Համարը 
ՀՕ-55-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2019.06.21/10(374)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.06.2019
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.06.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.07.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2019 թվականի

հունիսի 14-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածում`

1) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26) քննիչ` գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի պաշտոնատար անձ, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով կատարում է մինչդատական քրեական վարույթ.».

2) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27) քննչական բաժնի պետ` գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի պետը, քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, քննչական կոմիտեի քննչական վարչության, քննչական բաժնի պետը և նրա տեղակալները, որոնք գործում են իրենց իրավասության սահմաններում.».

3) 29-րդ կետի «պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչները» բառերը փոխարինել «քննչական կոմիտեի ծառայողները» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 6-րդ կետում «օրենքով նրանց իրավասությանը հանձնված գործերով:» բառերը փոխարինել «ազգային անվտանգության հետ կապված քրեական գործերով.» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 201-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քրեական գործերով նախաքննություն կատարում են գլխավոր դատախազության և քննչական կոմիտեի քննիչները:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 202-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 103-146-րդ, 149-152-րդ, 155-168-րդ, 170-356.1-ին, 361-րդ, 366-րդ, 368-371-րդ, 373-381-րդ, 410-424-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:

2. Նախաքննությունը զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև զորամասի տարածքում կատարված կամ ժամկետային զինվորական ծառայության զինծառայողներին կամ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում և կազմակերպություններում (որոնց բաժնետոմսերի կառավարման լիազորությունը հանձնված է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնին) ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են պաշտպանության նախարարության քննիչները:

3. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-րդ, 148-րդ, 153-րդ, 154-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են գլխավոր դատախազության քննիչները:

Անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և գլխավոր դատախազության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող:

4. Նախաքննությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 126-րդ, 169-րդ, 209-րդ, 216-րդ, 217-րդ, 224-րդ, 322-324-րդ, 332-րդ, 334-րդ, 357-360-րդ, 362-365-րդ, 367-րդ, 370-րդ և 372-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է նախաքննության այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը:

5. Գլխավոր դատախազության քննիչները չեն կարող իրենց վարույթ ընդունել այլ մարմնի քննիչի ենթակա քրեական գործ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված գործերի:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սույն օրենսգրքի 56-րդ, 57-րդ գլուխներին համապատասխան ձևակերպված` քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով նախատեսված քննչական ենթակայությանը համապատասխան:

Սույն հոդվածով չսահմանված քննչական ենթակայության դեպքում հարցման կատարման ենթակայության հարցը որոշում է դատախազը:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2019թ. հունիսի 20

Ստեփանակերտ

ՀՕ-55-Ն