ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
|
Ընդունված է 2018 թվականի
հոկտեմբերի 31-ին |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունում «կարող է հրապարակվել միայն որդեգրողի համաձայնությամբ» բառերը փոխարինել «հրապարակվում է դռնփակ դատական նիստում» բառերով:
Հոդված 2. 159-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 8-րդ կետից հանել «, ինչպես նաև խնամատար ընտանիքներում գտնվող երեխաների խնամատար ծնողների գրավոր համաձայնությունը» բառերը.
3) 9-րդ կետը «համաձայնություն» բառից առաջ լրացնել «հրաժարում կամ գրավոր» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 160-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 160. |
Դիմումի քննությունը |
1. Որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է`
1) որդեգրել ցանկացող անձի, խնամակալության և հոգաբարձության մարմնի և 14 տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում.
2) որդեգրել ցանկացող անձի, երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության ոլորտում նախատեսված` Արցախի Հանրապետության կառավարության նշանակած կենտրոնական մարմնի և 14 տարին լրացած երեխայի պարտադիր մասնակցությամբ` օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Արցախի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում։
2. Որդեգրվող երեխային դատարանը հարցեր է ուղղում որդեգրման վերաբերյալ երեխայի կարծիքը պարզելու համար` հաշվի առնելով նրա տարիքը և հասունության մակարդակը։
3. Անհրաժեշտության դեպքում դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխայի ծնողներին (ծնողին) կամ այլ օրինական ներկայացուցիչների և այլ շահագրգիռ անձանց:
4. Որդեգրման գործերով դատական քննությունն անցկացվում է դռնփակ, որի մասին որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելիս:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
|
2018թ. նոյեմբերի 12
Ստեփանակերտ
ՀՕ-59-Ն |
|