ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
|
Ընդունված է 2018 թվականի
հունիսի 27-ին |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 28-րդ հոդվածի 1-ին մասը «վերաբերյալ գործերը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործեր, եթե, դրանց փաստական հանգամանքներով պայմանավորված, առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտություն» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) հսկող դատախազի որոշումների և ցուցումների վերաբերյալ քննիչի գրավոր առարկությունները ստանալու պահից յոթնօրյա ժամկետում որոշմամբ մերժել այդ առարկությունները՝ հսկող դատախազի որոշումը կամ ցուցումը թողնելով ուժի մեջ, կամ վերացնել հսկող դատախազի որոշումը կամ ցուցումը՝ առարկությունը ճանաչելով հիմնավորված.».
2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13) վերացնել հետաքննության մարմնի կամ քննիչի անօրինական կամ անհիմն որոշումները.»:
Հոդված 3. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) հսկող դատախազի գրավոր ցուցումների կամ որոշումների վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին՝ չկասեցնելով դրանց կատարումը.».
2) 27-րդ կետի «նախաքննությունն ավարտելու կամ գործի վարույթը կարճելու» բառերը փոխարինել «բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու կամ նախաքննությունն ավարտելու» բառերով, իսկ «դրանք առանց կատարելու բողոքարկել վերադաս դատախազին» բառերը՝ «անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում դրանց վերաբերյալ գրավոր առարկություններ ներկայացնել վերադաս դատախազին՝ առանց այդ ցուցումները կատարելու» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 185-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «Բաց թողնված» բառերը փոխարինել «Իր կողմից բաց թողնված» բառերով, իսկ «շահագրգիռ անձը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում է» բառերը՝ «դիմողը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, նրանց օրինական ներկայացուցիչները կամ ներկայացուցիչները, կասկածյալը, մեղադրյալը, նրանց օրինական ներկայացուցիչները, պաշտպանը, քաղաքացիական պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը միջնորդությամբ կամ խնդրանքով դիմում են» բառերով.
2) 3-րդ մասից հանել «՝ շահագրգիռ անձի միջնորդությամբ» բառերը.
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Բաց թողնված ժամկետը վերականգնելուց հետաքննության մարմնի կամ քննիչի հրաժարումը կարող է բողոքարկվել հսկող դատախազին: Բաց թողնված ժամկետը վերականգնելուց հսկող դատախազի հրաժարումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին: Բաց թողնված ժամկետը վերականգնելուց դատարանի հրաժարումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:»:
Հոդված 5. Օրենսգրքի 191-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով.
«3. Այն դեպքում, երբ անհրաժեշտ է ստանալ նշանակված փորձաքննության եզրակացությունը և առանց այդ փորձաքննության եզրակացությունը ստանալու հնարավոր չէ լուծել հանցագործության մասին հաղորդման կապակցությամբ քրեական գործ հարուցելու կամ քրեական գործ հարուցելը մերժելու հարցը, ապա հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված միջնորդության հիման վրա սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը հսկող դատախազի որոշմամբ կարող է երկարացվել ևս մինչև 20 օր ժամկետով: Երկարացված ժամկետի ընթացքում այլ դատավարական գործողություններ կատարվել չեն կարող, բացառությամբ այնպիսի գործողությունների, որոնք ուղղված են փորձագետի գրավոր միջնորդության բավարարմանը, առանց որոնց հնարավոր չէ փորձաքննություն կատարելը կամ պատշաճ փորձաքննություն իրականացնելը:
4. Հետաքննության մարմինը կամ քննիչը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը, ինչպես նաև նյութերը հսկող դատախազին ներկայացնել այդ ժամկետը լրանալու օրվանից առնվազն երկու օր առաջ: Միջնորդությունը մերժելու կամ մասնակի բավարարելու դեպքում դատախազը կայացնում է պատճառաբանված որոշում: Ընդ որում, միջնորդությունը մերժելու մասին որոշման հետ միաժամանակ դատախազը հետաքննության մարմնին կամ քննիչին գրավոր ցուցում է տալիս քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
5. Եթե հետաքննության մարմնի կամ քննիչի միջնորդությունը ստանալու պահից երկօրյա ժամկետում հսկող դատախազն այդ միջնորդության կապակցությամբ որևէ որոշում չի կայացնում, ապա այն համարվում է բավարարված:»:
Հոդված 6. Օրենսգրքի 202-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «356-րդ» բառը փոխարինել «356.1-ին» բառով.
2) 2-րդ մասի «197-րդ,» բառից հետո լրացնել «197.1-րդ,» բառը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մաս.
«11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սույն օրենսգրքի 56-րդ, 57-րդ գլուխներին համապատասխան ձևակերպված` քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով նախատեսված քննչական ենթակայությանը համապատասխան:
Սույն հոդվածով չսահմանված քննչական ենթակայության դեպքում հարցման կատարման ենթակայության հարցը որոշում է դատախազը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 209-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Նախաքննության ժամկետը քննիչի պատճառաբանված միջնորդության հիման վրա երկարացնում է հսկող դատախազը՝ միջնորդությունը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու վերաբերյալ որոշում կայացնելով: Նախաքննության ժամկետի մասնակի երկարացումը ենթակա է պատճառաբանման: Նախաքննության ժամկետը յուրաքանչյուր դեպքում կարող է երկարացվել մինչև երկու ամիս ժամանակով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մաս.
«5.1. Նախաքննության ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը մասնակիորեն բավարարելու դեպքում հսկող դատախազն իրավասու է ցուցում տալու քննիչին քրեական գործով վարույթը կասեցնելու կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար քրեական գործը դատարան ուղարկելու կամ քրեական գործով վարույթը կարճելու վերաբերյալ՝ քննիչին տրամադրելով մինչև 15-օրյա ժամկետ, իսկ մեղադրական եզրակացություն կազմելու ցուցում տալու դեպքում քննիչին կարող է տրամադրվել մինչև երկու ամիս ժամկետ:
Այդ դեպքում դատախազի կողմից սահմանված ժամկետի ընթացքում քննչական գործողությունների կատարումն արգելվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 278-րդ հոդվածի հիման վրա կատարվող քննչական գործողությունների:».
3) 6-րդ մասի «որոշումը» բառը փոխարինել «միջնորդությունը» բառով, իսկ «երեք» բառը՝ «չորս» բառով:
Հոդված 8. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ուսումնասիրելով ստացված գործը կամ նյութը՝ դատական կազմն իր որոշմամբ այն նշանակում է դատական նիստում քննության:»:
Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 446.1-ին հոդվածով՝
«Հոդված 446.1. |
Տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելը |
1. Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության, ինչպես նաև տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերում:
2. Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը դատարանի կողմից քննվում է պատիժն ի կատար ածող մարմնի կամ դատապարտյալի միջնորդությամբ:
3. Տուգանքի վճարման անհնարինության հանգամանքի ապացուցման բեռը կրում է դատապարտյալը:
4. Դատարանը տուգանքը վճարելու անհնարինությունը կամ այն վճարելուց չարամտորեն խուսափելը որոշում է` հաշվի առնելով տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը, տուգանքը չվճարելու վերաբերյալ դատապարտյալի կամ նրա փաստաբանի բացատրությունները և ներկայացված փաստաթղթերը:»:
Հոդված 10. Օրենսգրքի 449-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պատիժը կատարող հիմնարկի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում և կարգով դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնում է դատարան:».
2) 2-րդ մասի՝
ա. «վերաբերյալ միջնորդագրի» բառերը հանել,
բ. «որոշում ընդունելու» բառերը փոխարինել «դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու» բառերով,
գ. «անց» բառից հետո լրացնել «, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց դեպքում՝ երեք տարի անց» բառերը:
Հոդված 11. Օրենսգրքի 453-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «մասնակցությամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված դեպքի» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-3.6-րդ մասեր.
«3.1. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանի կողմից միանձնյա կարգով քննվում է պատիժը կատարող հիմնարկի ղեկավարի միջնորդագիրը կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դատապարտյալի բողոքը ստանալու պահից տասն օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին (տուժողի իրավահաջորդին), քրեակատարողական մարմնին և պատիժը կատարող հիմնարկին:
3.2. Դատարանում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությանը պարտադիր մասնակցում են`
1) դատախազը.
2) դատապարտյալը և նրա փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի.
3) քրեակատարողական մարմնի ներկայացուցիչը.
4) պատիժը կատարող հիմնարկի ներկայացուցիչը:
3.3. Հարցի քննությանը կարող է մասնակցել նաև տուժողը (տուժողի իրավահաջորդը կամ տուժողի ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի իրավահաջորդի, տուժողի ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար:
3.4. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությունն անցկացվում է դռնբաց դատական նիստում: Քննությունն սկսվում է քրեակատարողական մարմնի ներկայացուցչի կողմից զեկույցը հրապարակելով: Այնուհետև դատարանը լսում է դատախազի դիրքորոշումը, ապա դատապարտյալին կամ նրա փաստաբանին, եթե դատապարտյալը փաստաբան ունի:
3.5. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում`
1) դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին, կամ
2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին:
3.6. Դատարանի որոշումն այն կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին, քրեակատարողական մարմին և պատիժը կատարող հիմնարկ:».
3) 4-րդ մասի`
ա. «Պատժից» բառից առաջ լրացնել «Կարգապահական գումարտակում պատիժը կրողների նկատմամբ» բառերով,
բ. «ուղղիչ հիմնարկի վարչակազմի կամ» բառերը հանել:
Հոդված 12. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
2. Այն դատապարտյալների, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը և չի քննարկվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կողմից, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանը քննում է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի զեկույցի հիման վրա:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հարցի դատական քննության վրա տարածվում են սույն օրենքի կարգավորումներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են:
4. Այն դատապարտյալների, որոնց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի ﬔղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագելու է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի ﬔղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկվում է սույն օրենքով սահմանված կարգով:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
|
2018թ. հուլիսի 13
Ստեփանակերտ
ՀՕ-33-Ն |
|