Համարը 
ՀՕ-44-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.10.21/32(104)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.09.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.10.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
31.10.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի

սեպտեմբերի 17-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի (30 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-209, այսուհետ` օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8) համայնքին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերը հասարակության և պետության կարիքների համար օտարումը.»:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, 56-րդ հոդվածի 4-րդ մասը, 58-րդ հոդվածի 4-րդ մասը և 110-րդ հոդվածի 3-րդ մասը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասում «պետության ու համայնքների կարիքների համար վերցնելիս» բառերը փոխարինել «հասարակության և պետության կարիքների համար օտարելիս» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասից, 59-րդ հոդվածի 2-րդ մասից և 68-րդ հոդվածի 1-ին մասից հանել «(Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը)» բառերը:

 

Հոդված 5. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասում «50» թիվը փոխարինել «25» թվով, իսկ «30» թիվը` «10» թվով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասից հանել «պետական և համայնքային կարիքների համար օտարելու,» բառերը:

 

Հոդված 7. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) հողամասը հասարակության և պետության կարիքների համար օտարելիս.»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8) հողամասը հասարակության և պետության կարիքների համար օտարելիս.»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 104-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 104.

Հողամասի օտարումը հասարակության և պետության կարիքների համար

 

Հողամասի օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ` գերակա հանրային շահի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 105-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «սույն օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված կանոնների պահպանմամբ`» բառերը:

 

Հոդված 11. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 106-րդ և 108-րդ հոդվածները:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

14 հոկտեմբերի 2008թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-44-Ն