Համարը 
N 3-Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.04.18/07(64)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվը 
26.03.2012
Ստորագրող մարմինը 
Պետ, հ/ծ 1-ին դասի պետական խորհրդական
Ստորագրման ամսաթիվը 
26.03.2012
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.04.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 4-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«06» ապրիլի 2012թ.

պետական գրանցման համարը 2051248

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՀՐԱՄԱՆ

 

«26» մարտի 2012թ.

N 3-Ն

  ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 4-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2009 թվականի փետրվարի 20-ի «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի հաշվարկի, կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկությունների և ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագրի ձևերը հաստատելու մասին» N 4-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) հրամանի վերնագրից, 1-ին և 2-րդ կետերից հանել «, նոտարի» բառը.

2) հրամանի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.

«21. արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատիրոջ կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկությունների ձևը` համաձայն N 2 ա հավելվածի,».

3) հրամանով հաստատված N 1 և N 2 հավելվածներից հանել «, նոտար» և «(նոտար)» բառերը` համապատասխան հոլովաձևերով.

4) հրամանով հաստատված N 3 հավելվածի`

ա. 1-ին բաժնի 1-ին տողի բացատրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«●  1 - նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)».

բ. 2-րդ բաժնի [32] տողի բացատրությունում «տեղափոխվում է [67] տող» բառերը փոխարինել «տեղափոխվում է [61] տող» բառերով.

գ. 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բաժին IV. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ

 

Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ                              [41]

 

Ձեռնարկատիրական գործունեության գծով անհրաժեշտ ծախսեր`

 

- նյութական ծախսեր                                                                                               [42]

 

- ամորտիզացիոն մասհանումներ                                                                             [43]

 

- վարձակալական վճարներ                                                                                     [44]

 

- աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ                                            [45]

 

- պարտադիր սոցիալական ապահովության վճարներ                                               [46]

 

- չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ     [47]

 

- վարկերի և այլ փոխառությունների տոկոսներ                                                        [48]

 

- գործուղման ծախսեր                                                                                             [49]

 

- նախորդ 3 տարիներում պակաս ցույց տրված ծախսեր                                           [50]

 

- այլ ծախսեր                                                                                                           [51]

 

Ընդամենը ծախսեր                                                                                                  [52]

 

Նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը                                                 [53]

 

Ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունք                                               [54]

 

 [41] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները, ընդ որում՝ ռեզիդենտները հաշվի են առնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում և դրա սահմաններից դուրս ստացված եկամուտները, ոչ ռեզիդենտները հաշվի են առնում ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտները.

 [50] տողում նշվում են հաշվետու տարում հայտնաբերված՝ դրան անմիջապես նախորդող 3 տարիներում պակաս ցույց տրված ծախսերը

[52] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով նվազեցվող ծախսերի հանրագումարը (տող[42]+….+տող [51])

 [53] տողում նշվում է նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը

 [54] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը (տող [41]-տող [52]-տող [53])`

- եթե արդյունքը բացասական է, ապա [54] տողում գումարը նշվում է փակագծերի մեջ և կրած վնասը տեղափոխվում է հաջորդ տարի (սույն հայտարարագրի հետագա հաշվարկում հաշվի չի առնվում)

- եթե արդյունքը դրական է, ապա այն տեղափոխվում է [62] տող

 

Բաժին V. Ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց եկամտահարկի վերահաշվարկ

 

Ամիս

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

[55]

                       

[56]

                       

[57]

                       

[58]

                       

[59]

                       

Ընդամենը                                                                                                          [60]

 

   

 [55] տողում լրացվում են հարկային գործակալների կողմից ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց վճարված քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտների, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում՝ նյութական օգնության), ինչպես նաև նվազեցվող եկամուտների գումարները (ըստ ամիսների)

 [56] տողում նշվում են եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անձնական նվազեցումների ամսական մեծությունը

 [57] տողում նշվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկված նվազեցվող եկամուտների գումարը (ըստ ամիսների)

 [58] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող [55]-տող [56]-տող [57])

 [59] տողում նշվում են ամսական հարկվող եկամտից ([58] տողում նշված) հաշվարկված եկամտահարկը

 [60] տողում նշվում է [59] տողում ըստ ամիսների հաշվարկված հարկի հանրագումարը

 

Բաժին VI. Տարեկան եկամտահարկի հաշվարկ

 

Քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատավարձի գծով արդյունք                   [61]

 

Ձեռնարկատիրական գործունեության գծով դրական արդյունք                                       [62]

 

Տարեկան եկամուտների ստացման ամիսներ                                                                 [63]

 

Անձնական նվազեցումների տարեկան մեծություն                                                         [64]

 

Հարկվող եկամուտ                                                                                                        [65]

 

Բարեգործական և այլ անհատույց հատկացումներ                                                        [66]

 

Տարեկան հարկվող եկամուտ                                                                                         [67]

 

Տարեկան հարկվող եկամտից եկամտահարկ                                                                 [68]

 

Ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկ                                                [69]

 

 [63] տողում նշվում է տարվա ամիսների թիվը, որոնց վերաբերում են II և IV բաժիններում նշված եկամուտները

 [64] տողում նշվում է անձնական նվազեցումների տարեկան մեծությունը

 [65] տողում նշվում է հարկվող եկամտի գումարը {(տող [61]+տող [62])-տող [64]}

 [66] տողում նշվում է տարվա ընթացքում կատարված բարեգործական և այլ անհատույց հատկացումների նվազեցվող գումարը (տող [65]-տող [65]/1.05)

 [67] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեությունից, քաղաքացիաիրավական պայմանագրերից, աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից տարեկան հարկվող եկամտի գումարը (տող [65]- տող [66])

 [68] տողում նշվում է [67] տողում նշված տարեկան հարկվող եկամտից հաշվարկված եկամտահարկի գումարը

 [69] տողում նշվում է տարվա համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող[40]+տող [60]+տող [68])

 

Բաժին VII. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհաշվարկներ

 

Հարկային գործակալների կողմից պահված հարկի գումարը                                               [70]

 

Այլ պետություններում պահված հարկի գումարը                                                               [71]

 

Այլ պետություններում պահված հարկի գումարի հաշվանցվող մասը                                 [72]

 

Հարկային արտոնությունների գումարը                                                                              [73]

 

Ընդամենը նվազեցման ենթակա տարեկան եկամտահարկի գումարը                                 [74]

 

Ենթակա է վճարման կամ վերադարձման (հաշվանցման)                                                 [75]

 

 [70] տողում նշվում է (հարկային գործակալների կողմից տրված տեղեկանքների հիման վրա) եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված (գանձված) եկամտահարկի գումարը

 [71] և [72] տողերում նշվում են այլ պետություններում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) եկամտահարկը (օտարերկրյա պետության համապատասխան հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և եկամտահարկի այն գումարը, որի չափով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտահարկը

 [73] տողում նշվում է օրենքով սահմանված հարկային արտոնությունների ընդհանուր գումարը

 [74] տողում նշվում է տարեկան եկամտահարկից նվազեցման ենթակա գումարը (տող [70]+տող [72]+տող [73])

 [75] տողում նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարման կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի գումարը (տող [69]-տող [74]` բացասական արդյունքը նշվում է փակագծերի մեջ)».

5) հրամանը լրացնել նոր` N 2 ա հավելվածով` համաձայն հավելվածի:

 

 

ՊԵՏ,

Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Ա. ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն

առընթեր հարկային պետական ծառայության պետի

«26» մարտի 2012թ. N 3-Ն հրամանի

 

 

 

«Հավելված N 2ա

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի

փետրվարի 20-ի 2009թ. N 4-Ն հրամանի

 

 

Ձև

 

Արտոնագրային վճար վճարող անհատ

ձեռնարկատիրոջ կողմից ֆիզիկական անձանց

վճարված եկամուտների մասին

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաստաթղթի հերթական համարը

N___________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից)

_________________

(հաշվետու տարին)

 

Արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատիրոջ տվյալները

Անհատ ձեռնարկատիրոջ ՀՎՀՀ-ն

[1]

               

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

[2]

 

Բնակության վայրը

[3]

 

Հեռախոսահամարը

[4]

 

Տեղեկությունների ներկայացման ամսաթիվը

[5]

 
 

Չափի միավորը

Հազար դրամ

 [1] տողում նշվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

 [2] տողում նշվում է արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը

 [3] տողում նշվում է արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը

 [4] տողում նշվում է արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատիրոջ աշխատանքային (տան) հեռախոսահամարը

 [5] տողում նշվում է հարկային մարմին տեղեկությունների ներկայացման ամսաթիվը

 

Տվյալներ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին

N/N

Անունը, ազգանունը

Անձնագրի

Քաղաքացիությունը

Բնակության հասցեն

Սոցիալական քարտի համարը

Վճարված եկամուտների գումարը

սերիան և համարը

տրված է

մշտական

ԼՂՀ-ում ժամանակավոր

1

2

3

4

5

6

7

8

9

1

               

2

               

3

               

4

               

5

               

6

               

7

               

8

               

9

               

10

               

...

               

 [1] սյունակում նշվում է տեղեկության հերթական համարը

 [2] սյունակում նշվում են ֆիզիկական անձի անունը և ազգանունը (ամբողջությամբ)

 [3] սյունակում նշվում են ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը

 [4] սյունակում նշվում է լիազորված մարմնի անվանումը (կոդը) և նրա կողմից անձնագրի տրման ամսաթիվը

 [5] սյունակում նշվում է ֆիզիկական անձի քաղաքացիությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ)

 [6] սյունակում նշվում է ֆիզիկական անձի անձնագրում գրանցված մշտական բնակության հասցեն (պարտադիր նշելով մշտական բնակության երկիրը)

 [7] սյունակում նշվում է ֆիզիկական անձի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ժամանակավոր բնակության հասցեն

 [8] սյունակում նշվում է ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում)

 [9] սյունակում նշվում է հաշվետու տարում ֆիզիկական անձին փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունը:

 

 

Անհատ ձեռնարկատեր

________________

(ստորագրությունը)

____________________»:

(անուն, ազգանունը)