Համարը 
ՀՕ-90-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.12.27/23(363)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
20.12.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2018 թվականի

դեկտեմբերի 20-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 30-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1. Տնամերձ, բազմամյա տնկարկներով զբաղեցված, ինչպես նաև անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման, հասարակական և արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման, բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման և սպասարկման համար հողամասերի վրա չի տարածվում սույն հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված սահմանափակումը:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներին, իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերից դրանց սեփականատերերի հրաժարվելու կամ սույն օրենսգրքի 102-րդ հոդվածով սահմանված հիմքերով հողամասի նկատմամբ իրավունքը դադարելու դեպքում այդ հողամասերն օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում են համայնքների սեփականությանը, ընդ որում՝ սույն օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետով նախատեսված դեպքում հողամասն անցնում է համայնքի սեփականությանը, եթե այն հարկադիր կարգով չի օտարվել երրորդ անձանց, և նախկին սեփականատիրոջը հատուցվել է հողի արժեքը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետում 4-րդ ենթակետի 3-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին ենթակետ.

1) «4.1/ բազմամյա տնկարկների մշակության նպատակով վարձակալած հողերում ոռոգման կաթիլային համակարգով կահավորված այգի հիմնադրած Արցախի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի.».

2) 9-րդ կետում «Սույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին կետի 4.1-ին ենթակետով և 8-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետ.

«7) պետության և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը վարձակալած և այգի հիմնադրած օտարերկրյա քաղաքացիներին՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 102-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին ենթակետ.

«8.1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հողամասի հարկադիր օտարումը.»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2018թ. դեկտեմբերի 27

Ստեփանակերտ

ՀՕ-90-Ն