ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
|
Ընդունված է 2019 թվականի
փետրվարի 27-ին |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 1-ին մասում`
1) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերով.
2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության դատական օրենսգրքով» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրությունը» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 11-րդ հոդվածի`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. |
Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը և անձնական ազատությունը». |
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության և անձնական ազատության իրավունք:».
3) 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե անձն անձնական ազատությունից զրկվել է իրավասու մարմին ներկայացվելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով, և անձին ազատությունից զրկելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:».
4) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Անձի խուզարկությունը և քննումը, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը կամ անձնական ազատությունը սահմանափակող այլ դատավարական գործողություններ կատարվում են սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի`
1) երկրորդ պարբերության 1-ին կետում «անձնական» բառը փոխարինել «մասնավոր» բառով.
2) երրորդ պարբերությունում.
ա. «ազգային անվտանգության և» բառերը փոխարինել «պետական անվտանգության,» բառերով.
բ. «կարգի» բառից հետո լրացնել «կամ բարոյականության, անչափահասների կամ արդարադատության շահերի» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:»:
Հոդված 6. Օրենսգրքի 20-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ» բառերը.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անձը, որին վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել տեղեկություններ կամ տրամադրել նյութեր, իրավունք ունի հրաժարվելու նման տեղեկություններ հայտնելուց կամ նյութեր տրամադրելուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ:»:
Հոդված 7. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում, 56-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում, 58-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետում, 60-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետում, 68-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետում, 70-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում, 72-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետում, 74-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետում, 76-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում, 77-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում, 78-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում, 79-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետում, 80-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետում, 82-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում և 326-րդ հոդվածի 1-ին ու 6-րդ մասերում «օրինական» բառը փոխարինել «իրավաչափ» բառով:
Հոդված 8. Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի`
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ձերբակալվելուց հետո իրեն հասկանալի լեզվով հետաքննության մարմնից, քննիչից կամ դատախազից անհապաղ ստանալու իր իրավունքների, ինչպես նաև իրեն ազատությունից զրկելու պատճառների և հիմքերի մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.».
2) 3-րդ կետում «անմիջապես» բառը փոխարինել «անհապաղ» բառով.
3) 9-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) որ իր ընտրած անձը, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաև զինվորական մասի հրամանատարությունը արգելանքի վերցվելուց հետո անհապաղ, բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի, հեռախոսակապի կամ հնարավոր այլ միջոցով տեղեկացվի իրեն արգելանքի տակ պահելու տեղի և հիմքերի մասին։»:
Հոդված 9. Օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի`
1) 1-ին և 2-րդ կետերում «անմիջապես» բառը փոխարինել «անհապաղ» բառով.
2) 9-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) արգելանքի վերցվելուց հետո անհապաղ, բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի, քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով իր ընտրած անձին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաև զինվորական մասի հրամանատարությանը տեղյակ պահել արգելանքի տակ պահելու իր տեղի և հիմքերի մասին։»:
Հոդված 10. Օրենսգրքի 81-րդ հոդվածի`
1) 3-րդ մասի 6-րդ կետում «կարգադրություններին» բառից առաջ լրացնել «իրավաչափ» բառը.
2) 5-րդ մասի.
ա. 2-րդ կետում «տալուց» բառից հետո լրացնել «, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ» բառերը,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) հրաժարվել նյութեր և տեղեկություններ ներկայացնելուց, եթե ողջամտորեն ենթադրում է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել ի վնաս իրեն, իր ամուսնու կամ մերձավոր ազգականների.»:
Հոդված 11. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, 181-րդ հոդվածի 1-3-րդ մասերում, 239-րդ հոդվածի 4-րդ մասում «անձնական» բառը փոխարինել «մասնավոր» բառով:
Հոդված 12. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ապացույցներ ձեռք բերելիս էական են քննչական կամ դատավարական գործողությունների կատարման կարգի այն խախտումները, որոնք դրսևորվել են քրեական դատավարության մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների կամ քրեական դատավարության սկզբունքների խախտմամբ:»:
Հոդված 13. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «որը» բառից հետո լրացնել «հիմնավոր կերպով» բառերը:
Հոդված 14. Օրենսգրքի 139-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-8-րդ մասեր.
«3. Մինչև ձերբակալման արձանագրությունը նրան հայտարարելն արգելանքի վերցված անձն իրավունք ունի`
1) իմանալու իրեն ազատությունից զրկելու պատճառը.
2) պահպանելու լռություն.
3) ստանալու իր իրավունքների մասին բանավոր պարզաբանում.
4) ստանալու իր իրավունքների և պարտականությունների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում.
5) իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին.
6) հրավիրելու փաստաբան.
7) իր պահանջով ենթարկվելու բժշկական հետազոտման:
Անկախ ձերբակալման արձանագրությունը անձին հայտարարելու հանգամանքից՝ փաստացի արգելանքի վերցվելուց չորս ժամ հետո անձը ձեռք է բերում կասկածյալի վերաբերելի իրավունքները և պարտականությունները:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 4-7-րդ կետերով սահմանված իրավունքները ծագում են հետաքննության մարմին կամ քննիչի մոտ բերելու պահից:
5. Մինչև ձերբակալվածի կարգավիճակ ստանալն արգելանքի վերցված անձը պարտավոր է`
1) ենթարկվել վարույթն իրականացնող մարմնի իրավաչափ կարգադրություններին.
2) չխոչընդոտել անձնական խուզարկությանը.
3) ենթարկվել բժշկական ստուգման և մատնադրոշմման, ինչպես նաև լուսանկարվել և փորձաքննության համար հանձնել սույն օրենսգրքով նախատեսված նմուշներ:
6. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքների իրականացումն ապահովելու նպատակով`
1) արգելանքի վերցնող անձը պարտավոր է արգելանքի վերցնելուց հետո անհապաղ արգելանքի վերցված անձին բանավոր պարզաբանել նրան ազատությունից զրկելու պատճառները, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները.
2) վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է արգելանքի վերցված անձին վարույթն իրականացնող մարմին բերելուց հետո անհապաղ նրան տրամադրել նրա ստորագրությամբ իր իրավունքների և պարտականությունների ցանկը, ազատությունից զրկելու պատճառների մասին գրավոր ծանուցում և պարզաբանում, ապահովել արգելանքի վերցված անձի գտնվելու վայրի մասին նրա ընտրած անձին տեղեկացնելը և փաստաբան հրավիրելը, արգելանքի վերցված անձի պահանջի դեպքում ապահովել նրա բժշկական հետազոտումը, չարգելել փաստաբանի տեսակցությունն արգելանքի վերցված անձի հետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
7. Վարույթն իրականացնող մարմինն անմիջական վերադասի գրավոր համաձայնությամբ կարող է հետաձգել սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված նվազագույն իրավունքի իրականացումն անձին արգելանքի վերցնելու պահից առավելագույնը 12 ժամով, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման:
8. Սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված իրավունքի իրականացման հետաձգման մասին անհապաղ կազմվում է արձանագրություն` դրանում շարադրելով այդ իրավունքի իրականացումը հետաձգելու պատճառները: Արձանագրությունն ստորագրվում է վարույթն իրականացնող մարմնի և արգելանքի վերցված անձի կողմից: Վերջինս իրավունք ունի պահանջելու դրա մեջ մտցնելու իր դիտողությունները:»:
Հոդված 15. Օրենսգրքի 140-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.
«4. Մինչև կասկածյալի կարգավիճակ ստանալն արգելանքի վերցված անձի նկատմամբ տարածվում են սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-8-րդ մասերի դրույթները:»:
Հոդված 16. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «պատճենը» բառից հետո լրացնել «այն կազմելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում» բառերը:
Հոդված 17. Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասում «ազատման» բառից առաջ լրացնել «անհապաղ» բառը:
Հոդված 18. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն:»:
Հոդված 19. Օրենսգրքի 181-րդ հոդվածի վերնագրում, 3-րդ ու 4-րդ մասերում «Անձնական» բառը փոխարինել «Մասնավոր» բառով:
Հոդված 20. Օրենսգրքի 205-րդ հոդվածի`
1) 1-ին մասի.
ա. 1-ին կետում «քննիչին» բառից առաջ և «գործը» բառից հետո լրացնել «իրեն ենթակա» բառերը,
բ. 2-րդ կետում «հետևում է» բառերից հետո լրացնել «իրեն անմիջականորեն ենթակա» բառերը,
գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) իրեն անմիջականորեն ենթակա քննիչներին ցուցումներ է տալիս իրենց վարույթում գտնվող քրեական գործերով առանձին քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ.»,
դ. 4-րդ կետում «հանձնարարում է» բառերից հետո լրացնել «իրեն ենթակա» բառերը.
2) 2-րդ մասում «մասնակցել» բառից հետո լրացնել «իրեն անմիջականորեն ենթակա» բառերը:
Հոդված 21. Օրենսգրքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 205.1-ին հոդված.
«Հոդված 205.1. |
Քրեադատավարական վերադասությունը նախաքննության մարմնում |
1. Քննչական բաժնի պետն իրեն անմիջականորեն ենթակա քննիչի անմիջական վերադասն է:
2. Նախաքննության մարմնի ղեկավարի տեղակալի անմիջական վերադասը նախաքննության տվյալ մարմնի ղեկավարն է:
3. Նախաքննության մարմնի որևէ ստորաբաժանման կազմում չգտնվող ստորաբաժանման պետի անմիջական վերադասը նախաքննության մարմնի ղեկավարն է կամ նրա այն տեղակալը, որի համակարգման ներքո է տվյալ ստորաբաժանումը:
4. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի տեղակալի անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:
5. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի որևէ տեղակալի համակարգման ներքո չգտնվող ենթաստորաբաժանման պետի անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:
6. Նախաքննության մարմնի ստորաբաժանման պետի տեղակալի համակարգման ներքո գտնվող ենթաստորաբաժանման պետի անմիջական վերադասը ստորաբաժանման պետի տվյալ տեղակալն է:
7. Նախաքննության մարմնի` ենթաստորաբաժանում չունեցող ստորաբաժանման պետի տեղակալի համակարգման ներքո գտնվող քննիչների անմիջական վերադասը տվյալ տեղակալն է, իսկ այդ ստորաբաժանման մյուս քննիչների անմիջական վերադասը տվյալ ստորաբաժանման պետն է:
8. Նախաքննության մարմնի ղեկավարին կամ դրա որևէ ստորաբաժանման պետին առընթեր քննիչների անմիջական վերադասը նախաքննության տվյալ մարմնի ղեկավարն է կամ դրա համապատասխան ստորաբաժանման պետը:
9. Քննիչը տվյալ վարույթի շրջանակներում ունի մեկ անմիջական վերադաս:»:
Հոդված 22. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե ինչ փաստի առիթով հարուցված քրեական գործով է նա կանչվել, և նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաև ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, գրավոր տեղեկացնում է իր, ամուսնու և մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու նրա իրավունքի մասին, եթե վկան ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ, ինչպես նաև այն մասին, որ նրա ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց: Դրանից հետո քննիչը պարզում է կասկածյալի, մեղադրյալի, տուժողի հետ վկայի փոխհարաբերության բնույթը և սկսում է հարցաքննությունը:»:
Հոդված 23. Օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Առերեսման սկզբում ճշտվում է, թե արդյոք անձինք, որոնց միջև կատարվում է առերեսում, ճանաչում են իրար և ինչպիսի հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Առերեսման կանչված անձը գրավոր տեղեկացվում է իր, ամուսնու կամ իր մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի մասին, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Վկան և տուժողը նախազգուշացվում են ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին:»:
Հոդված 24. Օրենսգրքի 232-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Եթե ճանաչողը վկա կամ տուժող է, ապա նա նախապես նախազգուշացվում է ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին, ինչպես նաև գրավոր տեղեկացվում է իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի մասին, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:»:
Հոդված 25. Օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Եթե ճանաչողը վկա կամ տուժող է, ապա նա նախապես նախազգուշացվում է ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին, ինչպես նաև գրավոր տեղեկացվում է իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի մասին, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ:»:
Հոդված 26. Օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին և 293-րդ հոդվածի 2-րդ մասերում «սահմանադրական» բառը փոխարինել «հիմնական» բառով:
Հոդված 27. Օրենսգրքի 300-րդ հոդվածում «կատարվում» բառից առաջ լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 300.1-ին հոդվածով նախատեսված դեպքերի,» բառերը:
Հոդված 28. Օրենսգրքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 300.1-300.5-րդ հոդվածներ.
«Հոդված 300.1. |
Ձերբակալման բողոքարկման ընթացակարգը |
1. Ձերբակալումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Ձերբակալման բողոքարկումն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով:
2. Ձերբակալման դեմ բողոք կարող են ներկայացնել արգելանքի վերցված անձը, նրա օրինական ներկայացուցիչը և պաշտպանը:
3. Ձերբակալման դեմ բողոք կարող է ներկայացվել անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից մեկամսյա ժամկետում:
Հոդված 300.2. |
Ձերբակալման դեմ բողոքի բովանդակությունը |
1. Ձերբակալման դեմ բողոքը պարունակում է՝
1) իրավասու դատարանի անվանումը.
2) բողոքարկողի անունը, հայրանունը, ազգանունը, ունենալու դեպքում` կարգավիճակը.
3) բողոքը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը.
4) առկայության դեպքում` գործի վարույթի համարը.
5) առկայության դեպքում՝ ձերբակալման որոշումը կամ արձանագրությունը.
6) բողոքի փաստարկները և պահանջը.
7) սույն օրենսգրքի 300.4-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը հիմնավորող փաստերը.
8) բողոքին կցվող նյութերի ցանկը։
Հոդված 300.3. |
Ձերբակալման դեմ բողոքը վերադարձնելը և բողոքն առանց քննության թողնելը |
1. Եթե բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 300.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ և 8-րդ կետերի պահանջներին, ապա դատարանը վերադարձնում է բողոքը այն ներկայացրած անձին` նրան հնարավորություն ընձեռելով երեք աշխատանքային օրվա, իսկ սույն օրենսգրքի 300.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ երեք ժամվա ընթացքում շտկելու այդ սխալները և կրկին ներկայացնելու բողոքը: Բողոքում առկա սխալները սահմանված ժամկետում վերացնելու և այն դատարան կրկին ներկայացնելու դեպքում բողոքը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը։
2. Բողոքը երեք աշխատանքային օրվա, իսկ սույն օրենսգրքի 300.4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ երեք ժամվա ընթացքում թողնվում է առանց քննության, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 300.1-ին և 300.2-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի։
Հոդված 300.4. |
Ձերբակալման դեմ բողոքի քննության կարգը |
1. Դատարանը ձերբակալման դեմ բողոքը քննում և որոշում է կայացնում այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերի: Դատարանի կողմից բողոքը քննվում է միանձնյա, դռնփակ դատական նիստում:
2. Եթե բողոքը ներկայացվել է անձի անազատության մեջ գտնվելու ժամանակ` փաստացի արգելանքի վերցնելու պահից 60 ժամվա ընթացքում, ապա դատարանը ձերբակալման դեմ բողոքը քննում և որոշում է կայացնում 24 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան անձին փաստացի արգելանքի վերցնելու պահից յոթանասուներկուերորդ ժամը, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Եթե մինչև ձերբակալման դեմ բողոքը ներկայացնելը դատարան է ներկայացվել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն, ապա ձերբակալման դեմ բողոքը պետք է ներկայացվի դատական նիստի տեղի և ժամանակի մասին պատշաճ ձևով ծանուցվելուց հետո՝ մինչև դատական նիստը կամ դատական նիստի ընթացքում:
4. Դատարանը ձերբակալման դեմ բողոքը քննում և որոշում է կայացնում՝
1) անհապաղ, եթե բողոքում առերևույթ հիմնավորվել է, որ առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, կամ նա ենթարկվել է խոշտանգման.
2) տվյալ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության առկայության դեպքում՝ դրա քննարկման հետ միաժամանակ:
5. Ձերբակալման դեմ բողոքի քննությունն իրականացվում է բողոքը ներկայացրած անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կամ պաշտպանի պարտադիր մասնակցությամբ։
6. Դատական նիստին մասնակցող անձինք ունեն բացատրություններ տալու իրավունք: Վարույթի հարուցման մասին որոշմամբ դատարանը բողոքարկվող ակտը կայացրած քրեական հետապնդման մարմնից կարող է պահանջել դատարան ներկայացնել բողոքին վերաբերող նյութեր կամ ներկայանալ դատական նիստին:
7. Ձերբակալման դեմ բողոքի քննության մասնակցության իրավունք ունեն բողոքարկվող ակտը կայացրած կամ անձին արգելանքի վերցրած քրեական հետապնդման մարմինը և հսկող դատախազը։ Սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքում քրեական հետապնդման մարմնի մասնակցությունը դատական նիստին պարտադիր է:
Հոդված 300.5. |
Ձերբակալման դեմ բողոքի քննության արդյունքում կայացվող որոշումները |
1. Ձերբակալման դեմ բողոքի քննության արդյունքում դատարանը որոշմամբ բավարարում կամ մերժում է բողոքը:
2. Անձն անհապաղ ազատ է արձակվում, եթե՝
1) առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, և չի հիմնավորվել այդ վտանգը չեզոքացնելու հնարավորությունը.
2) դատարանը հաստատում է ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը, բացառությամբ այն դեպքի, երբ ձերբակալման դեմ բողոքը քննվել է կալանքի միջնորդության հետ միաժամանակ, և միջնորդությունը բավարարվել է:
3. Բողոքը բավարարելու դեպքում դատարանը հաստատում է ձերբակալման ոչ իրավաչափ լինելու փաստը և
1) խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմում է իրավասու մարմիններ կամ պաշտոնատար անձանց կամ
2) անհրաժեշտության դեպքում իրավասու մարմիններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել ձերբակալված անձի իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:
4. Ձերբակալման դեմ բողոքի քննության արդյունքում կայացված որոշման պատճենն անհապաղ հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, բողոքարկվող ակտը կայացրած (կատարած) մարմնին, քննիչին և հսկող դատախազին:
5. Սույն հոդվածով դատարանի կայացրած որոշումների դեմ բողոքները դատախազի, արգելանքի վերցված անձի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան անմիջականորեն, որոշում կայացրած դատարանի, ձերբակալվածներին պահելու վայրի, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով:»:
Հոդված 29. Օրենսգրքի 351-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու նրա իրավունքը, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ.»:
Հոդված 30. Օրենսգրքի 369-րդ հոդվածում, 430.1-ին հոդվածի 4-րդ մասում, 439-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
Հոդված 31. Օրենսգրքի 370-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության Սահմանադրության» բառերով:
Հոդված 32. Օրենսգրքի 501-րդ հոդվածում «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով:
Հոդված 33. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
|
2019թ. մարտի 20
Ստեփանակերտ
ՀՕ-1-Ն |
|