Համարը 
ՀՕ-40-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.26/24(338)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.12.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի

դեկտեմբերի 14-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի ապրիլի 25-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 311-րդ հոդվածի 2-րդ մասում «վարչապետի» բառը փոխարինել «պետական նախարարի» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասում «Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասով, 2-6-րդ հոդվածներով կամ 7-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «Սահմանադրության 1-ին հոդվածի 1-ին մասով, 2-4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ հոդվածի 1-ին մասով կամ 7-րդ հոդվածով» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 315-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «Գերագույն դատարանի սահմանադրական պալատին» բառերը փոխարինել «Գերագույն դատարանին՝ սահմանադրական արդարադատություն իրականացնելիս» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 354-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 354.

Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը

 

1. Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում՝ նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, Մարդու իրավունքների պաշտպանի՝ օրենքով սահմանված լիազորությունների իրականացման հետ կապված՝ նրա կամ նրա որոշմամբ հանդես եկող իրավասու անձի մուտքը ցանկացած վայր չթույլատրելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. դեկտեմբերի 22

Ստեփանակերտ

ՀՕ-40-Ն