ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2009 թվականի
մայիսի 27-ին
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 17-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանում (այսուհետ` Գերագույն դատարան) վճռաբեկ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:».
2) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենսգրքի 102-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է սույն օրենսգրքի 22-րդ գլխով նախատեսված կանոնները:»:
Հոդված 3. Օրենսգրքի 232-րդ հոդվածը «դատարանի» բառից հետո լրացնել «` գործն ըստ էության լուծող» բառերով, իսկ «պահից» բառից հետո` «մեկ ամիս հետո» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 238-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վերաքննիչ դատարանի ընդունած դատական ակտերը վճռաբեկության կարգով վերանայում է Գերագույն դատարանի նախագահի կողմից կազմավորված վճռաբեկ պալատը (այսուհետ` Գերագույն դատարան)` երեք դատավորի կազմով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 242-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 242. |
Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները |
1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:
2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
3. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:»:
Հոդված 6. Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասի «Գերագույն դատարանի վճռաբեկ պալատը» բառերը փոխարինել «Գերագույն դատարանը» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 247-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 1.1-րդ մասով.
«1.1. Գերագույն դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել դատավորների մեծամասնությունը:»:
Հոդված 8. Օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին մասի «վճռաբեկ պալատի» բառերը հանել:
Հոդված 9. Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի «վճռաբեկ պալատի» բառերը հանել:
Հոդված 10. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «Գերագույն դատարանի վճռաբեկ պալատը» բառերը փոխարինել «Գերագույն դատարանը» բառերով:
Հոդված 11. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքով սահմանված` դատական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետների վերաբերյալ նորմերը կիրառվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կայացված դատական ակտերի նկատմամբ: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել դրանց կայացման պահին գործող օրենքով սահմանված ժամկետում:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
13 հունիսի 2009 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-22-Ն |
|