Համարը 
ՀՕ-27-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2018.07.02/10(350)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
28.06.2018
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.07.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.07.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2018 թվականի

հունիսի 28-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ OՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի ապրիլի 25-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 277-րդ հոդվածում`

1) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափեր են համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հնգապատիկից մինչև քսանհինգապատիկը ներառող չափերը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-7.4-րդ մասեր.

«7.1. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի խոշոր չափեր են համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի քսանհինգապատիկից մինչև հարյուրքսանհինգապատիկը ներառող չափերը:

7.2. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի առանձնապես խոշոր չափեր են համարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքի համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերի նվազագույն շեմի հարյուրքսանհինգապատիկը գերազանցող չափերը:

7.3. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 7-րդ, 7.1-ին և 7.2-րդ մասերով սահմանված չափորոշիչները:

7.4. Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:».

3) 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենսգրքի 284-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 284.

Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը»

 

2) 1-ին մասի «Մշակումն արգելված թմրանյութեր» բառերը փոխարինել «Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ» բառերով և «ապօրինի» բառը հանել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 286-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 6-րդ և 7-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն օրենսգրքում նշված թունավոր նյութերի ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

7. Սույն օրենսգրքում նշված խիստ ներգործող նյութերի ցանկը, ինչպես նաև դրանց խոշոր չափերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

           

2018թ. հուլիսի 2

Ստեփանակերտ

ՀՕ-27-Ն