Համարը 
ՀՕ-10
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.01.29/05(46)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
06.12.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
20.01.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.02.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի

դեկտեմբերի 6-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի (29 դեկտեմբերի 2003 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 1-ին, 8-րդ, 12-րդ, 14-րդ, 39-րդ, 41-րդ և 43-46-րդ հոդվածներում «Լիազորված մարմին» բառերը և դրանց հոլովված բոլոր ձևերը փոխարինել «Հանձնաժողով» բառով և դրա համապատասխան հոլովված ձևերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 1-ին հոդվածի 14-րդ մասի «կառավարության կողմից լիազորված պետական մարմին» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված պետական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերով:

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետը, 39-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, 44-րդ հոդվածի 2-րդ պարբերության 8-րդ կետը, 46-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ պարբերությունները և 79-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հետո շարադրված տեքստն ամբողջությամբ:

 

Հոդված 4. Օրենսգրքի 43-րդ հոդվածում՝

ա) 8-րդ պարբերությունից հանել «, ներկայացնում է առաջարկություններ և ապահովում է համապատասխան պետական կառավարման մարմնի ստորագրությունը» բառերը.

բ) 9-րդ պարբերությունում «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով:

 

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 791-րդ հոդվածով.

 

«791. Սակագների սահմանման և վերանայման գործընթացը

 

1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Հանձնաժողովը:

2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս չի կարող լինել:

3. Հանձնաժողովը կարող է սահմանել ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի գործունեության երկարաժամկետ սակագին:

4. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի, այնպես էլ Հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո՝ 90-օրյա ժամկետում:

5. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը և սահմանել նոր սակագին՝ իր հաստատած ընթացակարգի համաձայն՝ ելնելով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:

6. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձը կարող է խմելու կամ ոռոգման կամ տեխնիկական ջուրը վաճառել կամ ջրահեռացման ծառայությունները մատուցել Հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով, պայմանով, որ չի վտանգվում կամ չի վտանգվի իր գործունեությունը, և եթե այդ իջեցումը կատարվում է ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի շահույթի հաշվին: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս Հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի հնարավոր վնասները:

7. Հիմք ընդունելով սույն օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ Հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների և այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները:

8. Հանձնաժողովին հաշվետվություններ ներկայացնելու նպատակով Հանձնաժողովը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց համար սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և իրավական այլ ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ:

9. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձը գործունեությանը վերաբերող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը (անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով) ներկայացնում է Հանձնաժողով՝ վերջինիս սահմանած ձևերով և կարգով:

10. Ներկայացված հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով Հանձնաժողովն իրավասու է իրականացնել կամ կազմակերպել ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ՝ պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

20 հունվարի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-10