ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի
հուլիսի 21-ին
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 17-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գերագույն դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` առնվազն հինգ դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը: Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքները Գերագույն դատարանը քննում է կոլեգիալ` առնվազն հինգ դատավորի կազմով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Եթե հիմնավոր կասկածներ կան տվյալ կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և դատարանը գտնում է, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով, ապա դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը և դիմելու Գերագույն դատարան` օրենքով սահմանված կարգով հարցին ընթացք տալու համար:»:
Հոդված 3. Օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝
1) «Արդարադատության խորհուրդն» բառերը փոխարինել «Բարձրագույն դատական խորհուրդն» բառերով.
2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 238-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 238. |
Վճռաբեկ բողոքներով գործերը քննող դատարանը |
Վերաքննիչ դատարանի ընդունած դատական ակտերը վճռաբեկության կարգով վերանայում է Գերագույն դատարանը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Արցախի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածին համապատասխան ընտրված Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
2017թ. հուլիսի 25
Ստեփանակերտ
ՀՕ-14-Ն |
|