Համարը 
N 19-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.12.15/23(337)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
14.12.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.12.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՀ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ № 19-Ն

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի և 150-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, Արցախի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2011թ. դեկտեմբերի 28-ի №15-Ն որոշմամբ հաստատված դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումները ներառել «Արցախի Հանրապետության դատական կարգադրիչների ծառայություն» Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կազմում:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2011թ. դեկտեմբերի 28-ի «Դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումների ցանկը հաստատելու մասին» №15-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Ն.ՆԱՐԻՄԱՆՅԱՆ

 

14 դեկտեմբերի 2017թ.

ք. Ստեփանակերտ