Համարը 
թիվ 31/Ն
Տեսակը 
Մայր
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.02.15/03(25)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվը 
29.12.2009
Ստորագրող մարմինը 
Պետ, հ/ծ 1-ին դասի պետական խորհրդական
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2009
Վավերացնող մարմինը 
 
Վավերացման ամսաթիվը 
 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.04.2014

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 4-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«28» հունվարի 2010 թվականի

պետական գրանցման համարը 2051010

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«29» դեկտեմբերի 2009թ.

թիվ 31/Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 4-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2009 թվականի փետրվարի 20-ի «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի հաշվարկի, կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկությունների և ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագրի ձևերը հաստատելու մասին» N 4-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

1. հրամանի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11. կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատիրոջ կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի հաշվարկի ձևը` համաձայն N 1ա հավելվածի,».

2. հրամանով հաստատված N 2 հավելվածի`

1) «(20 ___ թ. ___եռամսյակ)» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20___թ. _____________________».

(հաշվետու ժամանակաշրջանը)

2) աղյուսակից հետո [9] տողի բացատրությունում «հաշվետու տարում» բառերը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանում» բառերով.

3. հրամանը լրացնել նոր` N 1ա հավելվածով` համաձայն հավելվածի:

 

 

ՊԵՏ,

Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Ա. ԲԱԼԱՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի

«29» դեկտեմբերի 2009թ. N 31/Ն հրամանի

 

 

«Հավելված N 1ա

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի

փետրվարի 20-ի 2009թ. N 4-Ն հրամանի

 

ՀԱՇՎԱՐԿ

կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատիրոջ կողմից ֆիզիկական անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, պահված եկամտահարկի

Փաստաթղթի հերթական համարը

N __________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

(20 ___թ.____կիսամյակ)

ճշտված

              

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                               [1]

 

           

        

     

     

    

     

    

  

Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը                             [2]

 

  

Գտնվելու (բնակության) վայրը                                                    [3]

 

 

Հեռախոսահամարը                                                                     [4]

 

 

Հաշվարկի ներկայացման ամսաթիվը                                          [5]

 

 

 

Չափի միավոր

Հազար դրամ

 

 [1] տողում նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

 [2] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը

 [3] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը

 [4] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ աշխատանքային հեռախոսահամարը

 [5] տողում նշվում է հարկային մարմին հաշվարկի ներկայացման ամսաթիվը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին վճարված (հաշվարկված) եկամուտների տեսակը

Եկամուտների գումարը՝ ըստ ամիսների [6]

Պահված հարկի գումարը՝ ըստ ամիսների [7]

Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ    [8]   

                       

աշխատողների թվաքանակ                                          [8-1] 

           

x

x

x

x

x

x

Այլ աշխատանքի վարձատրություն                               [9]   

                       

աշխատողների թվաքանակ                                         [9-1] 

           

x

x

x

x

x

x

Ռոյալթի                                                                      [10]   

                       

Տոկոս                                                                          [11]   

                        

Շահաբաժին                                                               [12]   

           

x

x

x

x

x

x

Խաղատներում, շահումով խաղերում շահում             [13]   

           

x

x

x

x

x

x

Մրցույթների, մրցությունների մրցանակ                      [14]   

                       

Վիճակախաղերի շահում                                            [15]   

           

x

x

x

x

x

x

Նվիրատվություն, օգնություն                                      [16]   

                       

Ապահովագրական հատուցում                                    [17]   

           

x

x

x

x

x

x

Գույքն օտարելու դիմաց վճարված եկամուտ               [18]   

                       

Վարձակալական վճար                                               [19]   

                       

Ապահովագրավճար                                                    [20]   

                       

Առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում            [21]   

                       

Անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտ          [22]   

           

x

x

x

x

x

x

Այլ եկամուտներ                                                          [23]   

                       

Ընդամենը                                                                   [24]   

                       

 

 [6] սյունակներում նշվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում` հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը

 [7] սյունակներում նշվում են [6] սյունակներում նշված եկամուտներից տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) պահված (գանձված) եկամտահարկի գումարը

 [8] տողում նշվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) վարձու աշխատողներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` վճարված նյութական օգնության և ապահովագրական նպաստների (բացառությամբ` հղիության ու ծննդաբերության նպաստների) գումարների, ինչպես նաև մինչև 01.02.2009թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, որոնք վճարվել են 2009թ. փետրվարի 1-ից հետո) ու դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, իսկ [8-1] տողում` վարձու աշխատող ունենալու դեպքում տվյալ ամսում այդ եկամուտներին համապատասխանող վարձու աշխատողների փաստացի թվաքանակը (այլ ոչ թե` հաշվարկների կամ վճարումների թիվը): [8] և [8-1] տողերը լրացվում են կիսամյակի որևէ ամսում վարձու աշխատող ունենալու դեպքում:

 [9] տողում նշվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, իսկ [9-1] տողում` տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) այդ եկամուտները ստացած ֆիզիկական անձանց փաստացի թվաքանակը (եթե ֆիզիկական անձը ստանում է [8] և [9] տողերում նշված եկամուտներ, ապա [9-1] տողը չի լրացվում (չի գումարվում)

 [10]-[23] տողերում նշվում են տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարը, ընդ որում` [17] տողը վերաբերվում է վարձու աշխատող չհանդիսացող ֆիզիկական անձանց տրված նվիրատվության և օգնության գումարներին, [21] տողում չեն նշվում պարտադիր սոցիալական ապահովության վճարները, [21] տողում նշվում են «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն վճարված եկամուտների և դրանցից հաշվարկված եկամտահարկի գումարները [24] տողում նշվում է [8]-[23] տողերի հանրագումարը

 նվազեցվող եկամուտները (բացառությամբ՝ [12], [13], [15] և [17] տողերում նշվածների) հաշվարկում չեն արտացոլվում

 

 

Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ղարաբաղյան աղբյուրներից վճարված (հաշվարկված) եկամուտների տեսակը

Եկամուտների գումարը` ըստ ամիսների [25]

Պահված հարկի գումարը` ըստ ամիսների [26]

Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ      [27]  

                       

աշխատողների թվաքանակ                                           [27-1]   

           

x

x

x

x

x

x

Այլ աշխատանքի վարձատրություն                                 [28]  

                       

աշխատողների թվաքանակ                                           [28-1]  

           

x

x

x

x

x

x

Անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտ              [29]  

           

x

x

x

x

x

x

Պասիվ եկամուտներ`

                       

ռոյալթիներ                                                                      [30]  

                       

տոկոսներ                                                                         [31]  

                       

շահաբաժիններ                                                                [32]  

           

x

x

x

x

x

x

խաղատներում, շահումով խաղերում շահում                   [33]  

                       

մրցույթների, մրցությունների մրցանակներ                       [34]  

                       

վիճակախաղերի շահումներ                                             [35]  

                       

նվիրատվություն, օգնություն                                             [36]  

                       

ապահովագրական հատուցում                                          [37]  

                       

գույքն օտարելուց արժեքի հավելաճ                                   [38]  

                       

վարձակալական վճար                                                      [39]  

                       

փոխադրման (ֆրախտի) դիմաց վճարված եկամուտ         [40]  

                       

ապահովագրավճար                                                          [41]  

                       

Այլ եկամուտներ                                                                [42]  

                       

Ընդամենը                                                                         [43]  

                       

 

 [25] սյունակներում նշվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում` հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը [26] սյունակներում նշվում են [25] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) հարկի գումարը

 [27] տողում նշվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) վարձու աշխատողներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` նյութական օգնության և ապահովագրական նպաստների (բացառությամբ` հղիության ու ծննդաբերության նպաստների) գումարների, ինչպես նաև մինչև 01.02.2009թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, որոնք վճարվել են 2009թ. փետրվար 1-ից հետո) ու դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարը, իսկ [27-1] տողում` վարձու աշխատող ունենալու դեպքում տվյալ ամսում այդ եկամուտներին համապատասխանող վարձու աշխատողների փաստացի թվաքանակը (այլ ոչ թե` հաշվարկների կամ վճարումների թիվը): [27] և [27-1] տողերը լրացվում են կիսամյակի որևէ ամսում վարձու աշխատող ունենալու դեպքում

 [28] տողում նշվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, իսկ [28-1] տողում` տվյալ ամսում այդ եկամուտները ստացած ֆիզիկական անձանց փաստացի թվաքանակը (եթե ֆիզիկական անձը ստանում է [27] և [28] տողերում նշված եկամուտներ, ապա [28-1] տողը չի լրացվում (չի գումարվում)

 [29]-[42] տողերում նշվում են տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտների և դրանցից պահված եկամտահարկի ընդհանուր գումարները, ընդ որում` [29] տողը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտներին, [36] տողը վերաբերվում է վարձու աշխատող չհանդիսացող ֆիզիկական անձանց տրված նվիրատվության և օգնության գումարներին

 [43] տողում նշվում է [27]-[42] տողերի հանրագումարը

 

Մինչև 01.02.2009թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` 01.02.2009թ.-ից հետո փաստացի վճարված աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ [46]

Վճարված եկամուտների գումարը` ըստ ամիսների [44]

Պահված հարկի գումարը` ըստ ամիսների [45]

                       

 

 [44] ] սյունակներում նշվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) փաստացի վճարված` մինչև 01.02.2009թ. հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկային մեծությունը (որը ներառված է նախորդ աղյուսակներում)

 [45] սյունակներում նշվում են [44] սյունակներում նշված եկամուտներից տվյալ կիսամյակում (ըստ ամիսների պահված (գանձված) եկամտահարկի գումարը

 

Անհատ ձեռնարկատեր

 

______________

(ստորագրություն)

_______________________

(անուն, ազգանուն)

 

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հաշվարկը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է անհատ ձեռնարկատիրոջը:»: