելու համար օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության մուտք է գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
(350-րդ հոդվածը փոփ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 350.1. |
Անօրինական միգրացիայի կազմակերպումը |
1. Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մուտքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվելը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով տարանցումը (տեղափոխումը) շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է մուտքի, գտնվելու կամ տարանցման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ մուտքի, գտնվելու կամ տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից ելքը, օտարերկրյա պետություն մուտքը կամ օտարերկրյա պետությունում գտնվելը շահադիտական նպատակով կազմակերպելը, որը կատարվել է ելքի, մուտքի կամ գտնվելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելով կամ ելքի, մուտքի կամ գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) մարդու կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող պայմաններում,
4) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
(350.1-ին հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 351. |
Պետական սահմանի նշանները վերցնելը, տեղաշարժելը կամ ոչնչացնելը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանն ապօրինի փոխելու նպատակով պետական սահմանի նշանները վերցնելը, տեղաշարժելը կամ ոչնչացնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Հոդված 352. |
Պետական խորհրդանիշներն անարգելը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Գ Լ ՈՒ Խ 31
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 353. |
Արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը |
1. Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
2. Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 354. |
Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը |
1. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, Մարդու իրավունքների պաշտպանի՝ օրենքով սահմանված լիազորությունների իրականացման հետ կապված՝ նրա կամ նրա որոշմամբ հանդես եկող իրավասու անձի մուտքը ցանկացած վայր չթույլատրելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
(354-րդ հոդվածը խմբ. 14.12.2017 ՀՕ-40-Ն)
Հոդված 355. |
Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալը կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը |
1. Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:
Հոդված 356. |
Փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը |
1. Պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
2. Փաստաբանի կամ նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով:
Հոդված 356.1. |
Դատավորների որակավորման քննության կամ մասնագիտական պատրաստման քննությունների հարցերի գաղտնիությունը խախտելը |
1. Դատավորների որակավորման քննության հարցերի գաղտնիությունը դիտավորությամբ խախտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:
2. Մասնագիտական պատրաստման ընթացքում հանձնվող քննությունների հարցերի գաղտնիությունը դիտավորությամբ խախտելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
(356.1-ին հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 356.2. |
Նոտարի գործունեությանը միջամտելը |
Նոտարի գործունեությանը միջամտելը, այդ թվում՝ նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ ներգործելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:
(356.2-րդ հոդվածը լրաց. 30.05.2019 ՀՕ-29-Ն)
Հոդված 357. |
Սուտ մատնությունը |
1. Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը՝
1) զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով,
2) զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով,
3) կատարվել է շահադիտական դրդումներով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հոդված 358. |
Հանցագործությունը պարտակելը |
1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը` հանցանք կատարած անձի, ինչպես նաև հանցագործության կատարման գործիքների ու միջոցների, հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների նախապես չխոստացված պարտակումը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 359-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Հանցանք կատարած անձի ամուսինը և մերձավոր ազգականները հանցագործության նախապես չխոստացված պարտակման համար քրեական պատասխանատվության ենթակա չեն:
Հոդված 359. |
Քրեակատարողական հիմնարկից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստ կատարած անձին աջակցելը |
1. Ուղղիչ հիմնարկից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից փախուստ կատարած անձի` քննությունից կամ դատից կամ պատժի հետագա կրումից խուսափելուն ցանկացած ձևով աջակցելը, եթե դա նախապես խոստացված չի եղել, և փախուստն արդեն տեղի է ունեցել`
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Հոդված 360. |
Հանցագործության մասին չհայտնելը |
1. Հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Հանցանք կատարած անձի ամուսինը և մերձավոր ազգականները հանցագործության մասին չհայտնելու համար քրեական պատասխանատվության ենթակա չեն:
Հոդված 361. |
Ակնհայտ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը |
1. Անձին քրեական պատասխանատվության ենթարկելը չհաստատված հանցագործության դեպքով կամ առանց դեպքին անձի մասնակցությունը հիմնավորող կամ ոչ բավարար չափով հիմնավորող կամ առանց նրա արարքում հանցակազմը հավաստող փաստական տվյալների առկայության՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը դիտավորությամբ ծանր հետևանքներ է առաջացրել՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը զուգորդվել է՝
1) ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելու հետ,
2) մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 362. |
Վկայի կամ տուժողի ներկայանալուն կամ նրանց ցուցմունք տալուն խոչընդոտելը |
1. Վկայի կամ տուժողի կողմից դատարան, նախնական քննության մարմիններ ներկայանալուն կամ նրանց ցուցմունք տալուն խոչընդոտելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ այն գործադրելու սպառնալիքով կամ այլ ապօրինի գործողություններով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 363. |
Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը |
1. Քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով սուտ ցուցմունք տալը, քրեական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալը, քրեական կամ քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալը, թարգմանչի կողմից ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը`
1) կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ,
2) զուգորդվել է այլ արհեստական ապացույցներ ստեղծելով,
3) կատարվել է շահադիտական դրդումներով`
պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հիմքով անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր արարքը նշանակություն չէր կարող ունենալ գործի լուծման համար, կամ նա նախնական քննության կամ դատական քննության ընթացքում մինչև դատարանի կողմից դատավճիռ, վճիռ կամ որոշում կայացնելը կամովին հայտնել է իր տված սուտ ցուցմունքի, կեղծ եզրակացության կամ սխալ թարգմանության մասին:
(363-րդ հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 363.1. |
Նոտարի մոտ կեղծ երդում տալը |
1. Դատարան կամ պետական այլ մարմին ներկայացնելու նպատակով նոտարի մոտ արված բանավոր հայտարարությունը ճշմարտացի լինելու վերաբերյալ կեղծ երդում տալը՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է շահադիտական դրդումներով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության, եթե իր բանավոր հայտարարության ճշմարտացի չլինելը որևէ նշանակություն չէր կարող ունենալ դատարանում կամ պետական այլ մարմիններում:
(363.1-ին հոդվածը լրաց. 30.05.2019 ՀՕ-29-Ն)
(363.1-ին հոդվածը ուժի մեջ կմտնի 2021թ. հունվարի 1-ից, համաձայն ՀՕ-29-Ն օրենքի)
Հոդված 364. |
Ցուցմունք տալուց հրաժարվելը |
1. Վկայի կամ տուժողի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարված անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:
(364-րդ հոդվածը խմբ. 27.02.2019 ՀՕ-4-Ն)
Հոդված 365. |
Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը |
1. Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կամ կեղծ եզրակացություն կամ սուտ ցուցմունք տալու նպատակով փորձագետին, ինչպես նաև սխալ թարգմանություն կատարելու համար թարգմանչին կաշառելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալուն, փորձագետին կեղծ եզրակացություն տալուն կամ թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը, ինչպես նաև ցուցմունք տալուց խուսափելուն հարկադրելը, որը զուգորդվել է այդ անձանց կամ նրանց մերձավորի նկատմամբ շանտաժով, սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու սպառնալիքով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք զուգորդվել են նշված անձանց կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները, որոնք՝
1) կատարվել են կազմակերպված խմբի կողմից,
2) զուգորդվել են նշված անձանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Հոդված 366. |
Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը |
1. Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից սպառնալիք գործադրելու կամ այլ ապօրինի գործողություններով՝ վկային, կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին կամ տուժողին ցուցմունք կամ փորձագետին կեղծ եզրակացություն տալուն, ինչպես նաև թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը՝
պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց նկատմամբ ծաղրուծանակով, խոշտանգմամբ կամ այլ բռնությամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 367. |
Նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը |
1. Առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության՝ նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Հոդված 368. |
Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը |
1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
2. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:
Հոդված 369. |
Դատավորին, դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը |
1. Դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը՝ կապված նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք զուգորդվել են անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Հոդված 370. |
Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները |
1. Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքը վատնելը, օտարելը, թաքցնելը կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելն այն անձի կողմից, ում այդ գույքը վստահված է եղել, ինչպես նաև վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով (ավանդներով) բանկային գործառնություններ իրականացնելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Դատարանի դատավճռով բռնագրավման ենթակա գույքը թաքցնելը կամ յուրացնելը, ինչպես նաև գույքի բռնագրավման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումից այլ ձևով խուսափելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 371. |
Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը, հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանք խեղաթյուրելը |
1. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը, երբ հայտարարագիր տալը պարտադիր է, ինչպես նաև հայտարարագրում գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի վերաբերյալ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելը կամ դրանք թաքցնելը, որոնք հանգեցրել են խոշոր չափերի պարտավորության հարկադիր կատարման անհնարինության`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Հոդված 372. |
Անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը |
1. Անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը, որի հետևանքով կասկածյալը կամ մեղադրյալը խուսափել է քննությունից կամ դատից՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 373. |
Նախնական քննություն վարելու կամ արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքը կամ բռնի գործողությունները |
1. Դատավորի կամ նրա մերձավորի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է դատախազի, քննիչի, հետաքննություն կատարող անձի, պաշտպանի, փորձագետի կամ դատական ակտերի հարկադիր կատարողի կամ նրանց մերձավորի նկատմամբ՝ կապված նախնական քննություն վարելու, գործը կամ նյութերը դատարանում քննելու կամ դատարանի դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը կատարելու հետ՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Հոդված 374. |
Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը |
1. Ակնհայտ ապօրինի ձերբակալելը՝
պատժվում է կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Ակնհայտ ապօրինի կալանավորելը կամ ակնհայտ ապօրինի կալանքի տակ պահելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 375. |
Ապացույցները կեղծելը |
1. Քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով ապացույցներ կեղծելը գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Քրեական գործով ապացույցներ կեղծելը հետաքննություն կատարող անձի, քննիչի, դատախազի կամ պաշտպանի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելը, որը՝
1) կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով,
2) անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(375-րդ հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 376. |
Կաշառքի կամ առևտրային կաշառքի պրովոկացիան |
1. Կաշառքի կամ առևտրային կաշառքի պրովոկացիան՝ հանցագործության արհեստական ապացույցներ ստեղծելու կամ շանտաժի նպատակով պաշտոնատար անձին կամ առևտրային կամ այլ կազմակերպություններում կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթներ իրականացնող անձին, առանց նրա համաձայնության դրամ, արժեթղթեր, այլ գույք տալու կամ գույքային բնույթի ծառայություններ մատուցելու փորձը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 377. |
Քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը |
1. Դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ մեղադրվող անձին քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 378. |
Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը |
1. Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ (այսուհետ` դատական ակտ) կայացնելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
3. Նույն արարքը, որը դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հոդված 379. |
Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը |
1. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (բացառությամբ գումարի բռնագանձման պահանջի և քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների) դատական ակտում սահմանված ժամկետում կամ ժամկետ սահմանված չլինելու դեպքում դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ չկատարելը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
3. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը (բացառությամբ գումարի բռնագանձման պահանջի և քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող պարտավորությունների) քաղաքացու կողմից չկատարելը նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ ամսվա ընթացքում`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով:
Հոդված 380. |
Ազատազրկման ձևով պատիժը կրելուց խուսափելը |
1. Կարճաժամկետ մեկնման կամ պատժի հետաձգման ժամկետի ավարտից հետո պատիժը կրելուց խուսափելն ազատազրկման դատապարտված անձի կողմից, ում թույլատրվել է ազատազրկման վայրից կարճաժամկետ մեկնում, կամ ում նկատմամբ դատավճռի կատարումը հետաձգվել է՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հոդված 381. |
Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից |
1. Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից,
2) այլ անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը ութ տարի ժամկետով:
3. Փախուստ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե քրեական վարույթը կարճվել կամ արդարացման դատավճիռ է կայացվել այն գործով, որով անձը դատապարտվել էր ազատազրկման, կալանավորվել կամ ձերբակալվել էր:
Բ Ա Ժ Ի Ն XII
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գ Լ ՈՒ Խ 32
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 382. |
Հրամանը չկատարելը |
1. Պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը չկատարելը, որն էական վնաս է պատճառել ծառայության շահերին՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, կամ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասնհինգ տարի ժամկետով:
4. Հրամանը չկատարելը ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
5. Սույն գլխով նախատեսված զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների սուբյեկտներն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ զորքերում օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայություն անցնող անձինք և վարժական հավաքներ անցնող զինապարտները (այսուհետ` զինծառայող):
6. Սույն գլխում պետ (հրամանատար) է համարվում ծառայողական դիրքով կամ զինվորական կոչումով բարձր այն անձը, որը տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի վերադասը, այսինքն ունեցել է իր լիազորություններից բխող հրամաններ, կարգադրություններ տալու և դրանց կատարումն ապահովելու իրավասություն:
7. Սույն գլխում գույքային վնասի դեպքում էական վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:
8. Սույն գլխում գույքային վնասի դեպքում ծանր հետևանք է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը:
(382-րդ հոդվածը խմբ., լրաց. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 383. |
Պետին դիմադրելը կամ նրան զինվորական ծառայության պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը |
(վերնագիրը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
1. Պետին (հրամանատարին), ինչպես նաև զինվորական ծառայության գծով նրա պարտականությունները կատարող այլ անձին դիմադրելը կամ նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելը կամ այդ պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն հարկադրելը, որը դրսևորվել է պետի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ պետի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, պետի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ պետի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից`
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են այլ ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:
(383-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 384. |
Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը |
(վերնագիրը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը պետի (հրամանատարի) կամ նրա մերձավորի նկատմամբ՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից,
2) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,
3) առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ պատճառել են առողջությանը ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով:
(384-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 384.1. |
Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը |
1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ, եթե դա կապված չէ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը ստորադասի (ենթակայի) կամ նրա մերձավորի նկատմամբ`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`
1) մի խումբ անձանց կողմից,
2) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
3) զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով,
4) առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով`
պատժվում են ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ պատճառել են առողջությանը ծանր վնաս կամ այլ ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ կամ 4-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում են ազատազրկմամբ` ութից տասներեք տարի ժամկետով:
(384.1-ին հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 385. |
Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում |
(վերնագիրը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
1. Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից,
3) զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով,
4) անձի առողջությանը թեթև կամ միջին ծանրության վնաս պատճառելով՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:
(385-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 386. |
Զինծառայողին վիրավորանք հասցնելը |
1. Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
(386-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 387. |
Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը |
1. Երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ, ինչպես նաև երեք ամսվա ընթացքում երեք և ավելի անգամ մեկ ժամից մինչև երեք օր տևողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը`
պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից`
պատժվում են կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պատիժը կարգապահական գումարտակում կրող զինծառայողի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երկու տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են սպայի կամ ենթասպայի կողմից՝
պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մասերով նախատեսված արարքները, եթե ինքնակամ բացակայությունը տևել է մեկ ամսից ավելի, բայց զինվորական ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով՝
պատժվում են զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկից երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
6. Սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ կամ 5-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից`
պատժվում են ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
7. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
8. Սույն հոդվածով, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի, նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, և եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
(387-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 388. |
Դասալքությունը |
1. Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաև նույն նպատակով ծառայության չներկայանալը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
2. Դասալքությունը, որը կատարվել է ծառայության համար վստահված զենքով կամ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ մարտական հերթապահություն կատարող զինծառայողի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
3. Դասալքությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով կամ եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր, իրավապահ կամ պետական այլ մարմիններ:
(388-րդ հոդվածը փոփ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 389.
|
Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը |
(վերնագիրը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
1. Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն`
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով`
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
3. Զինծառայողի կողմից հիվանդության սիմուլյացիան կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելը կամ խաբեությունը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով՝
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
5. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
(389-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 390. |
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը |
1. Զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ կամ փաստացի դադարեցմամբ՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
(390-րդ հոդվածը փոփ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 390.1. |
Զինծառայողի կողմից մոլեխաղեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը |
1. Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղերի մասնակցելը` իր կամ այլ անձի համար գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալու նպատակով`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մոլեխաղեր կազմակերպելը`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք գույքային էական վնաս են պատճառել`
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
(390.1-ին հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 390.2. |
Զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը |
1. Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով` մինչև երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մինչև մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` երկուսից երեք տարի ժամկետով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մինչև երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
3. Այն զինծառայողը, որն առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է բժշկական ծառայություն, ազատվում է սույն հոդվածով նախատեսված արարքի համար քրեական պատասխանատվությունից:
(390.2-րդ հոդվածը լրաց. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 391. |
Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու և դրան դիմակայելու կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել՝
պատժվում է կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս`
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
(391-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 392. |
Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը |
1. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը սահմանապահ վերակարգի մեջ մտնող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող անձի կողմից, եթե այդ արարքը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել է էական վնաս՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից յոթ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը ծանր հետևանքներ է պատճառել`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
(392-րդ հոդվածը խմբ. 20.04.2015 ՀՕ-26-Ն)
Հոդված 393. |
Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը |
1. Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը պահակախմբի կամ պարեկախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից, եթե այդ արարքն առաջացրել է այնպիսի վնասակար հետևանքներ, որոնց կանխման համար կարգված է եղել տվյալ պահակը կամ պարեկը՝
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երկու տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները կրելու կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով և առաջացրել